https://arm.sputniknews.ru/20260505/hh-kensatvoshakajin-fvonderi-mijvocneri-mvot-60-tvokvosy-nerdrvats-e-tntesutjan-mej-kb-nakhagah-101776155.html
ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի միջոցների մոտ 60 տոկոսը ներդրված է տնտեսության մեջ. ԿԲ նախագահ
ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի միջոցների մոտ 60 տոկոսը ներդրված է տնտեսության մեջ. ԿԲ նախագահ
Sputnik Արմենիա
Մարտին Գալստյանի խոսքով` կուտակային կենսաթոշակային ֆոնդերում միջոցները ծառայում են արդյունավետ և ըստ նպատակի։ 05.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-05T11:37+0400
2026-05-05T11:37+0400
2026-05-05T11:53+0400
կենտրոնական բանկ (կբ)
մարտին գալստյան
կուտակային կենսաթոշակային ֆոնդ
հիմնադրամ
ներդրում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95130517_0:6:1213:688_1920x0_80_0_0_40edfea4fa1ed17963750ec3b0adc221.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայաստանի կուտակային կենսաթոշակային ֆոնդերում 1 տրիլիոն դրամից ավելի միջոցներ կան, որոնց առնվազն 60 տոկոսը ներդրված է ՀՀ տնտեսության մեջ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին։Պատգամավորը հետաքրքվեց ԿԲ նախագահից, թե որքա՞ն է այս պահին կազմում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցների մեծությունը, դրանց ո՞ր մասն է նեդրված ՀՀ տնտեսության մեջ, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում մասնավոր կեսաթոշակային ֆոնդերի զարգացման ուղղությամբ։Գալստյանի խոսքով` կուտակային կենսաթոշակային ֆոնդերում միջոցները ծառայում են արդյունավետ և ըստ նպատակի։Նա նշեց, որ խոսքը վերաբերում է «Firebird» նախագծին, որի մի մասը ֆինանսավորեցին ՀՀ կենսաթոշակային երկու հիմնադրամները։«Փող շատ կա. մենք իրական լավ պրոյեկտների կարիք ունենք, որոնք հաճույքով կֆինանսավորվեն կենսաթոշակային ֆոնդերի կողմից»,– եզրափակեց Գալստյանը։Ի դեպ, այսօր ԱԺ–ն քննարկում է նրա` ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում վերընտրվելու հարցը։Հիշեցնենք, որ ըստ այս տարվա փետրվարին ԿԲ–ի հրապարակած վիճակագրության` Հայաստանի կուտակային կենսաթոշակային հիմնադրամների ընդհանուր ակտիվները 2025 թվականին աճել են 367 մլրդ դրամով (մոտ 960 մլն դոլար) կամ 34%-ով՝ հասնելով 1 տրլն 441 մլրդ դրամի (3 մլրդ 762 մլն դոլար)։Ինչի վրա են Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամները ներդրել խնայողությունները 2025 թվականինՀիմնադրամների ներդրումների հիմնական ուղղություններն են Հայաստանի պետական պարտատոմսերը (մոտ 37%), բորսայում վաճառվող ֆոնդերը (ETF, 33%-ից փոքր-ինչ ավելի), ինչպես նաև բանկային ավանդները (մոտ 23%):Նշենք, որ Հայաստանում կուտակային կենսաթոշակային հիմնադրամները կառավարում են երկու ընկերություններ՝ ֆրանսիական «Amundi Acba»-ն և գերմանա-ավստրիական «C-Quadrat Ampega»-ն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95130517_0:0:1077:808_1920x0_80_0_0_acc9178bb7435a9048ebdb3572364c4c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենտրոնական բանկ (կբ), մարտին գալստյան, կուտակային կենսաթոշակային ֆոնդ, հիմնադրամ, ներդրում
կենտրոնական բանկ (կբ), մարտին գալստյան, կուտակային կենսաթոշակային ֆոնդ, հիմնադրամ, ներդրում
ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի միջոցների մոտ 60 տոկոսը ներդրված է տնտեսության մեջ. ԿԲ նախագահ
11:37 05.05.2026 (Թարմացված է: 11:53 05.05.2026) Մարտին Գալստյանի խոսքով` կուտակային կենսաթոշակային ֆոնդերում միջոցները ծառայում են արդյունավետ և ըստ նպատակի։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայաստանի կուտակային կենսաթոշակային ֆոնդերում 1 տրիլիոն դրամից ավելի միջոցներ կան, որոնց առնվազն 60 տոկոսը ներդրված է ՀՀ տնտեսության մեջ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին։
Պատգամավորը հետաքրքվեց ԿԲ նախագահից, թե որքա՞ն է այս պահին կազմում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցների մեծությունը, դրանց ո՞ր մասն է նեդրված ՀՀ տնտեսության մեջ, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում մասնավոր կեսաթոշակային ֆոնդերի զարգացման ուղղությամբ։
Գալստյանի խոսքով` կուտակային կենսաթոշակային ֆոնդերում միջոցները ծառայում են արդյունավետ և ըստ նպատակի։
«ՀՀ տնտեսության մեջ ներդրված այդ միջոցների դինամիկան, բնականաբար, անընդհատ փոխվում է։ Ես կարծում եմ, որ այո՛, այդ միջոցները սպասարկում են ՀՀ տնտեսությունը։ ԱԺ–ի կողմից ընդունված վերջին փոփոխության իրական կիրարկման արդյունքը, որով թույլատրվեց ֆոնդերին 10 տոկոսը ներդնել տնտեսության իրական հատվածում, արդեն իսկ տեսանք»,– հայտարարեց ԿԲ նախագահը։
Նա նշեց, որ խոսքը վերաբերում է «Firebird» նախագծին, որի մի մասը ֆինանսավորեցին ՀՀ կենսաթոշակային երկու հիմնադրամները։
«Փող շատ կա. մենք իրական լավ պրոյեկտների կարիք ունենք, որոնք հաճույքով կֆինանսավորվեն կենսաթոշակային ֆոնդերի կողմից»,– եզրափակեց Գալստյանը։
Ի դեպ, այսօր ԱԺ–ն քննարկում է նրա` ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում վերընտրվելու հարցը։
Հիշեցնենք, որ ըստ այս տարվա փետրվարին ԿԲ–ի հրապարակած վիճակագրության` Հայաստանի կուտակային կենսաթոշակային հիմնադրամների ընդհանուր ակտիվները 2025 թվականին աճել են 367 մլրդ դրամով (մոտ 960 մլն դոլար) կամ 34%-ով՝ հասնելով 1 տրլն 441 մլրդ դրամի (3 մլրդ 762 մլն դոլար)։
Հիմնադրամների ներդրումների հիմնական ուղղություններն են Հայաստանի պետական պարտատոմսերը (մոտ 37%), բորսայում վաճառվող ֆոնդերը (ETF, 33%-ից փոքր-ինչ ավելի), ինչպես նաև բանկային ավանդները (մոտ 23%):
Նշենք, որ Հայաստանում կուտակային կենսաթոշակային հիմնադրամները կառավարում են երկու ընկերություններ՝ ֆրանսիական «Amundi Acba»-ն և գերմանա-ավստրիական «C-Quadrat Ampega»-ն: