00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արաքս գետի սահմանային հատվածում ավազ են արդյունահանում 5 ընկերություններ

© PhotoԱրաքս գետ
Արաքս գետ - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2025
Բաժանորդագրվել
Կառավարությունն ԱԺ է ներկայացրել օրինագիծ, որը սահմանափակում է հանքարդյունաբերությունը սահմանամերձ գետերում, որպեսզի բացառվի դրանց հունը փոխելու վտանգը:
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik․ Արաքս գետի սահմանային հատվածում 5 ընկերություններ են ավազի և խճի արդյունահանում իրականացնում։ Ազգային ժողովում «Ընդերքի մասին օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը:
Ընդհանուր առմամբ 2024 թվականին տրվել է 17 ընդերքօգտագործման թույլտվություն ութ ընկերությունների անունով, որոնցից 5-ն են փաստացի գործունեություն իրականացրել։
Օրինագիծը նախատեսում է, որ սահմանային շերտերում և սահմանային գետերի ափերին ավազի արդյունահանման հայտերը կստուգեն ոչ միայն ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես հիմա է, այլև պաշտպանության նախարարությունն ու ԱԳՆ-ն: Մաքսային հսկողության գոտիներում գործընթացին կմիանա նաև Պետեկամուտների կոմիտեն։ Այդ գերատեսչությունները կարող են նաև պահանջել արդյունահանման կասեցում խախտումների հայտնաբերման դեպքում։
Հունի փոփոխության ռիսկը բացառելու համար առաջարկվում է արգելել անմիջապես սահմանային գետերի հունից արդյունահանումը։ Խախտման դեպքում ընդերքօգտագործողից կգանձվի 20 մլն դրամ տուգանք, կրկնակի խախտման դեպքում լիցենզիան կչեղարկվի։
ՀՀ–ն Արաքս գետի վրա պատնեշի կառուցումն ավելի քան 1 տարի համաձայնեցնում է Թուրքիայի հետ
Սահմանային շրջաններում արդյունահանումները վերահսկելու համար քարհանքային տեխնիկան և ինքնաթափերը պետք է համալրվեն ընդերքի տեսչական մարմնի սերվերներին միացված GPS մոդուլներով (խախտման դեպքում նախատեսվում է տուգանք 5 մլն դրամի չափով): Առաջին փուլում նոր պահանջները կտարածվեն Արաքս գետի սահմանային հատվածների վրա, որտեղ ապօրինի արդյունահանման խնդիրն առավել սուր է։
Փոխնախարարը տեղեկացրեց`2022թ․ արձանագրվել է ապօրինի արդյունահանման ընդհանուր 6, 2023թ․՝ 5, 2024թ․՝ 4, իսկ 2025թ․՝ 1 դեպք։
«Դեպքերի նվազումը վերջին տարիներին պայմանավորված է վերահսկողության առավել խստացմամբ»,- ասաց նա։
Նշենք, որ ավազի և մանրախիճի ապօրինի արդյունահանումն ակտիվացել է բազմահարկ բնակելի շենքերի կառուցման համար հարկային արտոնությունների ֆոնին: Արաքսի դեպքում արդեն գետի հունի փոփոխության վտանգ է առաջացել։
Ստվե՞ր. շինարարական բումի պայմաններում Հայաստանում նվազել է շինանյութերի արտադրությունը
Լրահոս
0