https://arm.sputniknews.ru/20250304/dok-kusakcutjan-nakhagah-vardan-ghukasjany-dzerbakalvats-e-nran-sparnum-e-artaqsum-zlm-86374697.html
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը ձերբակալված է, նրան սպառնում է արտաքսում. ԶԼՄ
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը ձերբակալված է, նրան սպառնում է արտաքսում. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ Վարդան Ղուկասյանը գտնվում է վերահսկողության տակ , բայց ձերբակալված չէ։ 04.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-04T08:11+0400
2025-03-04T08:11+0400
2025-03-04T09:03+0400
վարդան ղուկասյան (դոգ)
ամն
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/02/66758467_0:0:1600:900_1920x0_80_0_0_3fb7983422159c7e3706f1bc52262c54.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է և կալանքի տակ է գտնվում Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում. նրան սպառնում է արտաքսում։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ԱՄՆ մաքսային և միգրացիայի վարչության Հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հաղորդակցության տնօրեն Ալաթեա Սմոքը։Ըստ ԱՄՆ մաքսային և միգրացիայի ծառայության՝ 47-ամյա Ղուկասյանը 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել ԱՄՆ, սակայն մուտքի պայմաններով նախատեսված ժամկետում չի լքել երկիրը, ինչի հետևանքով ենթարկվել է միգրացիոն ընթացակարգի։Ավելի վաղ ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ Վարդան Ղուկասյանը գտնվում է վերահսկողության տակ, սակայն կուսակցության պնդմամբ՝ նա ձերբակալված չէ։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/02/66758467_31:0:1231:900_1920x0_80_0_0_c73d93d253fa48fce96b0faf462a3807.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան ղուկասյան (դոգ), ամն, ձերբակալություն
վարդան ղուկասյան (դոգ), ամն, ձերբակալություն
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը ձերբակալված է, նրան սպառնում է արտաքսում. ԶԼՄ
08:11 04.03.2025 (Թարմացված է: 09:03 04.03.2025) Ավելի վաղ կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ Վարդան Ղուկասյանը գտնվում է վերահսկողության տակ , բայց ձերբակալված չէ։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է և կալանքի տակ է գտնվում Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում. նրան սպառնում է արտաքսում։ Այս մասին
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ԱՄՆ մաքսային և միգրացիայի վարչության Հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հաղորդակցության տնօրեն Ալաթեա Սմոքը։
Ըստ ԱՄՆ մաքսային և միգրացիայի ծառայության՝ 47-ամյա Ղուկասյանը 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել ԱՄՆ, սակայն մուտքի պայմաններով նախատեսված ժամկետում չի լքել երկիրը, ինչի հետևանքով ենթարկվել է միգրացիոն ընթացակարգի։
«47-ամյա Վարդան Յուրիկի Ղուկասյանը, ով Հայաստանի քաղաքացի է, գտնվում է ԱՄՆ մաքսային և միգրացիայի ծառայության (ICE) կալանքի տակ՝ Լաս Վեգասում, Նևադա նահանգում: Նա ձերբակալվել է ԱՄՆ մաքսային և միգրացիայի ծառայության աշխատակիցների կողմից փետրվարի 20-ին և տեղափոխվել կալանքի՝ միգրացիոն գործընթացի շրջանակներում։ Ղուկասյանը 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն մուտքի պայմաններով նախատեսված ժամկետում չի լքել երկիրը»,- ասել է ԱՄՆ ներգաղթի և մաքսային վարչության Հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հաղորդակցության տնօրեն Ալաթեա Սմոքը։
Ավելի վաղ ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ Վարդան Ղուկասյանը գտնվում է վերահսկողության տակ, սակայն կուսակցության պնդմամբ՝ նա ձերբակալված չէ։