https://arm.sputniknews.ru/20260430/trampy-chi-bacarel-gdhum-amn-uzheri-krtshatumy-ev-hvormuzi-neghuci-harcvov-dashinq-steghtsely-101565781.html
Թրամփը չի բացառել ԳԴՀ–ում ԱՄՆ ուժերի կրճատումը և Հորմուզի նեղուցի հարցով դաշինք ստեղծելը
Թրամփը չի բացառել ԳԴՀ–ում ԱՄՆ ուժերի կրճատումը և Հորմուզի նեղուցի հարցով դաշինք ստեղծելը
Sputnik Արմենիա
Թրամփի վարչակազմն առաջարկում է այլ երկրներին նոր դաշինք ստեղծել՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար։ 30.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-30T09:29+0400
2026-04-30T09:29+0400
2026-04-30T12:22+0400
դոնալդ թրամփ
գերմանիա
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
ֆրիդրիխ մերց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501861_0:0:1600:901_1920x0_80_0_0_f96fd356a72dda1b5addca218ea67afa.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Գերմանիայում իր ռազմական ներկայության կրճատումը։«Միացյալ Նահանգները քննարկում է Գերմանիայում զորքերի թվի կրճատման հարցը», – գրել է ԹրամփըTruth Social սոցցանցում։Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցում երթևեկությունը վերահսկել մինչև պատերազմի ավարտը. ԱԽԱվելի վաղ ԱՄՆ նախագահը խստորեն քննադատել էր Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին Իրանի հարցում նրա դիրքորոշման համար՝ հայտարարելով, որ Մերցը բացարձակապես չի հասկանում` ինչ է խոսում։ԱՄՆ Պետդեպի դիվանագիտական հեռագրին հղում անելով` Wall Street Journal-ը գրում է, որ Թրամփի վարչակազմն առաջարկում է այլ երկրներին նոր դաշինք ստեղծել՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար։Ավելի վաղ Իրանը հայտնել էր Օմանի հետ համատեղ Հորմուզի նեղուցում նավագնացության նոր ռեժիմ մշակելու պլանների մասին և հայտարարել էր, որ պատրաստ է Հորմուզի օգտագործման համար վճար գանձել: Այդ կապակցությամբ պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, իսկ Իրանի Կենտրոնական բանկը, ըստ խորհրդարանականներից մեկի, Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար գանձելու նպատակով բացել է բանկային 4 հաշիվ՝ իրանական ռիալով, չինական յուանով, ԱՄՆ դոլարով և եվրոյով։Հնդկաստանը հերքել է Հորմուզի նեղուցն անցնելու համար Իրանին վճարելու մասին լուրերը
գերմանիա
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501861_47:0:1470:1067_1920x0_80_0_0_f4ec22d63f165f7608f7478efa96377b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, գերմանիա, հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, ֆրիդրիխ մերց
դոնալդ թրամփ, գերմանիա, հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, ֆրիդրիխ մերց
Թրամփը չի բացառել ԳԴՀ–ում ԱՄՆ ուժերի կրճատումը և Հորմուզի նեղուցի հարցով դաշինք ստեղծելը
09:29 30.04.2026 (Թարմացված է: 12:22 30.04.2026) Թրամփի վարչակազմն առաջարկում է այլ երկրներին նոր դաշինք ստեղծել՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Գերմանիայում իր ռազմական ներկայության կրճատումը։
«Միացյալ Նահանգները քննարկում է Գերմանիայում զորքերի թվի կրճատման հարցը», – գրել է ԹրամփըTruth Social սոցցանցում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը խստորեն քննադատել էր Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին Իրանի հարցում նրա դիրքորոշման համար՝ հայտարարելով, որ Մերցը բացարձակապես չի հասկանում` ինչ է խոսում։
ԱՄՆ Պետդեպի դիվանագիտական հեռագրին հղում անելով` Wall Street Journal-ը գրում է, որ Թրամփի վարչակազմն առաջարկում է այլ երկրներին նոր դաշինք ստեղծել՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար։
«Այս նախաձեռնությունը, որը ստացել է «Նավագնացության ազատության ծովային կոալիցիա» (Maritime Freedom Construct) անվանումը, մանրամասն նկարագրվել է ապրիլի 29–ին ԱՄՆ դեսպանատներին ուղարկված Պետդեպի ներքին հեռագրում, որում կոչ է արվում ամերիկացի դիվանագետներին հասնել նրան, որ օտարերկրյա կառավարությունները միանան դրան», – գրում է պարբերականը։
Ավելի վաղ Իրանը հայտնել էր Օմանի հետ համատեղ Հորմուզի նեղուցում նավագնացության նոր ռեժիմ մշակելու պլանների մասին և հայտարարել էր, որ պատրաստ է Հորմուզի օգտագործման համար վճար գանձել: Այդ կապակցությամբ պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, իսկ Իրանի Կենտրոնական բանկը, ըստ խորհրդարանականներից մեկի, Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար գանձելու նպատակով բացել է բանկային 4 հաշիվ՝ իրանական ռիալով, չինական յուանով, ԱՄՆ դոլարով և եվրոյով։