https://arm.sputniknews.ru/20260502/turqiaji-pvokhnakhagah-jevdet-jylmazy-kzhamani-hajastan-101655620.html
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան
Sputnik Արմենիա
Երևանում մայիսի 4-ին կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ 02.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-02T15:00+0400
2026-05-02T15:00+0400
2026-05-02T15:13+0400
թուրքիա
փոխնախագահ
չեթին յըլմազ
եվրոպա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/02/101655477_0:0:864:486_1920x0_80_0_0_6176abf1687d72d58f46a66dee51c3c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։Նշվում է, որ Յըլմազը ներկայացնելու է Թուրքիան մայիսի 4-ին Երևանում կայանալիք գագաթաժողովի ժամանակ: Միջոցառումն անցկացվելու է «Կառուցում ենք ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» խորագրի ներքո:Նշենք, որ Ջևդեթ Յըլմազի ժամանումը Երևան՝ Թուրքիայից նման մակարդակով առաջին այցն է։Հիշեցնենք, որ Երևանում մայիսի 4-ին կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Այդ օրերին Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:Երկօրյա այցով գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:Ի՞նչ հնարավոր հետևանքներ կունենա Զելենսկու հնարավոր այցը ՀՀ․ պարզաբանել է քաղաքագետըՀիշեցնենք նաև` այն մասին, որ Հայաստանը հավակնում է անցկացնել եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով` Տիրանայում անցկացված միջոցառման նմանությամբ, հայտնի դարձավ 2025–ի մայիսի 21–ին։ Երևանում այդ մասին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` նշելով, որ այս ձևաչափը ստեղծվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ՝ ԵԱՀԿ եվրոպացի անդամների (բացառությամբ Ռուսաստանի և Բելառուսի) ներգրավմամբ: Լավրովի խոսքով` այս ձևաչափն ի սկզբանե ստեղծվել է փաստացի Ռուսաստանին և Բելառուսին մեկուսացնելու համար։Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականից պարբերաբար մասնակցում է եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովներին: Հենց 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում նման գագաթնաժողովի շրջանակներում է ստորագրվել հռչակագիր, որով Երևանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում։
թուրքիա
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/02/101655477_180:0:828:486_1920x0_80_0_0_70986a62eb5daddbb1efca4806f3123f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, փոխնախագահ, չեթին յըլմազ, եվրոպա
թուրքիա, փոխնախագահ, չեթին յըլմազ, եվրոպա
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան
15:00 02.05.2026 (Թարմացված է: 15:13 02.05.2026) Երևանում մայիսի 4-ին կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Յըլմազը ներկայացնելու է Թուրքիան մայիսի 4-ին Երևանում կայանալիք գագաթաժողովի ժամանակ: Միջոցառումն անցկացվելու է «Կառուցում ենք ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» խորագրի ներքո:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` հանդիպմանը կքննարկվեն կայուն ժողովրդավարության ամրապնդման, կապերի ընդլայնման և տնտեսական ու էներգետիկ անվտանգության համախմբման ուղղությամբ առավել սերտ համագործակցությանն ու համակարգմանն ուղղված քայլերը: Բացի այդ, կքննարկվեն տարածաշրջանային վերջին զարգացումները և գլոբալ խնդիրները։
Նշենք, որ Ջևդեթ Յըլմազի ժամանումը Երևան՝ Թուրքիայից նման մակարդակով առաջին այցն է։
Հիշեցնենք, որ Երևանում մայիսի 4-ին կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Այդ օրերին Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Հիշեցնենք նաև` այն մասին, որ Հայաստանը հավակնում է անցկացնել եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով` Տիրանայում անցկացված միջոցառման նմանությամբ, հայտնի դարձավ 2025–ի մայիսի 21–ին։ Երևանում այդ մասին հայտարարեց
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` նշելով, որ այս ձևաչափը ստեղծվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ՝ ԵԱՀԿ եվրոպացի անդամների (բացառությամբ Ռուսաստանի և Բելառուսի) ներգրավմամբ: Լավրովի խոսքով` այս ձևաչափն ի սկզբանե ստեղծվել է փաստացի Ռուսաստանին և Բելառուսին մեկուսացնելու համար։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականից պարբերաբար մասնակցում է եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովներին: Հենց 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում նման գագաթնաժողովի շրջանակներում է ստորագրվել հռչակագիր, որով Երևանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում։