https://arm.sputniknews.ru/20260430/karavarutjuny-1-mln-dvolar-e-hatkacrel-makrvoni-patvin-gjumrium-kajanaliq-hamergi-hamar-101579565.html
Կառավարությունը 1 մլն դոլար է հատկացրել Մակրոնի պատվին Գյումրիում կայանալիք համերգի համար
Կառավարությունը 1 մլն դոլար է հատկացրել Մակրոնի պատվին Գյումրիում կայանալիք համերգի համար
Sputnik Արմենիա
Հայտնի է, թե ինչ է անելու Ֆրանսիայի նախագահը Հայաստանում։ 30.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-30T13:16+0400
2026-04-30T13:16+0400
2026-04-30T13:16+0400
էմանուել մակրոն
հայաստան
գյումրի
ֆրանսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/1503/13/15031369_0:0:1601:901_1920x0_80_0_0_445cb37fcfd0cd02058e059598c21869.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ՀՀ կառավարությունը 392 մլն 897.7 հազար դրամ (մոտ 1 մլն դոլար) կհատկացնի պետական բյուջեից Գյումրիում հայ– ֆրանսիական բարեկամությանը նվիրված համերգ կազմակերպելու համար։ Հարցն այսօր ընդունվեց կառավարության նիստում։Նշենք, որ համերգին ներկա է լինելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով Հայաստանում կլինի մայիսի 3-ից 5–ը։ Նա կմասնակցի Եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ինչից հետո կմեկնարկի նրա պետական այցը Հայաստանի Հանրապետություն:Ըստ արարողակարգի` Մակրոնը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու Մատենադարան: Այնուհետ ՀՀ վարչապետի ուղեկցությամբ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուրք կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին ու կմասնակցի «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին։Մակրոնը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետը։
գյումրի
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1503/13/15031369_0:0:1421:1065_1920x0_80_0_0_3c804855752010b80d88c7370d877fde.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էմանուել մակրոն, հայաստան, գյումրի, ֆրանսիա
էմանուել մակրոն, հայաստան, գյումրի, ֆրանսիա
Կառավարությունը 1 մլն դոլար է հատկացրել Մակրոնի պատվին Գյումրիում կայանալիք համերգի համար
Հայտնի է, թե ինչ է անելու Ֆրանսիայի նախագահը Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ՀՀ կառավարությունը 392 մլն 897.7 հազար դրամ (մոտ 1 մլն դոլար) կհատկացնի պետական բյուջեից Գյումրիում հայ– ֆրանսիական բարեկամությանը նվիրված համերգ կազմակերպելու համար։ Հարցն այսօր ընդունվեց կառավարության նիստում։
Նշենք, որ համերգին ներկա է լինելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով Հայաստանում կլինի մայիսի 3-ից 5–ը։ Նա կմասնակցի Եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ինչից հետո կմեկնարկի նրա պետական այցը Հայաստանի Հանրապետություն:
«Տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը: Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով»,– ասված է կառավարության հաղորդագրությունում։
Ըստ արարողակարգի` Մակրոնը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու Մատենադարան: Այնուհետ ՀՀ վարչապետի ուղեկցությամբ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուրք կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին ու կմասնակցի «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին։
Մակրոնը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետը։