https://arm.sputniknews.ru/20260505/pashinjany-pajqarum-e-kghzjakneri-dem-vardazarjany-datavvorneri-het-kapvats-tsragri-masin-101736573.html
Փաշինյանը պայքարում է «կղզյակների» դեմ. Վարդազարյանը` դատավորների հետ կապված ծրագրի մասին
Փաշինյանը պայքարում է «կղզյակների» դեմ. Վարդազարյանը` դատավորների հետ կապված ծրագրի մասին
Sputnik Արմենիա
Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է վարչապետի հայտարարությունը։ 05.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-05T08:55+0400
2026-05-05T08:55+0400
2026-05-05T08:55+0400
նիկոլ փաշինյան
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
ռուբեն վարդազարյան
սահմանադրություն
իշխանություն
վեթինգ
բարեփոխում
դատավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/04/26687291_0:0:1000:563_1920x0_80_0_0_4377c3275b79a8d8c42fc21b874efde3.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik․ Դատական համակարգի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը ոչ թե դատական բարեփոխում կամ վեթինգ է, այլ կադրային ջարդ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։Ինչպես հայտնել ենք, Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցում խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին` ասել էր, թե նոր Սահմանադրության ընդունմամբ դատական համակարգում պետք է էական փոփոխություններ տեղի ունենան. բոլոր դատավորների կարգավիճակը վերաձևակերպվի որպես «դատավորի պաշտոնակատար» կամ «պարտականությունները ժամանակավորապես կատարող», և ինչ-որ ժամանակահատվածում, միայն բարեվարքության նոր չափորոշիչների հաստատմամբ, վերանշանակվեն, եթե անցնեն համապատասխան որակավորումը։Դատական համակարգի քաղաքականացման մասին, նրա դիտարկմամբ, վկայում է նաև գործող իշխանության այն դիրքորոշումը, թե Դատավորների ընդհանուր ժողովը պետք է իրավունք չունենա Բարձրագույն դատական խորհրդի անդամ նշանակելու։ Կարող է միայն թեկնածու առաջադրել, բայց վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային ժողովը։ Մինչդեռ ԲԴԽ նախկին նախագահի համոզմամբ`քաղաքական իշխանությունը պետք է «զրո» մասնակցություն ունենա այդ հարցում, կամ առավելագույնը կարող է 1-2 ներկայացուցիչ ունենալ ԲԴԽ–ում։ Իսկ գերակշռող մեծամասնությունը պետք է լինեն դատավորներ, ինչը համապատասխանում է նաև Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը։Դատական ռեֆորմի գաղափարին ԲԴԽ նախկին նախագահը դեմ չէ, բայց իրական վեթինգը, նրա համոզմամբ, կարող է լինել միայն այն ժամանակ, երբ «Քաղաքացիական պայմանագիրը» իշխանության չի լինի։ Իսկ դատավորների բարեվարքությունը ստուգելու համար կսահմանվեն հստակ չափանիշներ։Կեղծ օրակարգ է. սահմանադրագետը` արդարադատության որակը Սահմանադրության հետ կապելու մասին«Եթե դատավորը համագործակցել է օրվա իշխանությունների հետ, նրանց քիմքին հաճելի դատական ակտեր է կայացրել, եթե խուսափել է նրանց քաղաքական քիմքին ոչ հաճելի դատական ակտ կայացնելուց, ապա չի կարող անցնել բարեվարքության ստուգումը։ Բարեվարքության կանոնների մեջ կարող են ներառվել նաև այլ կանոններ, օրինակ` գույքային իրավիճակը հաշվի առնվի, դատավորի քաղաքական այլ կախվածությունները հաշվի առնվեն։ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նման վեթինգ, սակայն, դա պետք է իրականացնի ոչ թե այսօրվա քաղաքական իշխանությունը, այլ այն իշխանությունը, որը կգա և կպայքարի այդ ՔՊ–ականության դեմ»,– իր տեսակետն է ներկայացնում Վարդազարյանը։Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը` մեր զրուցակցի համոզմամբ` դատական համակարգի բարեփոխման համար անհրաժեշտ է ինչպես մայր օրենքի, այնպես էլ Դատական օրենսգրքի փոփոխություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/04/26687291_108:0:999:668_1920x0_80_0_0_9b169874f0713033cf49cd375bb2032f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), ռուբեն վարդազարյան, սահմանադրություն, իշխանություն, վեթինգ, բարեփոխում, դատավոր
նիկոլ փաշինյան, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), ռուբեն վարդազարյան, սահմանադրություն, իշխանություն, վեթինգ, բարեփոխում, դատավոր
Փաշինյանը պայքարում է «կղզյակների» դեմ. Վարդազարյանը` դատավորների հետ կապված ծրագրի մասին
Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է վարչապետի հայտարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik․ Դատական համակարգի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը ոչ թե դատական բարեփոխում կամ վեթինգ է, այլ կադրային ջարդ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
Ինչպես հայտնել ենք, Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցում խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին` ասել էր, թե նոր Սահմանադրության ընդունմամբ դատական համակարգում պետք է էական փոփոխություններ տեղի ունենան.
բոլոր դատավորների կարգավիճակը վերաձևակերպվի որպես «դատավորի պաշտոնակատար» կամ «պարտականությունները ժամանակավորապես կատարող», և ինչ-որ ժամանակահատվածում, միայն բարեվարքության նոր չափորոշիչների հաստատմամբ, վերանշանակվեն, եթե անցնեն համապատասխան որակավորումը։
«Խոսքը վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին դուր չեկած դատավորներին համակարգից հեռացնելուն։ Դատավորները պետք է լինեն ՔՊ-ահպատակ, որպեսզի շարունակեն աշխատել որպես դատավոր։ Հակառակ դեպքում նրանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին, իրենց դատավորի կարգավիճակին։ Այսօր դեռ կան դատավորներ, որոնք որոշումներ են կայացնում, ղեկավարվում են օրենքով, իրավունքի գերակայության սկզբունքով և հաշվի չեն առնում գործող քաղաքական իշխանության կամքը։ Դեռ մի քանի այդպիսի կղզյակներ կան, և այս ամենը հենց նրանց դեմ է կատարվում, Նիկոլ Փաշինյանն այսօր նրանց դեմ է պայքարում»,– կարծիք հայտնեց Վարդազարյանը։
Դատական համակարգի քաղաքականացման մասին, նրա դիտարկմամբ, վկայում է նաև գործող իշխանության այն դիրքորոշումը, թե Դատավորների ընդհանուր ժողովը պետք է իրավունք չունենա Բարձրագույն դատական խորհրդի անդամ նշանակելու։ Կարող է միայն թեկնածու առաջադրել, բայց վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային ժողովը։ Մինչդեռ ԲԴԽ նախկին նախագահի համոզմամբ`քաղաքական իշխանությունը պետք է «զրո» մասնակցություն ունենա այդ հարցում, կամ առավելագույնը կարող է 1-2 ներկայացուցիչ ունենալ ԲԴԽ–ում։ Իսկ գերակշռող մեծամասնությունը պետք է լինեն դատավորներ, ինչը համապատասխանում է նաև Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը։
Դատական ռեֆորմի գաղափարին ԲԴԽ նախկին նախագահը դեմ չէ, բայց իրական վեթինգը, նրա համոզմամբ, կարող է լինել միայն այն ժամանակ, երբ «Քաղաքացիական պայմանագիրը» իշխանության չի լինի։ Իսկ դատավորների բարեվարքությունը ստուգելու համար կսահմանվեն հստակ չափանիշներ։
«Եթե դատավորը համագործակցել է օրվա իշխանությունների հետ, նրանց քիմքին հաճելի դատական ակտեր է կայացրել, եթե խուսափել է նրանց քաղաքական քիմքին ոչ հաճելի դատական ակտ կայացնելուց, ապա չի կարող անցնել բարեվարքության ստուգումը։ Բարեվարքության կանոնների մեջ կարող են ներառվել նաև այլ կանոններ, օրինակ` գույքային իրավիճակը հաշվի առնվի, դատավորի քաղաքական այլ կախվածությունները հաշվի առնվեն։ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նման վեթինգ, սակայն, դա պետք է իրականացնի ոչ թե այսօրվա քաղաքական իշխանությունը, այլ այն իշխանությունը, որը կգա և կպայքարի այդ ՔՊ–ականության դեմ»,– իր տեսակետն է ներկայացնում Վարդազարյանը։
Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը` մեր զրուցակցի համոզմամբ` դատական համակարգի բարեփոխման համար անհրաժեշտ է ինչպես մայր օրենքի, այնպես էլ Դատական օրենսգրքի փոփոխություն։