https://arm.sputniknews.ru/20260506/amnum-havatum-en-vor-shutvov-irani-het-pastatught-kstvoragrvi-zlm-101828235.html
ԱՄՆ–ում հավատում են, որ շուտով Իրանի հետ փաստաթուղթ կստորագրվի. ԶԼՄ
ԱՄՆ–ում հավատում են, որ շուտով Իրանի հետ փաստաթուղթ կստորագրվի. ԶԼՄ
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են կայանալ Ժնևում կամ Իսլամաբադում: 06.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-06T14:17+0400
2026-05-06T14:17+0400
2026-05-06T14:17+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/323/01/3230105_18:0:3659:2048_1920x0_80_0_0_879f51a86736f0c25e98e8df7038a6ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Սպիտակ տանը կարծում են, որ ԱՄՆ-ն և Իրանը կարող են շուտով հակամարտության ավարտի մասին հուշագիր ստորագրել։ Այս մասին գրում է «Axios»–ը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին:Աղբյուրների տեղեկություններով՝ չնայած դեռ ոչինչ ստորագրված չէ, բայց կողմերն այս պահին ավելի քան երբևէ մոտ են համաձայնության հասնելուն։Ներկայիս տեսքով հուշագիրը ներառում է հակամարտության ավարտի մասին հայտարարություն և Թեհրանի միջուկային ծրագրի, ամերիկյան պատժամիջոցների չեղարկման ու Հորմուզի նեղուցի բացման հարցերի շուրջ 30-օրյա բանակցությունների մեկնարկ:Լրատվամիջոցի աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են կայանալ Ժնևում կամ Իսլամաբադում:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/323/01/3230105_473:0:3204:2048_1920x0_80_0_0_08c49f681d39656369fbf0bad5f8ed37.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
ԱՄՆ–ում հավատում են, որ շուտով Իրանի հետ փաստաթուղթ կստորագրվի. ԶԼՄ
ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են կայանալ Ժնևում կամ Իսլամաբադում:
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Սպիտակ տանը կարծում են, որ ԱՄՆ-ն և Իրանը կարող են շուտով հակամարտության ավարտի մասին հուշագիր ստորագրել։ Այս մասին գրում է «Axios»–ը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին:
«Սպիտակ տունը համարում է, որ մոտ է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, որն ուղղված կլինի պատերազմի դադարեցմանը և առավել մանրամասն բանակցությունների համար հիմքի ստեղծմանը»,- ասված է հրապարակման մեջ:
Աղբյուրների տեղեկություններով՝ չնայած դեռ ոչինչ ստորագրված չէ, բայց կողմերն այս պահին ավելի քան երբևէ մոտ են համաձայնության հասնելուն։
Ներկայիս տեսքով հուշագիրը ներառում է հակամարտության ավարտի մասին հայտարարություն և Թեհրանի միջուկային ծրագրի, ամերիկյան պատժամիջոցների չեղարկման ու Հորմուզի նեղուցի բացման հարցերի շուրջ 30-օրյա բանակցությունների մեկնարկ:
Լրատվամիջոցի աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են կայանալ Ժնևում կամ Իսլամաբադում:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին
հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։