https://arm.sputniknews.ru/20260418/gvortsvogh-datavvornery-zhp-kdarnan-pashinjany-nvor-sahmanadrutjan-masin-101121069.html
Գործող դատավորները ԺՊ կդառնա՞ն. Փաշինյանը` նոր Սահմանադրության մասին
Գործող դատավորները ԺՊ կդառնա՞ն. Փաշինյանը` նոր Սահմանադրության մասին
Sputnik Արմենիա
Նրա խոսքով` չի կարող լինել դատական իշխանություն, որը օրգանական կապով ժողովրդի հետ կապված չէ, ուստի դատավորների ընտրությունը պետք է իրականացվի ԱԺ–ի միջոցով։ 18.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-18T13:18+0400
2026-04-18T13:18+0400
2026-04-18T13:25+0400
սահմանադրություն
նիկոլ փաշինյան
դատավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/1888/79/18887950_0:84:1601:984_1920x0_80_0_0_cae03f6f31b8ff04fbfd85e2dd5c014b.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայաստանում նոր Սահմանադրության ընդունմամբ դատական համակարգում էական փոփոխություններ պետք է տեղի ունենան։ Կա առաջարկ, որ բոլոր դատավորները դառնան ժամանակավոր պաշտոնակատար, քանի դեռ չեն չի հստակեցվել՝ արդյոք համապատասխանում են բարեվարքության նոր ստանդարտներին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով իր և հանրության շրջանում արդարատադության համակարգի վերաբերյալ վստահության պակասին։Նրա խոսքով` չի կարող լինել դատական իշխանություն կամ ցանկացած իշխանություն, որը օրգանական կապով ժողովրդի հետ կապված չէ։«Ես կարծում եմ, որ Դատավորների ընդհանուր ժողովը, օրինակը` Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելու իրավունք պետք է չունենա։ Նրանք պետք է իրավունք ունենան թեկնածու առաջադրել, բայց բոլոր դեպքերում պետք է վերջնական որոշումը կայացնի այն մարմինը, որ ժողովրդի առաջնային մանդատը կրում է, և այդ մարմինը Ազգային ժողովն է»,–ասաց Փաշինյանը։Փաշինյանը հիշեցրեց, երբ ինքն ասում էր, որ դատական համակարգը պետք է լինի անկախ, նկատի չուներ, որ իրենից անկախ լինի, բայց որոշ մարդկանցից կախված լինի։«Ստեղ է, որ դիսբալանս է առաջանում և խնդիրը պետք է լուծենք։ Օրինակ, եթե պարզվի, որ Հայաստանում կա դատավոր, որ իր պրոֆեսիոնալ մակարդակով չի համապատասխանում դատավորի ստանդարտին, ուրեմն ինքը չի կարող լինել անկախ, որովհետև ինքն անընդհատ որոշում գրելիս, դատավճիռ գրելիս, միջնորդություն քննարկելիս, դիմելու է ուրիշների, որն արդեն իսկ կախվածություններ է առաջացնում դրանից բխող հետևանքներով»,–ասաց Փաշինյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1888/79/18887950_88:0:1511:1067_1920x0_80_0_0_5de754bb5914b7186096b3570b10b3dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանադրություն, նիկոլ փաշինյան, դատավոր
սահմանադրություն, նիկոլ փաշինյան, դատավոր
Գործող դատավորները ԺՊ կդառնա՞ն. Փաշինյանը` նոր Սահմանադրության մասին
13:18 18.04.2026 (Թարմացված է: 13:25 18.04.2026) Նրա խոսքով` չի կարող լինել դատական իշխանություն, որը օրգանական կապով ժողովրդի հետ կապված չէ, ուստի դատավորների ընտրությունը պետք է իրականացվի ԱԺ–ի միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայաստանում նոր Սահմանադրության ընդունմամբ դատական համակարգում էական փոփոխություններ պետք է տեղի ունենան։ Կա առաջարկ, որ բոլոր դատավորները դառնան ժամանակավոր պաշտոնակատար, քանի դեռ չեն չի հստակեցվել՝ արդյոք համապատասխանում են բարեվարքության նոր ստանդարտներին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով իր և հանրության շրջանում արդարատադության համակարգի վերաբերյալ վստահության պակասին։
«Կա առաջարկ, որ նոր Սահմանադրության ընդունման պահից բոլոր դատավորների կարգավիճակը վերաձևակերպվի որպես դատավորի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող և X ժամանակում միայն բարեվարքության նոր ստանդարտի հաստատմամբ (որի հաստատումը հնարավոր կդառնա արդեն նոր իրավակարգավորումներով) նրանք կվերանշանակվեն»:
Նրա խոսքով` չի կարող լինել դատական իշխանություն կամ ցանկացած իշխանություն, որը օրգանական կապով ժողովրդի հետ կապված չէ։
«Ես կարծում եմ, որ Դատավորների ընդհանուր ժողովը, օրինակը` Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելու իրավունք պետք է չունենա։ Նրանք պետք է իրավունք ունենան թեկնածու առաջադրել, բայց բոլոր դեպքերում պետք է վերջնական որոշումը կայացնի այն մարմինը, որ ժողովրդի առաջնային մանդատը կրում է, և այդ մարմինը Ազգային ժողովն է»,–ասաց Փաշինյանը։
Փաշինյանը հիշեցրեց, երբ ինքն ասում էր, որ դատական համակարգը պետք է լինի անկախ, նկատի չուներ, որ իրենից անկախ լինի, բայց որոշ մարդկանցից կախված լինի։
«Ստեղ է, որ դիսբալանս է առաջանում և խնդիրը պետք է լուծենք։ Օրինակ, եթե պարզվի, որ Հայաստանում կա դատավոր, որ իր պրոֆեսիոնալ մակարդակով չի համապատասխանում դատավորի ստանդարտին, ուրեմն ինքը չի կարող լինել անկախ, որովհետև ինքն անընդհատ որոշում գրելիս, դատավճիռ գրելիս, միջնորդություն քննարկելիս, դիմելու է ուրիշների, որն արդեն իսկ կախվածություններ է առաջացնում դրանից բխող հետևանքներով»,–ասաց Փաշինյանը։