00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
29 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Շահում» ենք մեծ ռիսկեր. քաղաքագետը` Զելենսկու այցի և գագաթնաժողովի արդյունքների մասին

© Photo : official site of the Prime Minister of RAՓաշինյանն ու Զելենսկին
Փաշինյանն ու Զելենսկին - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2026
Բաժանորդագրվել
Եթե ՀՀ իշխանությունները ձգտում են դառնալ ԵՄ անդամ երկիր, ապա Արման Ղուկասյանի կարծիքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է անկեղծ լինի ժողովրդի հետ և ասի, թե ի՞նչ ենք կորցնում ԵԱՏՄ–ից դուրս գալով ու ի՞նչ է սպասվում մեզ ԵՄ–ում։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Թե՛ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը, թե՛ առհասարակ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում հստակ ազդակ և ցուցիչ է, որ ՀՀ իշխանություններն այլևս չեն կարող խոսել հավասարակշռված քաղաքականության մասին։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արման Ղուկասյանը՝ անդրադառնալով Զելենսկու այցին և գագաթնաժողովի շրջանակում նրա հանդիպումների ու ձեռքբերած պայմանավորվածությունների մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Զելենսկին Երևան է ժամանել` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին։
«Եթե ՀՀ իշխանությունները Զելենսկուն ընդունում են Երևանում և անցկացնում Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը, ապա դրանից հետո, եթե խոսեն հավասարակշռված, բալանսավորված քաղաքականության մասին, դա արդեն որևէ տրամաբանության ենթակա հիմնավորում չի կարող ունենալ»,– ընդգծեց քաղաքագետը։
Այս ամենից ի՞նչ է շահում Հայաստանը։ Ըստ Ղուկասյանի` այս բոլոր քայլերով Հայաստանն առաջին հերթին վատթարացնում է հայ–ռուսական հարաբերությունները։
«Կասկած չունեմ, որ Ռուսաստանում այս ամենը կարող են, մեղմ ասած, ոչ միանշանակ ընկալել, և դա կունենա հստակ հետևանքներ։ Այս պարագայում մենք կունենանք ռիսկեր։ ՀՀ իշխանությունների քայլերը նրա մասին են, որ մենք ավելի շատ գնում ենք դեպի Եվրոպական միություն։ Սա այն դեպքում, երբ Ռուսաստանի և Եվրոպական միության հարաբերություններն այսօր լարված են, ու պետք չէր հայտնվել Ռուսաստանի և Արևմուտքի բախման կիզակետում։ Հիմա այս քայլերով ես ուղղակի չեմ հասկանում, թե որտեղ է Հայաստանի շահը, թեև տեսնում եմ հակառակը` շատ մեծ ռիսկեր «շահում»»,– ընդգծեց նա։
Փոխարենը, ըստ քաղաքագետի, շատ հստակ են Եվրոպական միության շահերը. թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի, թե՛ մնացած երկրների առումով ԵՄ–ն ամեն ինչ անում է, որ նրանք թիկունք դարձնեն Ռուսաստանին։ Ղուկասյանը հիշեցնում է` դա բավականին ծանր տնտեսական հետևանքներ կունենա կոնկրետ մեր երկրի համար` նույն ռուսական գազի, արտահանման ծավալների, տրանսֆերտների հետ կապված, որոնք ուղիղ հարվածելու են հասարակ քաղաքացու գրպանին։
«Շատ կուզենամ, որպեսզի Ռուսաստանում տարանջատեն այն քայլերը, որոնք արվում են ՀՀ իշխանությունների կողմից և հայ ժողովրդին, այլապես մենք շատ լուրջ խնդիրներ կունենանք»,– ընդգծեց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների ձգտումներին` դառնալու ԵՄ անդամ երկիր, Ղուկասյանի կարծիքով` այս դեպքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է անկեղծ լինի ժողովրդի հետ և ասի, թե ի՞նչ ենք կորցնում ԵԱՏՄ–ից դուրս գալով ու ի՞նչ է սպասվում մեզ ԵՄ–ում։
«Այս պահի դրությամբ ես չեմ տեսնում, որ կա ԵՄ մտնելու հնարավորություն։ Մենք պետք է հասկանանք մի բան, որ ԵՄ–ն ինքը նույնպես չգիտի իր հեռանկարների մասին, մինչդեռ ՀՀ իշխանությունը երկիրը տանում է դեպի ԵՄ, որի արդյունքում կարող ենք զրկվել այն հնարավորություններից, որոնք տալիս է ԵԱՏՄ–ն։ Ես չեմ հասկանում ուղղակի` ինչի՞ համար է պետք հիմա ստեղծել այնպիսի ռիսկեր, որոնք ուղիղ վտանգ են ներկայացնում հայ ժողովրդի սոցիալ տնտեսական կյանքին, կյանքի որակին»,– նշեց նա։
Ղուկասյանի համոզմամբ` այս ամենը մեկ իմաստ կարող է ունենալ` շուտով ընտրություններ են, և ՀՀ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե լուրջ արտաքին քաղաքականություն են վարել և թե ինչ կարևոր են դարձել Եվրոպական միության համար` այդպիսով փորձելով բարձրացնել իրենց վարկանիշը։
Մայիսի 4-ին Երևանում կայացավ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը, որին մասնակցել են եվրոպական գրեթե բոլոր պետությունների առաջին դեմքերը (նախագահները կամ վարչապետները):
Լրահոս
0