00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
29 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԿԸՀ–ն Վարդան Ղուկասյանին և Տիգրան Ուրիխանյանին չգրանցեց ընտրական ցուցակներում

© Sputnik / Asatur YesayantsԿԸՀ
ԿԸՀ - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2026
ԿԸՀ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 19 քաղաքական ուժեր։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստի ժամանակ մերժեց «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Վարդան Ղուկասյանի գրանցումը` անհրաժեշտ թղթերի բացակայության պատճառով։
ԿԸՀ նիստում կուսակցության փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ վերջինս երրորդ երկրում է, գտնվում է վարչական կալանքի տակ, ուստի որոշ փաստաթղթեր չէր կարող վերցնել լիազոր մարմիններից։
«1.5 տարի է նա երրորդ երկրում պատիժ է կրում ու լավագույն ցանկության դեպքում անգամ նա չէր կարող դա անել (նկատի ունի ՀՀ–ում ապրելը)։ Միջնորդում եմ քննարկումից հանել պարոն Ղուկասյանի հարցը, մինչև ֆորսմաժորային իրավիճակների հանգուցալուծումը, հակառակ դեպքում սա իրավունքի խախտում է»,– ասաց փաստաբանը։
Նրա առաջարկը ԿԸՀ–ն մերժեց։
ԿԸՀ-ն մերժեց նաև «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանի գրանցումը։ Այս կուսակցության ցուցակում կային ևս մի քանի թեկնածուներ, որոնց փաստաթղթերը կիսատ էին, նրանց թեկնածությունը նույնպես մերժվեց։
Հավելենք, որ 2024–ի մայիսին հայտնի դարձավ, որ ՌԴ–ում ձերբակալվել, ապա ազատ է արձակվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։
ՀՀ քննչական կոմիտեն Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։
Նշենք, որ 2025–ի փետրվարի 21-ին տեղեկություններ տարածվեցին, թե ԱՄՆ–ում բնակվող սկանդալային բլոգեր Վարդան Ղուկասյանը հոսպիտալացվել է, սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, վիճակը ծայրահեղ ծանր է։ Սակայն փետրվարի 27-ին «ԴՕԿ» կուսակցության լրատվական էջում հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Ղուկասյանի գտնվելու վայրն անհայտ է, հիվանդանոցում լինելու մասին լուրերը չեն հաստատվում։
Փետրվարի 28-ին հայտնի դարձավ, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալված է և գտնվում է Լաս Վեգասում` ձերբակալվածների պահման վայրում։
Նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը մարտի 19-ին հայտնեց, որ Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ ԿԸՀ–ն առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից, որոնցից 2-ը դաշինք են, 17-ը՝ կուսակցություն։
Լրահոս
0