00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Ո՛չ, գործարքի մաս չէ». Թրամփը` Իրանում ուրանի հարստացման մասին

© AP Photo / Yoan ValatԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2026
Բաժանորդագրվել
Վերջին ամիսներին քննարկվում են նոր գործարքի հնարավոր կետերը, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի ժամանակավոր սառեցումը:
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է լուրերն այն մասին, որ Թեհրանի հետ հնարավոր գործարքի նախագիծը նախատեսում է միջուկային ծրագրի ժամանակավոր սառեցումից հետո ուրանի հարստացումը մինչև 3,67% մակարդակի վերականգնելու Իրանի իրավունքը:
«Ո՛չ, դա գործարքի մաս չէ, ո՛չ», - PBS-ը մեջբերում է Թրամփի պատասխանը համապատասխան հարցին:
Վերջին ամիսներին քննարկվում են նոր գործարքի հնարավոր կետերը, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի ժամանակավոր սառեցումը: Որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ հնարավոր է` Թեհրանին թույլ տան վերադառնալ ուրանի հարստացման 3,67% մակարդակին։
Հիշեցնենք` «Axios»–ը գրել էր` Սպիտակ տանը համարում են, որ կողմերը մոտ են Իրանի հետ փոխըմբռնման 1-էջանոց հուշագրի շուրջ համաձայնությանը, որը պետք է ավարտի պատերազմը և շրջանակներ սահմանի միջուկային ծրագրի շուրջ հետագա բանակցությունների համար:
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ «Ազատություն» նախագիծը կասեցված է, և Հորմուզի նեղուցի շրջափակումն առայժմ կպահպանվի:
Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին նշել էր, որ Թեհրանին կբավարարի միայն Վաշինգտոնի հետ արդարացի և համապարփակ համաձայնագիրը: Նախարարությունից նաև հայտնել էին, որ Վաշինգտոնի խաղաղության առաջարկը բաղկացած է 14 կետից:
Լրահոս
0