https://arm.sputniknews.ru/20260430/pashinjann-arcakhi-ekeghecineri-harcy-ditarkec-artsvashenum-mzkitneri-orinakvov-101578870.html
Փաշինյանն Արցախի եկեղեցիների հարցը դիտարկեց Արծվաշենում մզկիթների օրինակով
Փաշինյանն Արցախի եկեղեցիների հարցը դիտարկեց Արծվաշենում մզկիթների օրինակով
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի խոսքով` Ադրբեջանն էլ Հայաստանին է ռազմական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրում։ 30.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-30T13:10+0400
2026-04-30T13:10+0400
2026-04-30T13:10+0400
հայ-ադրբեջանական
ադրբեջան
նիկոլ փաշինյան
արծվաշեն
հայաստան
արցախ
եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100910279_0:1015:2000:2140_1920x0_80_0_0_2a82d279eb4cced2953e734c6e650263.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհրաժարվեց իր մտքից՝ Արցախում Ադրբեջանի կողմից քանդված եկեղեցիների հարցն ինքը չի բարձրաձայնի։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա առաջարկեց հարցին նայել «փոխադարձության» և «թղթի վրա գրված պայմանավորվածությունների» պրիզմայով՝ որպես օրինակ բերելով Արծվաշենի հնարավոր վերադարձի սցենարը։Հայտնել էինք, որ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին ադրբեջանցիները ավերել են Ստեփանակերտի երկու եկեղեցիները՝ Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը և Սուրբ Հակոբ եկեղեցին։ Վարչապետը փորձում է հավասարության նշան դնել Արցախում հայկական հուշարձանների ճակատագրի և Հայաստանի վերահսկողության տակ անցնելիք հնարավոր նոր կառույցների միջև։ Ըստ նրա՝ եթե կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ապա գործողությունները պետք է հիմնվեն իրավական փաստաթղթերի, այլ ոչ թե էմոցիոնալ հիմքերի վրա։«Երբ ասում ենք պատմամշակութային հուշարձան, մենք պետք է հասկանանք, որ այդ հուշարձանը որոշակի չափանիշներով ու կատեգորիաներով է անցնում։ Կարող է պարզվել, որ ամբողջ Արծվաշենի տարածքում ձեր նշած պատմամշակութային հուշարձաններից կան։ Համաձայն չեմ, որ այդպես է (խոսքն Արցախում քանդված հայկական եկեղեցիների՝ որպես պատմամշակութային հուշարձանի մասին է – խմբ.), որովհետև մի բանի մասին խոսելիս պետք է խոսել ամբողջական։ Այն, ինչ արձանագրված է որպես պատմամշակութային հուշարձան, դա պատմամշակութային հուշարձան է։ Արծվաշենցիները գնալու են, ապրեն ու ասեն՝ լավ, դե ոչինչ, պատմամշակութային հուշարձա՞ն է»,– շարունակեց Փաշինյանը։Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմական հանցագործություններին՝ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանն էլ Հայաստանի մասին նույն բաներն է ասում։
ադրբեջան
արծվաշեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100910279_0:1002:2000:2502_1920x0_80_0_0_56ea59c93ee92e67763e31808ba0654c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ-ադրբեջանական, ադրբեջան, նիկոլ փաշինյան, արծվաշեն, հայաստան, արցախ, եկեղեցի
հայ-ադրբեջանական, ադրբեջան, նիկոլ փաշինյան, արծվաշեն, հայաստան, արցախ, եկեղեցի
Փաշինյանն Արցախի եկեղեցիների հարցը դիտարկեց Արծվաշենում մզկիթների օրինակով
Նիկոլ Փաշինյանի խոսքով` Ադրբեջանն էլ Հայաստանին է ռազմական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրում։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհրաժարվեց իր մտքից՝ Արցախում Ադրբեջանի կողմից քանդված եկեղեցիների հարցն
ինքը չի բարձրաձայնի։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա առաջարկեց հարցին նայել «փոխադարձության» և «թղթի վրա գրված պայմանավորվածությունների» պրիզմայով՝ որպես օրինակ բերելով Արծվաշենի հնարավոր վերադարձի սցենարը։
Հայտնել էինք, որ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին ադրբեջանցիները ավերել են Ստեփանակերտի երկու եկեղեցիները՝
Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը և
Սուրբ Հակոբ եկեղեցին։ «Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածքն է։ Ուզում եմ հիշեցնել, որ կողմերը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Մենք մոդելավորում ենք մի իրավիճակ, երբ սահմանազատման արդյունքում Արծվաշենը վերադառնում է ՀՀ վերահսկողության ներքո, և տեսնում ենք, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, օրինակ՝ 2016 թվականին։ Ինչպիսի՞ն պետք է լինի մեր ռեակցիան այդ մզկիթի տարածքի հետ կապված։ Կան ՀՀ քաղաքացիներ, ովքեր բերում են սեփականության վկայականներ, որ այդ հողն իրենցն է եղել. ի՞նչ պետք է անենք։ Կարող է լինել նաև այդպիսի (քանդման – խմբ.) որոշում»,– ասաց նա։
Վարչապետը փորձում է հավասարության նշան դնել Արցախում հայկական հուշարձանների ճակատագրի և Հայաստանի վերահսկողության տակ անցնելիք հնարավոր նոր կառույցների միջև։ Ըստ նրա՝ եթե կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ապա գործողությունները պետք է հիմնվեն իրավական փաստաթղթերի, այլ ոչ թե էմոցիոնալ հիմքերի վրա։
«Երբ ասում ենք պատմամշակութային հուշարձան, մենք պետք է հասկանանք, որ այդ հուշարձանը որոշակի չափանիշներով ու կատեգորիաներով է անցնում։ Կարող է պարզվել, որ ամբողջ Արծվաշենի տարածքում ձեր նշած պատմամշակութային հուշարձաններից կան։ Համաձայն չեմ, որ այդպես է (խոսքն Արցախում քանդված հայկական եկեղեցիների՝ որպես պատմամշակութային հուշարձանի մասին է – խմբ.), որովհետև մի բանի մասին խոսելիս պետք է խոսել ամբողջական։ Այն, ինչ արձանագրված է որպես պատմամշակութային հուշարձան, դա պատմամշակութային հուշարձան է։ Արծվաշենցիները գնալու են, ապրեն ու ասեն՝ լավ, դե ոչինչ, պատմամշակութային հուշարձա՞ն է»,– շարունակեց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմական հանցագործություններին՝ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանն էլ Հայաստանի մասին նույն բաներն է ասում։