https://arm.sputniknews.ru/20260504/stepanakertum-avervel-e-hajvoc-ceghaspanutjan-hushahamaliry-101761175.html
Ստեփանակերտում ավերվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը
Ստեփանակերտում ավերվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը
Sputnik Արմենիա
Airbus–ի և Planet–ի արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ հուշարձանը, ինչպես նաև հուշահամալիրը, ավերվել են 2025 թվականի հուլիսի 14–ից ապրիլի 25–ն ընկած... 04.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-04T20:31+0400
2026-05-04T20:31+0400
2026-05-04T20:33+0400
ադրբեջան
հայ-ադրբեջանական
մշակույթ
արցախ
վանդալիզմ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101760610_0:95:900:601_1920x0_80_0_0_6f65d48f2edf8b961e042d0a33a878a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Ստեփանակերտում ավերվել է 1915-ի Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կառուցված սպիտակ մարմարե զանգակատունը։ Այդ մասին հայտնել է Caucasus Heritage Watch–ը («Կովկասի ժառանգության մշտադիտարկում»)` հրապարակելով լուսանկար։Նշվում է, որ Airbus–ի և Planet–ի արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ հուշարձանը, ինչպես նաև հուշահամալիրը, ավերվել են 2025 թվականի հուլիսի 14–ից ապրիլի 25–ն ընկած ժամանակահատվածում:Սպիտակ մարմարից կառուցված զանգակատունը ներառում էր մասունքարան՝ Դեր Զորից բերված մարդկային աճյուններ։Արցախի մշակութային ժառանգության օմբուդսման, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովն իր հերթին ահազանգում է, որ հուշարձանի ամբողջական վերացումը չի կարող մեկնաբանվել որպես առանձին դեպք․ այն ակնհայտորեն տեղավորվում է մշակութային ժառանգության համակարգված վերացման և պատմական հիշողության ջնջման լայն գործընթացում։Ըստ Ավանեսովի` այս գործողությունը պետք է դիտարկել միջազգային իրավունքի և մշակութային ժառանգության պաշտպանության համատեքստում. մշակութային արժեքների դիտավորյալ ոչնչացումը հակասում է միջազգային մի շարք կոնվենցիաների, այդ թվում՝ UNESCO-ի հովանու ներքո ընդունված փաստաթղթերին։«Տվյալ դեպքը ցույց է տալիս, որ նման գործողությունները շարունակվում են՝ հաճախ անպատժելիության պայմաններում, ինչը խթանում է դրանց կրկնությունը։ Ավելին` հուշարձանի ոչնչացումը կրում է ոչ միայն մշակութային, այլև հստակ քաղաքական և գաղափարական բնույթ։ Այն նպատակ ունի վերաձևավորելու տարածքի պատմական նարատիվը՝ ջնջելով հայկական ներկայության վկայությունները և ստեղծելով «դատարկ» պատմական տարածք։ Սա դասական օրինակ է մշակութային ցեղասպանության դրսևորման»,– նշել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմանը։Նրա համոզմամբ` Ստեփանակերտի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Զանգակատան ոչնչացումը պետք է գնահատվի ոչ թե որպես մեկ առանձին ակտ, այլ որպես շարունակական և համակարգված քաղաքականության բաղկացուցիչ մաս, որի նպատակն է հայկական պատմամշակութային ժառանգության վերացումը և պատմական հիշողության խեղաթյուրումը։Հիշեցնենք, որ այս տարի Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին ադրբեջանցիներն ավերել են Ստեփանակերտի երկու եկեղեցիները՝ Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը և Սուրբ Հակոբ եկեղեցին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101760610_0:0:900:676_1920x0_80_0_0_2f9ffb1bc7dc2b75d5aa0e5eb0c8e07a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, հայ-ադրբեջանական, մշակույթ , արցախ, վանդալիզմ, հայաստան
ադրբեջան, հայ-ադրբեջանական, մշակույթ , արցախ, վանդալիզմ, հայաստան
Ստեփանակերտում ավերվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը
20:31 04.05.2026 (Թարմացված է: 20:33 04.05.2026) Airbus–ի և Planet–ի արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ հուշարձանը, ինչպես նաև հուշահամալիրը, ավերվել են 2025 թվականի հուլիսի 14–ից ապրիլի 25–ն ընկած ժամանակահատվածում:
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Ստեփանակերտում ավերվել է 1915-ի Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կառուցված սպիտակ մարմարե զանգակատունը։ Այդ մասին հայտնել է
Caucasus Heritage Watch–ը («Կովկասի ժառանգության մշտադիտարկում»)` հրապարակելով լուսանկար։
Նշվում է, որ Airbus–ի և Planet–ի արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ հուշարձանը, ինչպես նաև հուշահամալիրը, ավերվել են 2025 թվականի հուլիսի 14–ից ապրիլի 25–ն ընկած ժամանակահատվածում:
Սպիտակ մարմարից կառուցված զանգակատունը ներառում էր մասունքարան՝ Դեր Զորից բերված մարդկային աճյուններ։
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսման, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ
Հովիկ Ավանեսովն իր հերթին ահազանգում է, որ հուշարձանի ամբողջական վերացումը չի կարող մեկնաբանվել որպես առանձին դեպք․ այն ակնհայտորեն տեղավորվում է մշակութային ժառանգության համակարգված վերացման և պատմական հիշողության ջնջման լայն գործընթացում։
«Դեր Զորը հայկական հավաքական հիշողության մեջ ոչ միայն աշխարհագրական տեղանուն է, այլև Ցեղասպանության ողբերգական գագաթնակետը մարմնավորող սիմվոլ, այն վայրը, որտեղ հարյուրհազարավոր հայեր ենթարկվել են զանգվածային կոտորածների, բռնի տեղահանության և մահվան երթերի։ Այդպիսի հուշարձանի ոչնչացումը նշանակում է ոչ միայն նյութական արժեքի կորուստ, այլև ուղղակի հարված պատմական հիշողությանը, զոհերի հիշատակին և նրանց ժառանգների ինքնությանը»,– ընդգծել է նա։
Ըստ Ավանեսովի` այս գործողությունը պետք է դիտարկել միջազգային իրավունքի և մշակութային ժառանգության պաշտպանության համատեքստում. մշակութային արժեքների դիտավորյալ ոչնչացումը հակասում է միջազգային մի շարք կոնվենցիաների, այդ թվում՝ UNESCO-ի հովանու ներքո ընդունված փաստաթղթերին։
«Տվյալ դեպքը ցույց է տալիս, որ նման գործողությունները շարունակվում են՝ հաճախ անպատժելիության պայմաններում, ինչը խթանում է դրանց կրկնությունը։ Ավելին` հուշարձանի ոչնչացումը կրում է ոչ միայն մշակութային, այլև հստակ քաղաքական և գաղափարական բնույթ։ Այն նպատակ ունի վերաձևավորելու տարածքի պատմական նարատիվը՝ ջնջելով հայկական ներկայության վկայությունները և ստեղծելով «դատարկ» պատմական տարածք։ Սա դասական օրինակ է մշակութային ցեղասպանության դրսևորման»,– նշել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմանը։
Նրա համոզմամբ` Ստեփանակերտի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Զանգակատան ոչնչացումը պետք է գնահատվի ոչ թե որպես մեկ առանձին ակտ, այլ որպես շարունակական և համակարգված քաղաքականության բաղկացուցիչ մաս, որի նպատակն է հայկական պատմամշակութային ժառանգության վերացումը և պատմական հիշողության խեղաթյուրումը։
Հիշեցնենք, որ այս տարի Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին
ադրբեջանցիներն ավերել են Ստեփանակերտի երկու եկեղեցիները՝ Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը և Սուրբ Հակոբ եկեղեցին։