https://arm.sputniknews.ru/20260505/erevanum-avtvobusin-bakhvats-meqenaji-varvordi-nkatmamb-nakhadzernvel-e-varujt-2-hvodvatsvov-qk-101782433.html
Երևանում ավտոբուսին բախված մեքենայի վարորդի նկատմամբ նախաձեռնվել է վարույթ 2 հոդվածով. ՔԿ
Երևանում ավտոբուսին բախված մեքենայի վարորդի նկատմամբ նախաձեռնվել է վարույթ 2 հոդվածով. ՔԿ
Sputnik Արմենիա
19–ամյա Վ.Մ.–ն չիպսը ձեռքին հեռուստատեսությամբ նայում է դեպքի կադրերն ու ծաղրում մեկնաբանությունը։ 05.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-05T14:12+0400
2026-05-05T14:12+0400
2026-05-06T16:20+0400
ներքին գործերի նախարարություն (նգն)
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
երիտասարդ
քրեական գործ
հհ քննչական կոմիտե
ավտոբուս
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101781913_5:0:1280:717_1920x0_80_0_0_3bd156caa4619ae712e12feccc264b00.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Ապրիլի 23–ին Երևանի Մյասնիկյան փողոցում տեղի ունեցած վթարի դեպքով 19-ամյա Վ.Մ.-ի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել 2 հոդվածով Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ 19–ամյա երիտասարդը Մյասնիկյան պողոտայում անկանոն վարում է իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, վազանց է կատարում չթույլատրված հատվածներում ու արդյունքում բախվում է ավտոբուսին։ Ամբողջ ընթացքը, այդ թվում` բուն ավտովթարի պահը, նկարում է նրա կողքին նստած ընկերը։Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի փաստով առաջին քրեական վարույթը հարուցվել է ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով։Քննության ընթացքում պարզվել է, որ ՃՏՊ-ի ժամանակ 19-ամյա Վ.Մ.-ի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված է եղել։«Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով և միացվել նախաձեռնված քրեական վարույթին»,– նշված է կոմիտեի հաղորդագրությունում։Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:Քրեական վարույթի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:Ի դեպ, այս հրապարակմանը կից տեղադրված տեսանյութը նույնպես, որտեղ 19–ամյա Վ.Մ.–ն չիպսը ձեռքին հեռուստատեսությամբ նայում է դեպքի կադրերն ու ծաղրում մեկնաբանությունը, համացանցում հրապարակել է հենց ինքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Երևանում ավտոբուսին բախված մեքենայի 19–ամյա վարորդը դիտում է ՃՏՊ–ի կադրերն ու ծաղրում մեկնաբանությունը
Sputnik Արմենիա
Երևանում ավտոբուսին բախված մեքենայի 19–ամյա վարորդը դիտում է ՃՏՊ–ի կադրերն ու ծաղրում մեկնաբանությունը
2026-05-05T14:12+0400
true
PT0M54S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101781913_324:0:1280:717_1920x0_80_0_0_a5dd1bb143239470f389a2159648c1a7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ներքին գործերի նախարարություն (նգն), վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, երիտասարդ, քրեական գործ, հհ քննչական կոմիտե, ավտոբուս, տեսանյութեր, տեսանյութ, видео
ներքին գործերի նախարարություն (նգն), վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, երիտասարդ, քրեական գործ, հհ քննչական կոմիտե, ավտոբուս, տեսանյութեր, տեսանյութ, видео
Երևանում ավտոբուսին բախված մեքենայի վարորդի նկատմամբ նախաձեռնվել է վարույթ 2 հոդվածով. ՔԿ
14:12 05.05.2026 (Թարմացված է: 16:20 06.05.2026) 19–ամյա Վ.Մ.–ն չիպսը ձեռքին հեռուստատեսությամբ նայում է դեպքի կադրերն ու ծաղրում մեկնաբանությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Ապրիլի 23–ին Երևանի
Մյասնիկյան փողոցում տեղի ունեցած վթարի դեպքով 19-ամյա Վ.Մ.-ի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել 2 հոդվածով Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ 19–ամյա երիտասարդը Մյասնիկյան պողոտայում անկանոն վարում է իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, վազանց է կատարում չթույլատրված հատվածներում ու արդյունքում բախվում է ավտոբուսին։ Ամբողջ ընթացքը, այդ թվում` բուն ավտովթարի պահը, նկարում է նրա կողքին նստած ընկերը։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի փաստով առաջին քրեական վարույթը հարուցվել է ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով։
Քննության ընթացքում պարզվել է, որ ՃՏՊ-ի ժամանակ 19-ամյա Վ.Մ.-ի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված է եղել։
«Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով և միացվել նախաձեռնված քրեական վարույթին»,– նշված է կոմիտեի հաղորդագրությունում։
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Քրեական վարույթի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ի դեպ, այս հրապարակմանը կից տեղադրված տեսանյութը նույնպես, որտեղ 19–ամյա Վ.Մ.–ն չիպսը ձեռքին հեռուստատեսությամբ նայում է դեպքի կադրերն ու ծաղրում մեկնաբանությունը, համացանցում հրապարակել է հենց ինքը։