00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:29
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյանը պնդում է` Կարապետյանը Տաշիրում չի արել կառավարության ներդրումների անգամ 10 %–ը

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2026
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ այդ մարդիկ, որոնց բարերար են համարում, ինչքան բարեգործություն արել են, եղել է ծխածածկույթ` ՀՀ–ից գողանալու համար։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն իր հայրենի Տաշիրում չի կատարել անգամ 10 %–ն այն ներդրումների, որոնք կատարել է ՀՀ կառավարությունը։ Այս մասին նա այսօր հայտարարեց կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե Կարապետյանը շատ բան է արել Լոռու մարզի Տաշիր համայնքի զարգացման համար։
«Տաշիրում նա չէր կարող անել այն ներդրումները, որոնք վերջին տարիներին արել է ՀՀ կառավարությունը։ Նույնիսկ մեր արած ներդրումների 10 տոկոսը չէր կարող անել, քանի որ որևէ մեկը չէր կարող համապատասխան ներդրում անել»,– հայտարարեց վարչապետը։
Ըստ Փաշինյանի` իշխանություններն այնտեղ դպրոցներ, ճանապարհներ են կառուցել, սուբվենցիոն ծրագրեր իրականացրել։
Վարչապետը նաև հայտարարեց, թե Տաշիրը Սամվել Կարապետյանի կամ որևէ մեկի բդեշխությունը չէ։
«Այսինքն` Հայաստանում անձինք կան, որ բդեշխային տրամաբանությամբ ինչ–որ տարածքներ փորձում են կապել իրենց հետ։ Այդ անձինք որքան որ ներդրում են արել, 10 անգամ գողացել են, այդ թվում` էլեկտրաէներգիայի հավելագրումներ անելով։ Եթե նման անհատական ներդրումներով հնարավոր լիներ հարցեր լուծել, ապա կառուցում–կառուցում ենք, հազարավոր կիլոմետրերով ճանապարհներ ենք կառուցում, սակայն դեռ քանդված ճանապարհներ կան»,– դժգոհեց Փաշինյանը։
Նա հայտարարեց նաև, որ այդ մարդիկ, որոնց բարերար են համարում` ներառյալ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» (Փաշինյանն այդպես է անվանում Սամվել Կարապետյանի, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժերը), ինչքան բարեգործություն արել են, եղել են ծխածածկույթ` ՀՀ–ից գողանալու համար։
«Թույլ չեմ տա, որ Հայաստանի որևէ տարածքի անուն կապվի որևէ անձի հետ, որովհետև այդ մարդիկ այդ տարածքի հետ կապ չունեն։ Այդ տարածքն իրենց համար գողության, հանցավոր գործունեության և բդեշխային հարաբերություններ հաստատելու տարածք է, և որտեղ ազատությունը չի մտել, մտնելու է։ Հատիկ–հատիկ բոլոր գույքերը առնելու ենք ձեռքներից»,– եզրափակեց նա։
Հավելենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, որը 2025–ի դեկտեմբերի 30–ից տնային կալանքի տակ է, այսօր նախընտրական քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ ասուլիս է տալիս Երևանում իր տանը։
ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ ԿԸՀ–ն առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից, որոնցից 2-ը դաշինք են, 17-ը՝ կուսակցություն։
Լրահոս
0