00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ազգային արժեքներն առաջնահերթություն են. «Լուսավոր Հայաստանը» ներկայացրել է իր ծրագիրը

© Photo : news.amԷդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2026
Բաժանորդագրվել
Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Հայաստանի հոգևոր և ազգային խորհրդանիշներն այսօր վտանգի տակ են հայտնվել:
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում «Լուսավոր Հայաստանի» ուշադրության կենտրոնում լինելու է ազգային արժեքների և հոգևոր ժառանգության պաշտպանությունը։ Կուսակցությունն այսօր ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը։
Քաղաքական ուժի առաջնորդ Էդմոն Մարուքյանը ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց, որ երկրում այդ արժեքների դեմ իսկական պայքար է սկսվել։ Վտանգված են եկեղեցին, գրերը և զինանշանը։ Բանը հասել է նրան, որ, օրինակ, դպրոցական դասագրքերում Մեսրոպ Մաշտոցի պատկերը փոխարինում են QR կոդերով։ Եթե երեխան ձեռքի տակ հեռախոս չունի, ապա չի կարող տեսնել, թե ով է Մեսրոպ Մաշտոցը։
Հին թուրքական թեզ է․ Մարուքյանը՝ Ցեղասպանության մասին ՀՀ իշխանության դիրքորոշման մասին
Նա երկրի և ժողովրդի համար կործանարար անվանեց այն թեզերը, որոնք վերջին շրջանում ակտիվորեն առաջ են մղում Հայաստանի ներսում գործող տարբեր ուժեր։
Նախընտրական քարոզարշավի խորհրդանիշ է դարձել վահանը, որի վրա պատկերված են ազգային և պետական խորհրդանիշները, որոնք, Մարուքյանի կարծիքով, իշխանությունների կողմից ոտնձգությունների են ենթարկվում։ Վահանի վրա պատկերված են Մաշտոցը, Էջմիածնի Մայր տաճարը և ՀՀ զինանշանը։
Նշենք, որ ավելի վաղ քաղաքական գործիչը ՀՀ հաջորդ նախագահի պաշտոնի համար առաջարկել էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը։ Այսօր Մարուքյանը նշեց, որ այդ գաղափարը հնչեցրել է հոգևոր արժեքների պաշտպանության համատեքստում։ Սրբազանն ինքը, սակայն, արդեն հայտարարել է, որ նախապատվությունը տալիս է հոգևոր ծառայությանը, ոչ թե քաղաքական գործունեությանը։
«Լուսավոր Հայաստանի» առաջնահերթությունների թվում են նաև Սահմանադրության և ներկայիս «սուպերվարչապետական» համակարգի փոփոխությունը։
«Լուսավոր Հայաստանը» ներկայացրել է նախընտրական ցանկը. վարչապետի թեկնածու չունեն
Լրահոս
0