00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արևային էներգետիկայի մասին Հայաստանի հայտարարությունը հոխորտանք է. Յուշկով

Բաժանորդագրվել
Ռուսաստանցի փորձագետի խոսքով՝ ֆորմալ առումով Հայաստանի էներգաբալանսում բավական մեծ է վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը, բայց դա հիմնականում հիդրոկայաններ են, իսկ արևային և հողմային կայանների ծավալներն առայժմ մեծ չեն:
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Հայաստանում արևային էներգետիկային անցումը կպահանջի ենթակառուցվածքների ամբողջական վերակառուցում և լայնածավալ ներդրումներ, իսկ ռուսական էներգակիրներից հնարավոր հրաժարումը կհարվածի ոչ միայն էլեկտրաէներգիայի արտադրությանը, այլև անհատ սպառողներին, որոնք գազ են օգտագործում իրենց բնակարաններում և ավտոմեքենաների համար։ Sputnik-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ, Ազգային էներգետիկ անվտանգության ռուսական հիմնադրամի առաջատար վերլուծաբան Իգոր Յուշկովը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր արևային էներգիայով երկրի անսահմանափակ էներգառեսուրսների մասին:
«Եթե մենք խոսում ենք Հայաստանի մասին, ապա առայժմ ոչ մի արևային էներգիա այնտեղ չկա, իրենք ունեն արև և արևոտ օրեր, այսինքն՝ որոշակի ներուժ, որին կարելի է վերագրել ոչ թե էլեկտրաէներգիայի արտադրությունը, այլ այն փաստը, որ նույնիսկ որոշ հաստատություններում, էլ չենք խոսում բնակելի շենքերի մասին, կա՛մ ջրի բաք է դրված, կա՛մ խողովակներով համակարգ, որը թույլ է տալիս ջուրը տաքացնել։ Սա նույնպես, ընդհանուր առմամբ, խնայողություն է և, ըստ էության, ինչ-որ չափով այդպիսի արևային էներգիա: Բայց, այնուամենայնիվ, էլեկտրաէներգիա արտադրելու համար դասական արևային էներգիա այժմ Հայաստանում շատ քիչ է», - նշել է ռուսաստանցի փորձագետը։
Նրա խոսքով՝ էներգահաշվեկշռի հիմքը նախկինի պես մնում է Մեծամորի ատոմակայանը, որն արտադրում է երկրի էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը: Ընդ որում, Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են ատոմակայանի աշխատանքը մինչև 2036 թվականը «Ռոսատոմի» հետ երկարաձգելու մասին, որը և՛ վառելիք է մատակարարում, և՛ սպասարկում կայանը, և՛ արդիականացնում այն: Յուշկովի խոսքով՝ դրա համար կպահանջվի 150 միլիոն դոլար, բայց դա ստիպված միջոց է, քանի որ հերթական «վերջնաժամկետը»՝ 2026 թվականը, եկել է, իսկ նոր կայանի շինարարությունը նույնիսկ չի սկսվել։
Նա միաժամանակ նկատում է, որ ֆորմալ առումով Հայաստանի էներգահաշվեկշռում բավական մեծ է վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը, բայց հիմնականում դա հիդրոկայաններ են, իսկ արևային և հողմային կայանների ծավալներն առայժմ մեծ չեն:
Լյայենը հայտարարել է ՀՀ-ում 25 միլիոն եվրոյի ներդրման մասին՝ էներգետիկ կուտակիչների համար
«Հասկանալի է, որ Փաշինյանն այդ մասին խոսում է, որովհետև Եվրոպայում վերականգնվող էներգետիկան ընկալվում է հենց որպես արևային կամ քամու էներգիա։ Եվ ահա, հավանաբար, նրան ասել են, որ Հայաստանում արևոտ է, ուստի կարելի է զարգացնել արևային էներգետիկան։ Կրկնեմ՝ ինչու՞ է նա այդ բանն ասում: Քանի որ վերջերս քննարկվում էր այն հարցը, որ եթե Հայաստանը, օրինակ, դուրս է գալիս ԵԱՏՄ-ից, մտնում է ԵՄ կամ ուղղակի ձգտում է մտնել ԵՄ, ապա, իհարկե, այն բոնուսները, այդ թվում՝ ռուսական էժան գազ, որ տալիս է ԵԱՏՄ-ին մասնակցությունը, ըստ էության այնտեղ չեն ունենա», - կարծում է վերլուծաբանը։
Հայտարարելով արևային էներգետիկային անցնելու հեռանկարների մասին՝ Հայաստանի իշխանությունները նկատի ունեն միայն էլեկտրաէներգիայի արտադրությունը, սակայն փորձագետը հիշեցնում է, որ ՌԴ-ից 1000 խմ դիմաց 177,5 դոլարով ստացվող գազի զգալի մասն առաջին հերթին գնում է կենցաղային սպառման համար, այսինքն՝ բնակչությանը, որն այն օգտագործում է սնունդ պատրաստելու կամ ջեռուցման համար, մասնավոր տների ջեռուցման կաթսաների համար: Նաև զգալի է ավտոտրանսպորտին և արդյունաբերության մասնաբաժինը։
Ըստ այդմ, այս բոլորը չափազանց դժվար կլինի փոխարինել արևային մարտկոցներից ստացված էլեկտրաէներգիայով, այդ թվում՝ անհրաժեշտ կլինի փոխել ավտոպարկը և բնակարանների ջեռուցման համակարգը։ Իսկ դա, Յուշկովի խոսքով, վերջնական սպառողների համար շատ ավելի թանկ կարժենա, քան գազի դեպքում։
«Այս հայտարարությունն ավելի շուտ հոխորտանք է այն մասին, որ «ահա մենք հիմա կգնանք եվրոպական ճանապարհով», «մենք կունենանք վերականգնվող էներգետիկա»։ Կարելի է, իհարկե, անցնել արևային էներգետիկայի, բայց դա կպահանջի շատ մեծ գումարներ, որոնք չկան, և նույնիսկ եվրոպացիները չեն խոստանում տալ Հայաստանին։ Ըստ էության, Հայաստանի ղեկավարությունը փորձում է ստանձնել ոչ թե առաջնայինը, այսպես ասենք, այլ այն, ինչն իրականում երկրորդական է և առավել ծախսատար։ Արդյունքում, այս ամենը կտեղափոխվի սակագին, և այդ ամենի համար վերջնական սպառողը կվճարի: Ամեն դեպքում, նա ուրախ չի լինի, քանի որ նման «ցանկությունները» բացառապես քաղաքական են»,-եզրափակեց Յուշկովը:
Մինչդեռ, նրա գնահատմամբ, էներգահամակարգը արևային վահանակների պահանջներին համապատասխանացնելու փոխարեն ավելի նպատակահարմար կլիներ զբաղվել ՀԷԿ-երի և ջերմաէլեկտրակայանների արդիականացմամբ, որոնցից շատերը 40 և ավելի տարեկան են:
Լրահոս
0