https://arm.sputniknews.ru/20260505/hajastann-u-evramiutjuny-stvoragrel-en-mi-sharq-razmavarakan-pastatghter-101780088.html
Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են մի շարք ռազմավարական փաստաթղթեր
Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են մի շարք ռազմավարական փաստաթղթեր
Sputnik Արմենիա
Հայաստանին ներկայացվել են առաջարկություններ՝ բոլոր պայմանների կատարման դեպքում Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի լիարժեք ազատականացման հասնելու համար։ 05.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-05T12:20+0400
2026-05-05T12:20+0400
2026-05-05T12:40+0400
եվրամիություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101776585_0:0:1600:900_1920x0_80_0_0_3fed831d4d90a44b827ef4e04247c776.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրվել են մի շարք ռազմավարական փաստաթղթեր։Հայաստանի և Եվրոպական միության միջև կապակցվածության գործընկերության փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ու Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրենության, Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին։Արարողության ընթացքում Եվրոպական Միությունը հայկական մի շարք ընկերությունների և հիմնադրամների հանձնել է մտադրության նամակներ` Հայաստանում ներդրումների խթանման նպատակով։ Նամակները հանձնվել են Amber Capital, Firebird.ai, Synopsys, TUMO, Creative Armenia, AGBU ընկերություններին։Բացի այդ, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյտենսը նախաստորագրել են օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության փաստաթուղթը։Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ՀՀ ներքին գործերի նախարարին է հանձնել մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջընթաց զեկույցը։Զեկույցում արձանագրվել է Հայաստանի կողմից իրականացվող քայլերի դրական առաջընթացը, ինչպես նաև ներկայացվել են առաջարկություններ՝ բոլոր պայմանների կատարման դեպքում Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի լիարժեք ազատականացման հասնելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101776585_200:0:1400:900_1920x0_80_0_0_ed931ef3c1fca70f380a64b2a14e2c20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, հայաստան
Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են մի շարք ռազմավարական փաստաթղթեր
12:20 05.05.2026 (Թարմացված է: 12:40 05.05.2026) Հայաստանին ներկայացվել են առաջարկություններ՝ բոլոր պայմանների կատարման դեպքում Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի լիարժեք ազատականացման հասնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրվել են մի շարք ռազմավարական փաստաթղթեր։
Հայաստանի և Եվրոպական միության միջև կապակցվածության գործընկերության փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ու Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրենության, Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին։
Արարողության ընթացքում Եվրոպական Միությունը հայկական մի շարք ընկերությունների և հիմնադրամների հանձնել է մտադրության նամակներ` Հայաստանում ներդրումների խթանման նպատակով։ Նամակները հանձնվել են Amber Capital, Firebird.ai, Synopsys, TUMO, Creative Armenia, AGBU ընկերություններին։
Բացի այդ, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյտենսը նախաստորագրել են օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության փաստաթուղթը։
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ՀՀ ներքին գործերի նախարարին է հանձնել մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջընթաց զեկույցը։
Զեկույցում արձանագրվել է Հայաստանի կողմից իրականացվող քայլերի դրական առաջընթացը, ինչպես նաև ներկայացվել են առաջարկություններ՝ բոլոր պայմանների կատարման դեպքում Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի լիարժեք ազատականացման հասնելու համար։