00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Եվրոպացիները Զելենսկուն ՀՀ էին բերել, որ Փաշինյանը «մաստեր կլաս» տա․ Սամվել Կարապետյան

© Photo : official site of the Prime Minister of RAՎլադիմիր Զելենսկին ու Նիկոլ Փաշինյանը
Վլադիմիր Զելենսկին ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2026
Բաժանորդագրվել
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի կարծիքով՝ Փաշինյանին մնացել է միայն մի բան վաճառել եվրոպացիներին՝ հակառուսականությունը։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հյուրընկալելը ՀՀ իշխանության կողմից հիմարություն էր իր դաշնակցի և սրիկայություն՝ հայ ժողովրդի հանդեպ։ Այսօր իր տանը հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Եվրոպացիները Զելենսկուն բերել էին, որ Փաշինյանը նրան «մաստեր կլաս» տա, թե ինչպես պետք է համարձակ ձևով հանձնել սեփական տարածքները։ Ես անհանգստություն ունեմ, որ այդ ամենից մեր ժողովուրդն օգուտ չի ունենալու»,- ասաց նա։
Կարապետյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Փաշինյանն արդեն ամեն ինչ հանձնել է, ու մնացել է միայն մեկ բան վաճառել եվրոպացիներին՝ հակառուսական քաղաքականությունը, ինչը, վստահ է, եվրոպացիները մեծ հաճույքով կգնեն։
Լրագրողների մեկը նաև հետաքրքրվեց, թե արդյոք իշխանության գալուց հետո չեղարկելո՞ւ է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, Կարապետյանը կրկնեց ավելի վաղ արած հայտարարությունը՝ չի պատրաստվում պետական մակարդակով ընդունված որևէ օրենք չեղարկել, բայց վստահ է, որ ԵՄ-ում մեզ չեն սպասում։
Հիշեցնենք` Զելենսկին Երևան էր ժամանել` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին։
Նշենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին քննարկել են Հայաստան-Ուկրաինա փոխգործակցության զարգացման հեռանկարները։ Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ, ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը։
ՀՀ իշխանությունները Զելենսկու հետ Երևանում քննարկել են ԱԹՍ–ների կիրառման փորձը. «Հրապարակ»
Լրահոս
0