https://arm.sputniknews.ru/20260502/kiranci-surb-errvordutjun--ekeghecin-veraotsvec-ararvoghutjany-nerka-er-naev-hh-varchapety-101649138.html
Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին վերաօծվեց․ արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետը
Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին վերաօծվեց․ արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետը
Sputnik Արմենիա
Սուրբ Երրորդություն եկեղեցու վերաօծումն իրականացվեց Մայր աթոռի տնօրինությամբ։ 02.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-02T11:11+0400
2026-05-02T11:11+0400
2026-05-02T12:22+0400
տեսանյութեր
տեսանյութ
կիրանց
եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/02/101648966_0:0:1280:721_1920x0_80_0_0_ed6f2b968fdad1fdfc12c3cb3f9555fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Տավուշի մարզում վերաօծվեց Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցին։Արարողությանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի հետ Կիրանցում են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ինչպես նաև նախկինում ընդդիմադիր, այժմ անկախ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը։Եկեղեցու վերաօծումն իրականացվում է Մայր աթոռի տնօրինությամբ, արարողությունն անցկացրեց Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը։Արդեն վերաօծման արարողությունից հետո, երբ բոլորը դրսում էին, Հայկազուն սրբազանը մոտեցավ Փաշինյանին, սեղմեց նրա ձեռքը և շնորհակալություն հայտնեց գալու համար։Ի դեպ, Հայկազուն սրբազանի նկատմամբ մեղադրանք կա առաջադրված Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյան) «գործով»՝ դատական ակտը չկատարելու հիմքով։ Սկզբում սրբազանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից բացակայելու արգելը, բայց մի քանի ամիս անց այն վերացվեց։Հիշեցնենք` 19-րդ դարում կառուցված եկեղեցին խիստ վթարային վիճակում էր (ճակատին պահպանված արձանագրության համաձայն՝ կառուցվել է 1888թ․)։ Ըստ պահպանված տեղեկությունների՝ եկեղեցին գործել է մինչև 1930 -ականների կեսերը: 2022թ․ եկեղեցու վերականգնման նախագիծ իրականացվեց, որով նախատեսված էր վերացնել աղավաղումներն ու եկեղեցին բերել նախնական տեսքի։ Մեկնարկեցին վերականգնման աշխատանքներ, որոնք այն ժամանակ արվում էին բարերարի ֆինանսավորմամբ։ Դրա ժամանակ էլ մի շարք նոր շեղումներ եղան։ Արդյունքում որոշում կայացվեց աշխատանքները շարունակել պետական միջոցներով (ընդհանուր հատկացվել է 53,7 միլիոն ՀՀ դրամ)։ 2024թ․ մեկնարկեցին աշխատանքները, որոնց ժամանակ վերացվեցին նաև նախկինում արված շեղումները։
կիրանց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Կիրանցում Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունն է. ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Sputnik Արմենիա
Կիրանցում Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունն է. ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
2026-05-02T11:11+0400
true
PT2M14S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/02/101648966_219:0:1183:723_1920x0_80_0_0_2abfda08c8164fcbaa5a441ba0cc7ddf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, կիրանց, видео, եկեղեցի
տեսանյութեր, տեսանյութ, կիրանց, видео, եկեղեցի
Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին վերաօծվեց․ արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետը
11:11 02.05.2026 (Թարմացված է: 12:22 02.05.2026) Սուրբ Երրորդություն եկեղեցու վերաօծումն իրականացվեց Մայր աթոռի տնօրինությամբ։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Տավուշի մարզում վերաօծվեց Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցին։
Արարողությանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի հետ Կիրանցում են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ինչպես նաև նախկինում ընդդիմադիր, այժմ անկախ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Եկեղեցու վերաօծումն իրականացվում է Մայր աթոռի տնօրինությամբ, արարողությունն անցկացրեց Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը։
Արդեն վերաօծման արարողությունից հետո, երբ բոլորը դրսում էին, Հայկազուն սրբազանը մոտեցավ Փաշինյանին, սեղմեց նրա ձեռքը և շնորհակալություն հայտնեց գալու համար։
Ի դեպ, Հայկազուն սրբազանի նկատմամբ
մեղադրանք կա առաջադրված Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյան) «գործով»՝ դատական ակտը չկատարելու հիմքով։ Սկզբում սրբազանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից բացակայելու արգելը, բայց մի քանի ամիս անց այն
վերացվեց։
Հիշեցնենք` 19-րդ դարում կառուցված եկեղեցին խիստ վթարային վիճակում էր (ճակատին պահպանված արձանագրության համաձայն՝ կառուցվել է 1888թ․)։ Ըստ պահպանված տեղեկությունների՝ եկեղեցին գործել է մինչև 1930 -ականների կեսերը: 2022թ․ եկեղեցու վերականգնման
նախագիծ իրականացվեց, որով նախատեսված էր վերացնել աղավաղումներն ու եկեղեցին բերել նախնական տեսքի։ Մեկնարկեցին վերականգնման աշխատանքներ, որոնք այն ժամանակ արվում էին բարերարի ֆինանսավորմամբ։ Դրա ժամանակ էլ մի շարք նոր շեղումներ եղան։ Արդյունքում որոշում կայացվեց աշխատանքները շարունակել պետական միջոցներով (ընդհանուր հատկացվել է 53,7 միլիոն ՀՀ դրամ)։ 2024թ․ մեկնարկեցին աշխատանքները, որոնց ժամանակ վերացվեցին նաև նախկինում արված շեղումները։