00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արաքս գետում պարզարան կառուցելու համար կհատկացվի 25,2 մլն դրամ. ինչի՞ հաշվին է գումարը

CC BY-SA 2.0 / Adam Jones / Aras River with Azerbaijan at Right - Iran at Left - Iranian Azerbaijan - IranԱրաքս գետը Արցախի, Իրանի ու Ադրբեջանի սահմանին
Արաքս գետը Արցախի, Իրանի ու Ադրբեջանի սահմանին - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2026
Բաժանորդագրվել
Գումարը կհատկացվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` «ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարում» միջոցառումից վերաբաշխում կատարելով։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Արաքս գետի ողողահունում ավազի արդյունահանումը կիրականացվի տիպային նախագծին համապատասխան, որի համար կկառուցվի նստեցման կայան (պարզարան)։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Նպատակն է ունենալ գիտականորեն հիմնավորված և տեխնիկապես հագեցած գետաողողատային տիպի հանքավայրերի շահագործման տիպային նախագծի օրինակելի ձև, որը թույլ կտա Արաքս գետի ողողահունում ավազի արդյունահանումն իրականացնել տիպային նախագծին համապատասխան: Սա հնարավորություն կտա դիտարկել շինարարական ավազի պահանջարկի բավարարման այլընտրանքային և կանոնակարգված տարբերակներ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Որոշման մեջ նշվում է, որ ներկայում հանրապետությունում շինարարական ծավալների կտրուկ աճին զուգահեռ էականորեն մեծացել է որակյալ շինարարական ավազի պահանջարկը:
Նշվում է նաև, որ սահմանային Արաքս գետի ընդարձակ ողողահունում մշտապես ընթանում են հունային ձևափոխություններ և այս իրավիճակում առաջնային խնդիր է հանդիսանում ոչ միայն ավազի արդյունահանումը, այլև գետի հունի կայունության ապահովումը։
ՀՀ–ն Արաքս գետի վրա պատնեշի կառուցումն ավելի քան 1 տարի համաձայնեցնում է Թուրքիայի հետ
Կառավարությունից հավաստիացնում են, որ տիպային նախագծի առկայությունը հնարավորություն կստեղծի կանխարգելելու ոռոգելի հողատարածքների ավազակալումը, ինչը էական նշանակություն կունենա գյուղատնտեսական հողերի բերրիության պահպանման և ջրային համակարգերի անխափան աշխատանքի համար:
Ծրագրերի իրականացման համար կպահանջվի 25,2 մլն դրամ, որը կհատկացվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` «ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարում» միջոցառումից վերաբաշխում կատարելով։
Այս ծրագրից վերաբաշխում կատարելը պայմանավորված է նոր ընկերության դեռևս ձևավորված չլինելու հանգամանքով։
Արաքս գետի սահմանային հատվածում ավազ են արդյունահանում 5 ընկերություններ
Լրահոս
0