https://arm.sputniknews.ru/20260504/menq-erbeq-chenq-pvokhi-mer-vordegrats-dirqvorvoshumnery-rvoberta-mecvolan-pataskhanec-alievin-101729645.html
Մենք երբեք չենք փոխի մեր որդեգրած դիրքորոշումները. Ռոբերտա Մեցոլան պատասխանեց Ալիևին
Մենք երբեք չենք փոխի մեր որդեգրած դիրքորոշումները. Ռոբերտա Մեցոլան պատասխանեց Ալիևին
Sputnik Արմենիա
Ռոբերտա Մեցոլան չբացառեց, որ ԵԽ որոշումները կարող են անհարմարություն ստեղծել շատերի համար։ 04.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-04T13:24+0400
2026-05-04T13:24+0400
2026-05-04T19:01+0400
իլհամ ալիև
ռոբերտա մեցոլա
եվրոպա
հայաստան
արցախ
մշակույթ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101756795_0:0:2143:1205_1920x0_80_0_0_bde34df7cfe6d3a94a4afa58bd7dfac0.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում արձագանքեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որն իր ելույթում քննադատել էր Եվրախորհրդարանին ու Եվրոպայի խորհրդին՝ հայամետ բանաձևերի համար։ ԵԽ նախագահն արտահերթ ելույթ խնդրեց` շեշտելով, որ նման քննադատություններն անարձագանք չպետք է մնան։Նշենք, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին միացավ օնլայն և երևանյան հարթակն օգտագործեց իր թեզերն առաջ տանելու, պատերազմական հանցագործություններն ու Արցախի բռնազավթումն արդարացնելու համար։ Նա հայտարարեց, թե Եվրոպական խորհրդարանն ու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը թիրախավորել են Ադրբեջանը, մինչդեռ Բաքուն «Ղարաբաղում 2023թ․ վերջ էր դրել անջատողականությանը»։ Հիշեցնենք` ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանը բանաձև էր ընդունել, որով դատապարտում էր Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների անօրինական կալանավորումը և պահանջում էր անհապաղ ազատ արձակել նրանց։ Եվրախորհրդարանը նաև կոչ էր անում ապահովել արցախահայերի անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո։ Պահանջում էր պատասխանատվություն հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար և կոչ անում իրականացնել միջազգային գնահատման առաքելություն։
եվրոպա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101756795_266:0:2050:1338_1920x0_80_0_0_25b79bd069bb3d875708b6f48e3a447f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իլհամ ալիև, ռոբերտա մեցոլա, եվրոպա, հայաստան, արցախ, մշակույթ , ադրբեջան, հայ-ադրբեջանական
իլհամ ալիև, ռոբերտա մեցոլա, եվրոպա, հայաստան, արցախ, մշակույթ , ադրբեջան, հայ-ադրբեջանական
Մենք երբեք չենք փոխի մեր որդեգրած դիրքորոշումները. Ռոբերտա Մեցոլան պատասխանեց Ալիևին
13:24 04.05.2026 (Թարմացված է: 19:01 04.05.2026) Ռոբերտա Մեցոլան չբացառեց, որ ԵԽ որոշումները կարող են անհարմարություն ստեղծել շատերի համար։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում արձագանքեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որն իր ելույթում քննադատել էր Եվրախորհրդարանին ու Եվրոպայի խորհրդին՝ հայամետ բանաձևերի համար։ ԵԽ նախագահն արտահերթ ելույթ խնդրեց` շեշտելով, որ նման քննադատություններն անարձագանք չպետք է մնան։
Նշենք, որ այսօր Ադրբեջանի նախագահ
Իլհամ Ալիևը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին միացավ օնլայն և երևանյան հարթակն օգտագործեց իր թեզերն առաջ տանելու, պատերազմական հանցագործություններն ու Արցախի բռնազավթումն արդարացնելու համար։ Նա հայտարարեց, թե Եվրոպական խորհրդարանն ու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը թիրախավորել են Ադրբեջանը, մինչդեռ Բաքուն «Ղարաբաղում 2023թ․ վերջ էր դրել անջատողականությանը»։
«Կարծում եմ, որ անհամաձայնությունների որոշակի աստիճան ունեցող հանդիպումները մշտապես առողջ են, բայց ես կցանկանայի արագ արձագանքել՝ ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանն ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է։ ԵԽ բանաձևերն ընդունվում են մեծամասնության կողմից, և դրանց արդյունքները գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը և այն դիրքորոշումները, որոնք որդեգրել ենք»,– ասաց Ռոբերտա Մեցոլան։
Հիշեցնենք` ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանը
բանաձև էր ընդունել, որով դատապարտում էր Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների անօրինական կալանավորումը և պահանջում էր անհապաղ ազատ արձակել նրանց։ Եվրախորհրդարանը նաև կոչ էր անում ապահովել արցախահայերի անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո։ Պահանջում էր պատասխանատվություն հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար և կոչ անում իրականացնել միջազգային գնահատման առաքելություն։