00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Լյայենը հայտարարել է ՀՀ-ում 25 միլիոն եվրոյի ներդրման մասին՝ էներգետիկ կուտակիչների համար

© Photo : official site of the Prime Minister of RAՈւրսուլա ֆոն դեր Լյայեն
Ուրսուլա ֆոն դեր Լյայեն - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2026
Բաժանորդագրվել
Եվրոպական հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանը նշանակալի առաջընթաց ունի արևային էներգիայի ոլորտում, ինչը ցույցը տալիս է երկրի նվիրումը էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիային։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Այսօր Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են մի շարք ռազմավարական փաստաթղթեր։ ՀՀ–ԵՄ անդրանիկ գագաթնաժողովն ամփոփող հայտարարություններով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Իր խոսքում Եվրոպական հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանը վաղուց դարձել է ընդլայնված Եվրոպական ընտանիքի արժեքավոր անդամ, և կա հնարավորություն զարգացնել և բարձրացնել Հայաստան-ԵՄ գործընկերությունը նոր մակարդակի 4 հիմնական գերակայությունների ուղղությամբ։
Լյայենի խոսքով՝ առաջինը փոխկապակցվածություն է։ Ըստ նրա՝ շատ քիչ երկրներ կան, որ այդքան եզակի են դիրքավորված, ինչպես Հայաստանը։
«Ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ներուժ ունի կապելու Եվրոպան Հարավային Կովկասի հետ և Կենտրոնական Ասիայի և, ինչպես դուք նկարագրեցիք, վերածելով Հայաստանը անկյունաքարային տրանսպորտային հանգույցի։ Մենք արդեն պատրաստ ենք աշխատել սահմանակետերը վերականգնելու, վերակառուցելու, երբ ձեր հարևան երկրների հետ սահմանահատումները բացվեն»,- ասել է Լյայենը։
Երկրորդ հենասյունը, ըստ նրա, էներգետիկան է։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի կարծիքով՝ Հայաստանի արագ զարգացումն արևային էներգետիկայի ոլորտում նշանակալի է, ինչը ցույց է տալիս երկրի նվիրումը ոլորտը դիվերսիֆիկացնելուն։
«Մենք սատարում ենք նախագծերը՝ խթանելու ձեր էներգետիկ անվտանգությունը, մասնավորապես։ Սա արդեն ներառում է 25 միլիոն եվրոյի ներդրում Կովկասյան էլեկտրահաղորդակցության ցանցի և էներգետիկ կուտակիչների կառուցման համար՝ ապահովելու ձեր մատակարարման անվտանգությունը»,- հայտարարել է Լյայենը։
Երրորդ հենասյունը, ըստ նրա, այն է, որ Հայաստանն ապշեցուցիչ արհեստական բանականության և ինժեներական էկոհամակարգ ունի։ Նա ընդգծել է, որ խրախուսում են եվրոպական ընկերություններին ներդրումներ անել այստեղ։
Եվրոպական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ մյուս գերակայությունն ավելի ամուր համագործակցությունն է անվտանգային ոլորտում։
«Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում մենք սատարում ենք Հայաստանի զինուժին, բայց Հայաստանը պետք է նաև դիմակայի հիբրիդ սպառնալիքներին, միջամտություններին, ինֆորմացիոն դաշտի մանիպուլյացիաներին։ Եվրոպական մեր գործընկերությունը ձեզ նպաստելու է դեմ առնել այդ հիբրիդ սպառնալիքների և ապատեղեկացման։ Մի բան բացարձակապես հստակ է՝ միակ լեգիտիմ աղբյուրն իշխանության այս երկրում հայ ժողովրդի կամքն է»,- ասել է Լյայենը։
Երրորդ գերակայությունը համագործակցությունն է վիզաների ազատականացման ոլորտում, և վերջապես չորրորդը՝ տնտեսական աջակցություն և սոցիալական դիմակայություն։ Նա հիշեցրել է, որ ԵՄ-ի «Դիմակայունության և աճի» ծրագիրը Հայաստանի համար կազմում է 270 մլն եվրո, իսկ «Global Gateway» նախաձեռնությամբ ներդրումները կարող են հասնել մինչև 2.5 մլրդ եվրոյի։
Լյայենն ընդգծել է, որ ոչ միայն աջակցում են հայկական բիզնեսներին՝ օգնելով նրանց նորարարությամբ զբաղվել, նոր շուկաներ մուտք գործել և աճել, այլև ներդրում են անում հմտությունների և զբաղվածության ոլորտներում, ինչպես նաև ականազերծման ասպարեզում, որն անվտանգության և ապահովության համար կենսական է։ Ըստ նրա՝ պահանջված աջակցություն է տրամադրվում նաև Ղարաբաղից տեղահանվածների համար։
Հիշեցնենք, որ Երևանում մայիսի 5-ին անցկացվել է Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը։ Դրան նախորդել էր մայիսի 4-ին կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը։ Հայաստան է ժամանել մոտ 50 բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Երևանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նշենք, որ Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»:
Լրահոս
0