https://arm.sputniknews.ru/20260503/starmery-ev-evrvopaci-vorvosh-arajnvordner-erevanum-handipel-en-zelensku-het-101692862.html
Սթարմերը և եվրոպացի որոշ առաջնորդներ Երևանում հանդիպել են Զելենսկու հետ
Սթարմերը և եվրոպացի որոշ առաջնորդներ Երևանում հանդիպել են Զելենսկու հետ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հյուրանոց էին մտել լուսանկարիչներ, որոնք ենթադրաբար հանդիպումները նկարահանելու համար։ 03.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-03T19:30+0400
2026-05-03T19:30+0400
2026-05-03T21:26+0400
տեսանյութեր
վլադիմիր զելենսկի
երևան
կիր սթարմեր
չեխիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101690670_0:0:1920:1080_1920x0_80_0_0_38ea699ee4c2865a79651abe6bc949a5.jpg
Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը, ենթադրաբար, հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ Երևան ժամանելուց անմիջապես հետո։ Հանդիպումը տեղի է ունեցել «National» հյուրանոցում, որտեղ Մեծ Բրիտանիայի վարչապետը մնացել է 30 րոպե, հաղոևրդում էSputnik Արմենիայի թղթակիցը։Ի դեպ, Սթարմերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։Մեծ Բրիտանիայի վարչապետից անմիջապես հետո «National» հյուրանոց է մտել նրա չեխ գործընկեր Անդրեյ Բաբիշը։Լոնդոնը ավելի ուշ հաստատել է Սթարմերի և Զելենսկու միջև Երևանում կայացած բանակցությունների մասին հաղորդագրությունները։Սթարմերը և Զելենսկին քննարկել են պաշտպանական արդյունաբերության համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ, ինչպես նաև խաղաղ բանակցությունները և «Ռուսաստանի վրա ճնշումը», հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Դաունինգ Սթրիթին։Զելենսկին ժամանել է Երևան. նրան դիմավորել է Ալեն ՍիմոնյանըՆշենք, որ Երևանում մայիսի 4-ին կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
երևան
չեխիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Кир Стармер вышел, зашел Андрей Бабиш: очередь у отеля Националь
Sputnik Արմենիա
Кир Стармер вышел, зашел Андрей Бабиш: очередь у отеля Националь
2026-05-03T19:30+0400
true
PT0M57S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101690670_0:0:1440:1080_1920x0_80_0_0_4d7a032c935de3a547aa9c554d13b40e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, видео, վլադիմիր զելենսկի, երևան, կիր սթարմեր, չեխիա
տեսանյութեր, видео, վլադիմիր զելենսկի, երևան, կիր սթարմեր, չեխիա
Սթարմերը և եվրոպացի որոշ առաջնորդներ Երևանում հանդիպել են Զելենսկու հետ
19:30 03.05.2026 (Թարմացված է: 21:26 03.05.2026) Ավելի վաղ հյուրանոց էին մտել լուսանկարիչներ, որոնք ենթադրաբար հանդիպումները նկարահանելու համար։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը, ենթադրաբար, հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ Երևան ժամանելուց անմիջապես հետո։ Հանդիպումը տեղի է ունեցել «National» հյուրանոցում, որտեղ Մեծ Բրիտանիայի վարչապետը մնացել է 30 րոպե, հաղոևրդում էSputnik Արմենիայի թղթակիցը։
Ի դեպ, Սթարմերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Մեծ Բրիտանիայի վարչապետից անմիջապես հետո «National» հյուրանոց է մտել նրա չեխ գործընկեր Անդրեյ Բաբիշը։
Լոնդոնը ավելի ուշ հաստատել է Սթարմերի և Զելենսկու միջև Երևանում կայացած բանակցությունների մասին հաղորդագրությունները։
Սթարմերը և Զելենսկին քննարկել են պաշտպանական արդյունաբերության համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ, ինչպես նաև խաղաղ բանակցությունները և «Ռուսաստանի վրա ճնշումը», հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Դաունինգ Սթրիթին։
Նշենք, որ Երևանում մայիսի 4-ին կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: