https://arm.sputniknews.ru/20260423/mjasnikjan-pvoghvotajum-avtvobusi-masnakcutjamb-khvoshvor-avtvovtar-e-teghi-unecel-ka-3-viravvor-101304148.html
Մյասնիկյան պողոտայում ավտոբուսի մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կա 3 վիրավոր
Մյասնիկյան պողոտայում ավտոբուսի մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կա 3 վիրավոր
Sputnik Արմենիա
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն «Mercedes»-ի վարորդի ավտոմեքենա վարելու իրավունքը եղել է կասեցված։ 23.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-23T15:24+0400
2026-04-23T15:24+0400
2026-04-23T15:25+0400
երևան
ավտոբուս
ավտովթար
ավտոմեքենա
վիրավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0b/79352600_0:75:1280:795_1920x0_80_0_0_f8f6b7a55736b0015338500f0b8f9cfb.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հասարակական տրանսպորտի մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Մյասնիկյան պողոտայում, որի հետևանքով կա 3 տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Նշվում է, որ ժամը 12:40-ի սահմաններում, Կենդանաբանական այգու դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 19-ամյա Վարդան Մ.-ի վարած «Mercedes CLS» մակնիշի, 28-ամյա Կորյուն Մ.-ի վարած «Jaguar» մակնիշի, 34-ամյա Տաթևիկ Ա.-ի վարած «Toyota» մակնիշի մեքենաները և 40-ամյա Սամվել Ա.ի վարած թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը։Նշվում է, որ «Mercedes»-ը բախվել է «Jaguar»-ին, այնուհետև ավտոբուսին, «Jaguar»-ն անցել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշին վրայով, կոտրել այն և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։ Հարվածի հետևանքով վնասվել է նաև «Toyota»-ն։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն «Mercedes»-ի վարորդի ավտոմեքենա վարելու իրավունքը եղել է կասեցված։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0b/79352600_60:0:1220:870_1920x0_80_0_0_70df672cd8efb1d3619324a76380e9c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, ավտոբուս, ավտովթար, ավտոմեքենա, վիրավոր
երևան, ավտոբուս, ավտովթար, ավտոմեքենա, վիրավոր
Մյասնիկյան պողոտայում ավտոբուսի մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կա 3 վիրավոր
15:24 23.04.2026 (Թարմացված է: 15:25 23.04.2026) Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն «Mercedes»-ի վարորդի ավտոմեքենա վարելու իրավունքը եղել է կասեցված։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հասարակական տրանսպորտի մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Մյասնիկյան պողոտայում, որի հետևանքով կա 3 տուժած։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։ Նշվում է, որ ժամը 12:40-ի սահմաններում, Կենդանաբանական այգու դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 19-ամյա Վարդան Մ.-ի վարած «Mercedes CLS» մակնիշի, 28-ամյա Կորյուն Մ.-ի վարած «Jaguar» մակնիշի, 34-ամյա Տաթևիկ Ա.-ի վարած «Toyota» մակնիշի մեքենաները և 40-ամյա Սամվել Ա.ի վարած թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը։
«Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել»,–գրում է կայքը։
Նշվում է, որ «Mercedes»-ը բախվել է «Jaguar»-ին, այնուհետև ավտոբուսին, «Jaguar»-ն անցել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշին վրայով, կոտրել այն և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։ Հարվածի հետևանքով վնասվել է նաև «Toyota»-ն։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն «Mercedes»-ի վարորդի ավտոմեքենա վարելու իրավունքը եղել է կասեցված։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։