https://arm.sputniknews.ru/20260505/hajastann-u-evrvopan-ajsor-aveli-mvot-en-qan-erbeve-ursula-fvon-der-ljajen-101775503.html
Հայաստանն ու Եվրոպան այսօր ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն
Հայաստանն ու Եվրոպան այսօր ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն
Sputnik Արմենիա
Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքով` Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն նոր առևտրային ուղիների համար, մանավանդ՝ կրիտիկական հումքի տեսակետից: 05.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-05T11:29+0400
2026-05-05T11:29+0400
2026-05-05T11:45+0400
ուրսուլա ֆոն դեր լյայեն
հայաստան
եվրամիություն
ատոմային էներգետիկա
էներգակիր
էներգետիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101775814_0:0:1600:900_1920x0_80_0_0_51bf266d73cb8b82457fa872913efe23.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik․ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ազդարարեց Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նոր հանգրվանի մասին։ Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի ժամանակ նա նկատեց, որ ՀՀ–ԵՄ երկկողմ կապերը սերում են հինավուրց քաղաքակրթություններից, սակայն այսօր ստանում են գործնական և ռազմավարական նոր բովանդակություն։Հայաստանը, ըստ ֆոն դեր Լյայենի, կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն նոր առևտրային ուղիների համար, մանավանդ՝ կրիտիկական հումքի տեսակետից:«Եվրոպան պատրաստ է օժանդակել թե՛ ֆիզիկական ենթակառուցվածքների հարցում, քանի որ այդ ապրանքներն ու հումքը պետք է տեղափոխել, և թե՛ տեղական էներգետիկ արտադրության ու էներգետիկ կապերի տեսանկյունից՝ Սև ծովի միջոցով, ինչպես նաև աջակցել զարգացող ՏՏ ոլորտին»,– շարունակեց ֆոն դեր Լյայենը։Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ նա նկատեց, որ մինչ Ուկրաինայից Իրան տարածաշրջանը ցնցվում է պատերազմներից, Հարավային Կովկասում Հայաստանը փորձում է «բուժել հին վերքերը»։«Շահում» ենք մեծ ռիսկեր. քաղաքագետը` Զելենսկու այցի և գագաթնաժողովի արդյունքների մասինՆա վերահաստատեց Եվրոպայի հանձնառությունը՝ աջակցելու խաղաղության գործընթացին՝ շեշտելով, որ հենց կայունությունն է հանդիսանում տնտեսական բարեկեցության հիմնական նախապայմանը։Հիշեցնենք, որ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Երևանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Երևանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Առաջին անգամ Հայաստան է այցելել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։Նշենք, որ Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101775814_221:0:1421:900_1920x0_80_0_0_7bd5d70e7cd1c59bd82afce9a609ae45.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուրսուլա ֆոն դեր լյայեն, հայաստան, եվրամիություն, ատոմային էներգետիկա, էներգակիր, էներգետիկա
ուրսուլա ֆոն դեր լյայեն, հայաստան, եվրամիություն, ատոմային էներգետիկա, էներգակիր, էներգետիկա
Հայաստանն ու Եվրոպան այսօր ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն
11:29 05.05.2026 (Թարմացված է: 11:45 05.05.2026) Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքով` Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն նոր առևտրային ուղիների համար, մանավանդ՝ կրիտիկական հումքի տեսակետից:
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik․ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ազդարարեց Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նոր հանգրվանի մասին։ Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի ժամանակ նա նկատեց, որ ՀՀ–ԵՄ երկկողմ կապերը սերում են հինավուրց քաղաքակրթություններից, սակայն այսօր ստանում են գործնական և ռազմավարական նոր բովանդակություն։
«Սա ոչ միայն մեզ միավորող հարուստ պատմությունն ու մշակույթն է, այլև այն հնարավորությունները, որոնք բացվում են մեր առջև: ՀՀ-ն և ԵՄ-ն այսօր ավելի մոտ են, քան երբևէ եղել են: Մենք առաջընթաց ենք արձանագրում վիզաների ազատականացման հարցում, ինչպես նաև ներդրումային հոսքերի ապահովման ուղղությամբ. մեր ներդրումային ծրագրով արդեն նախատեսված է 2.5 մլրդ եվրո: Այս գագաթնաժողովով հարաբերությունները նոր մակարդակ են թևակոխում: Հայաստանն իսկապես ապահովում է ամենակարճ երթուղին Եվրոպայի համար դեպի Կենտրոնական Ասիա և Կասպից ծով: Նախկինում պատերազմների և աշխարհաքաղաքական նկատառումների բերումով այդ երթուղին փակ էր, սակայն այժմ դուք փոխում եք իրավիճակը՝ շնորհիվ խիզախ ընտրության՝ հանուն խաղաղության և եվրոպական ցանցերին ավելի մեծ ինտեգրման»,– ասաց նա։
Հայաստանը, ըստ ֆոն դեր Լյայենի, կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն նոր առևտրային ուղիների համար, մանավանդ՝ կրիտիկական հումքի տեսակետից:
«Եվրոպան պատրաստ է օժանդակել թե՛ ֆիզիկական ենթակառուցվածքների հարցում, քանի որ այդ ապրանքներն ու հումքը պետք է տեղափոխել, և թե՛ տեղական էներգետիկ արտադրության ու էներգետիկ կապերի տեսանկյունից՝ Սև ծովի միջոցով, ինչպես նաև աջակցել զարգացող ՏՏ ոլորտին»,– շարունակեց ֆոն դեր Լյայենը։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ նա նկատեց, որ մինչ Ուկրաինայից Իրան տարածաշրջանը ցնցվում է պատերազմներից, Հարավային Կովկասում Հայաստանը փորձում է «բուժել հին վերքերը»։
Նա վերահաստատեց Եվրոպայի հանձնառությունը՝ աջակցելու խաղաղության գործընթացին՝ շեշտելով, որ հենց կայունությունն է հանդիսանում տնտեսական բարեկեցության հիմնական նախապայմանը։
Հիշեցնենք, որ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Երևանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Երևանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Առաջին անգամ Հայաստան է այցելել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նշենք, որ
Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»: