00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
3 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ի՞նչ հնարավոր հետևանքներ կունենա Զելենսկու հնարավոր այցը ՀՀ․ պարզաբանել է քաղաքագետը

© Photo : official site of the Prime Minister of RAՓաշինյանի և Զելենսկու հանդիպումը Գրանադայում
Փաշինյանի և Զելենսկու հանդիպումը Գրանադայում - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2026
Փաշինյանի և Զելենսկու հանդիպումը Գրանադայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քաղաքագետի կարծիքով՝ Զելենսկու այցի դեպքում Ռուսաստանի պատասխանը չի ուշանա։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցից ամենաշատն անհատապես տուժելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով այցի հնարավոր հետևանքները։
Նշենք, որ ապրիլի 27-ին տեղեկություն տարածվեց, թե Երևանում այդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանելու նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ապրիլի 25-ին Ադրբեջան անսպասելի այցից հետո շատ մեծ է հավանականությունը, որ Զելենսկին կգա նաև Երևան։ Դա էապես փոխում է երևանյան միջոցառման թե´ խորքային, թե´ PR բովանդակությունը։ Զելենսկին Երևանում՝ նշանակում է, որ նա է դառնում հիմնական դերակատարը՝ իր կերպարով, իր պատերազմով, Եվրոպային ավելի հետաքրքիր լինելու իր օբյեկտիվ վիճակով։ Զելենսկին Երևանում՝ նշանակում է մի քանի օր Հայաստանը դարձնել հակառուսականության էպիկենտրոն»,- գրել է Հովհաննիսյանը։
Նա ընդգծել է, որ Զելենսկին Երևանում նաև նշանակում է իր հայտարարություններով անթաքույց գրգռվածություն առաջացնել ՀՀ-ի հարևան առնվազն 3 պետության մոտ (Իրան, Վրաստան, նույնիսկ՝ Թուրքիա)։
Քաղաքագետի պնդմամբ՝ Զելենսկու Հայաստան այցի դեպքում ՀՀ-ում մթնոլորտը կփոխվի, Ռուսաստանի ռեակցիան էլ չի ուշանա՝ հակազդեցության քայլեր կձեռնարկվեն, և ՀՀ-ի ընտրողն էլ դա կզգա։
Հովհաննիսյանը նշել է, որ եվրոպական լիդերները խորապես անտարբեր են Հայաստանի համար հնարավոր հետևանքների հանդեպ։ Նրանք սիրուն, սուր ճառերից հետո կգնան իրենց երկրները՝ զբաղվելու իրենց ներքին լրջագույն խնդիրներով, իսկ ՀՀ-ն կստանա լարվածության մեծ պոտենցիալով նոր իրականություն, հետևաբար՝ նաև ներքին տրամադրությունների որոշակի փոփոխություններ։
Հիշեցնենք, որ Երևանում մայիսի 4-ին կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Այդ օրերին Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Երկօրյա այցով գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը:
Լրահոս
0