00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:27
34 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Միքայել սրբազանի հետ միայն կիրակնօրյա պատարագներից առաջ ենք կարողանում շփվել. գյումրեցի

Բաժանորդագրվել
Ակտիվիստները շարունակում են պայքարել, որ ոչ միայն դադարեցվի Միքայել սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը, այլև հռչակվի նրա անմեղությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի աջակիցները Գյումրիում սպասում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցին, հույս ունեն, որ հնարավորություն կունենան նրան ներկայացնել, որ Միքայել սրբազանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Թեմի հավատացյալներից մեկը` իրավաբան Աբրասիմ Աթոյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Շիրակի թեմի հավատավոր ակտիվիստներով շարունակում են հնարավոր բոլոր հարթակներում խոսել, բարձրաձայնել սրբազանի հանդեպ տեղի ունեցող ապօրինությունների մասին։ Նպատակը մեկն է՝ հասնել նրան, որ ոչ միայն դադարեցվի Միքայել սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը, այլև հռչակվի նրա անմեղությունը։
Աթոյանը նշեց, որ Միքայել սրրբազանը եկեղեցուն ծառայելու 50 տարիների ընթացքում անցել է բազմաթիվ փորձությունների միջով, վստահ է, որ նա կհաղթահարի նաև այս փորձությունը։
«Սրբազանի առողջական վիճակը կայուն է։ Նրա հետ հանդիպումներ ունենալ, ցավոք, չենք կարող, քանի որ տնային կալանքը խիստ սահմանափակումներով է, միայն 4 անձի է թույլատրված տեսակցել նրա հետ։ Անգամ թույլ չեն տալիս շենքից դուրս գալ՝ մաքուր օդ շնչելու»,- ասաց Աբրասիմը։
Ըստ նրա՝ միակ հնարավորությունը սրբազանին տեսնելու կիրակնօրյա պատարագներից առաջ առաջնորդարանից դեպի եկեղեցի քայլելու ճանապարհին է, երբ գյումրեցիները կարողանում են թեմի առաջնորդի օրհնությունը ստանալ։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28–ին։
Վերաքննիչ դատարանը փետրվարի 6–ին սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինեց տնային կալանքով։
Լրահոս
0