00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևանում անցկացված գագաթնաժողովը ՔՊ–ի նախընտրական միջոցառումն էր. պատգամավոր

© Sputnik / Aram NersesyanՔրիստինե Վարդանյան
Քրիստինե Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2026
Բաժանորդագրվել
Քրիստինե Վարդանյանը կարծում է, որ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի շահը ներկայացնողներ չեն եղել։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար նախընտրական լավ միջոցառում էր, որն արվեց պետական բյուջեով։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Ըստ պատգամավորի` գագաթնաժողովի ընթացքում չքննարկվեցին Հայաստանի շահերը ներկայացնող հարցեր, չբարձրաձայնվեցին կարևոր թեմաներ, որոնց մասին պետք էր խոսել, օրինակ` գերիների կամ օկուպացված տարածքների մասին հարցերը։
«Իմ մոտ տպավորություն է, թե քաղքենի մտածելակերպով, սիրուն շորերը հագած մարդիկ ուզում էին դուր գալ դրսից եկած «սպիտակ» հյուրերին։ Ես կարծում եմ` մեր արտաքին հարաբերություններն այդպես չպետք է կառուցվեն»,– նշեց Վարդանյանը։
Ըստ պատգամավորի` Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի շահը ներկայացնողներ անգամ չեն եղել, այլապես գոնե մեկը կպատասխաներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին։
Նշենք, որ Ալիևը մայիսի 4-ին տեսակապով ելույթ ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում և երևանյան հարթակը օգտագործեց իր թեզերն առաջ տանելու, պատերազմական հանցագործություններն ու Արցախի բռնազավթումն արդարացնելու համար։
Վարդանյանն առաջարկեց իշխանություններին հարցնել` աշխարհում էլ որտե՞ղ են այդպիսի խաղաղություն տեսել, որի արդյունքում հեռացնում են ազգային հետքը, ոչնչացնում են պատմամշակութային հատվածները ու քեզ անվանում են սեպարատիստ
«Սա նման է լրիվ ուրիշ բանի` խաղաղության լրիվ հակառակին կամ գոնե գերեզմանային խաղաղության»,– նշեց նա։
Լրագրողի ճշտող հարցին` արդյոք ոչ մի լավ բան չեղավ այդ օրերին Երևանում` Քրիստինե Վարդանյանը ժպտալով պատասխանեց. «Եղանակը լավն էր, ես էն խալիին էլ դեմ չէի, նորմալ էր»։
Պատգամավորը հայ ժողովրդի համար վիրավորական համարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, թե մինչև 2018 թվականը Հայաստան այսչափ այցեր չեն եղել, քանի որ Հայաստանը համարվել է Ռուսաստանի արբանյակ։
«Դա մտածողություն է, որ մեր ժողովուրդը չի ունեցել, ես ցավում եմ , որ Ֆրանսիայի նախագահը այդպիսի հայտարարություն է անում»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Երևանում անցկացվեց Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որի արդյունքում ընդունվեց Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիր։ Մինչ այդ` մայիսի 4-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։
Լրահոս
0