https://arm.sputniknews.ru/20260504/pashinjany-miajn-nshel-e-alievi-ev-jylmazi-masnakcutjuny-erevanjan-gagatnazhvoghvovin-101758517.html
Փաշինյանը միայն ընդգծել է Ալիևի և Յըլմազի մասնակցությունը երևանյան գագաթնաժողովին
Փաշինյանը միայն ընդգծել է Ալիևի և Յըլմազի մասնակցությունը երևանյան գագաթնաժողովին
Sputnik Արմենիա
Քննարկվել է նաև Հարավային Կովկասում սահմանների բացման հարցը, որը, վարչապտի խոսքով, կամրապնդի կապերը տարածաշրջանի սահմաններից դուրս: 04.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-04T19:36+0400
2026-05-04T19:36+0400
2026-05-04T19:38+0400
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
ջևդեթ յըլմազ
թուրքիա
փոխնախագահ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101699924_0:59:1500:903_1920x0_80_0_0_f243154d142316fc8ec87fff71332366.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը միայն նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի մասնակցությունը Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Նա նրանց շնորհակալություն չի հայտնել։Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ներում տեղեկություն էր հայտնվել, թե իբր Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ալիևին և Յըլմազին: Իրականում, ինչպես պարզվում է ամփոփիչ ճեպազրույցում Փաշինյանի ելույթից, ՀՀ վարչապետը Եվրամիությանը շնորհակալություն է հայտնել համագործակցության և գագաթնաժողովի համատեղ կազմակերպման համար և ընդգծել, որ միջոցառումն ընդլայնել է մասնակիցների աշխարհագրությունը (նկատի է առնվում Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի ներկայությունը): Ադրբեջանական և թուրքական ներկայացուցիչների մասնակցությունը Փաշինյանը միայն փաստել է։Երևանում քննարկվում է Հարավային Կովկասը Վրաստանով Եվրոպայի հետ կապելու հարցը. ԿոբախիձեԽոսելով քննարկումների բովանդակության մասին՝ Փաշինյանը նշել է, որ աճող գլոբալ մարտահրավերները պահանջում են երկխոսության ուժեղացում և խաղաղության ու կայունության ապահովման համար գործնական լուծումների մշակում: Նրա խոսքով՝ մասնակիցները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության, սահմանների բացման, ինչպես նաև տարածաշրջանային և համաեվրոպական կապերի ամրապնդման հարցեր:ՀՀ վարչապետը հավելել է, որ առանձին ուշադրություն է դարձվել հիբրիդային սպառնալիքների հակազդմանը։Իր հերթին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Հարավային Կովկասը, որտեղ գագաթաժողովն անցկացվում է առաջին անգամ, գտնվում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների ազդեցության տակ: Նրա խոսքով՝ այնտեղ շարունակվող հակամարտություններն ուղղակիորեն անդրադառնում են եվրոպական անվտանգության, այդ թվում՝ էներգետիկ ուղղության վրա։Մեկնաբանելով Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ Կոշտան ընդգծել է ԵՄ-ին նրա անդամակցության հեռանկարը հաշվի առնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև բանակցային գործընթացի մեկնարկի համար «հնարավորինս շուտ» պայմանների ստեղծումը:Փաշինյան – Զելենսկի հանդիպում է տեղի ունեցել. ի՞նչ են քննարկելՄայիսի 4-ին Երևանում տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին ժամանել են եվրոպական գրեթե բոլոր պետությունների առաջին դեմքերը (նախագահներ կամ վարչապետներ): Վաղը` մայիսի 5–ին, ՀՀ մայրաքաղաքում տեղի կունենա Հայաստան-ԵՄ համաժողովը՝ գագաթնաժողովի բարձրաստիճան հյուրերից մի քանիսի մասնակցությամբ։
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101699924_125:0:1458:1000_1920x0_80_0_0_f421ae097ea6513bc3fadade8e1b228e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, ջևդեթ յըլմազ, թուրքիա, փոխնախագահ, ադրբեջան, հայ-ադրբեջանական
նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, ջևդեթ յըլմազ, թուրքիա, փոխնախագահ, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Փաշինյանը միայն ընդգծել է Ալիևի և Յըլմազի մասնակցությունը երևանյան գագաթնաժողովին
19:36 04.05.2026 (Թարմացված է: 19:38 04.05.2026) Քննարկվել է նաև Հարավային Կովկասում սահմանների բացման հարցը, որը, վարչապտի խոսքով, կամրապնդի կապերը տարածաշրջանի սահմաններից դուրս:
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը միայն նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի մասնակցությունը Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Նա նրանց շնորհակալություն չի հայտնել։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ներում տեղեկություն էր հայտնվել, թե իբր Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ալիևին և Յըլմազին: Իրականում, ինչպես պարզվում է ամփոփիչ ճեպազրույցում Փաշինյանի ելույթից, ՀՀ վարչապետը Եվրամիությանը շնորհակալություն է հայտնել համագործակցության և գագաթնաժողովի համատեղ կազմակերպման համար և ընդգծել, որ միջոցառումն ընդլայնել է մասնակիցների աշխարհագրությունը (նկատի է առնվում Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի ներկայությունը): Ադրբեջանական և թուրքական ներկայացուցիչների մասնակցությունը Փաշինյանը միայն փաստել է։
Խոսելով քննարկումների բովանդակության մասին՝ Փաշինյանը նշել է, որ աճող գլոբալ մարտահրավերները պահանջում են երկխոսության ուժեղացում և խաղաղության ու կայունության ապահովման համար գործնական լուծումների մշակում: Նրա խոսքով՝ մասնակիցները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության, սահմանների բացման, ինչպես նաև տարածաշրջանային և համաեվրոպական կապերի ամրապնդման հարցեր:
ՀՀ վարչապետը հավելել է, որ առանձին ուշադրություն է դարձվել հիբրիդային սպառնալիքների հակազդմանը։
Իր հերթին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Հարավային Կովկասը, որտեղ գագաթաժողովն անցկացվում է առաջին անգամ, գտնվում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների ազդեցության տակ: Նրա խոսքով՝ այնտեղ շարունակվող հակամարտություններն ուղղակիորեն անդրադառնում են եվրոպական անվտանգության, այդ թվում՝ էներգետիկ ուղղության վրա։
Մեկնաբանելով Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ Կոշտան ընդգծել է ԵՄ-ին նրա անդամակցության հեռանկարը հաշվի առնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև բանակցային գործընթացի մեկնարկի համար «հնարավորինս շուտ» պայմանների ստեղծումը:
Մայիսի 4-ին Երևանում տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին ժամանել են եվրոպական գրեթե բոլոր պետությունների առաջին դեմքերը (նախագահներ կամ վարչապետներ): Վաղը` մայիսի 5–ին, ՀՀ մայրաքաղաքում տեղի կունենա Հայաստան-ԵՄ համաժողովը՝ գագաթնաժողովի բարձրաստիճան հյուրերից մի քանիսի մասնակցությամբ։