00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

OZON–ի ՀՀ ներկայացուցչության ղեկավար մեկնաբանել է ՀՀ ընկերությունների վաճառքի արգելքը

© Sputnik / Наталья Селиверстова Ozon
 Ozon - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2026
Ozon
Բաժանորդագրվել
Խոստանում են մատակարարման շղթաները վերականգնել հնարավորիս շուտ։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik․ OZON–ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Հայկ Կարապետյանը մեկնաբանել է հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները դադարեցման մասին տեղեկությունը։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Wildberries –ն ու OZON–ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները։
Կարապետյանն իր սոցցանցում գրել է, որ խնդիրը կապված է Ռուսաստան ներմուծվող ապրանքների մաքսային ձևակերպման պահանջների փոփոխությունների հետ, որոնց հետևանքով առաջացել են ժամանակավոր դժվարություններ Հայաստանից ապրանքների առաքման գործընթացում։
«Առաքման ուշացումների պատճառով պատվերների չեղարկումներից խուսափելու նպատակով մենք ժամանակավորապես սահմանափակել ենք այդ ապրանքների տեսանելիությունը ՌԴ հաճախորդների համար։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի OZON-ի պահեստներում գտնվող հայ ձեռնարկատերերի բոլոր ապրանքները շարունակում են վաճառվել առանց սահմանափակումների»,–գրել է պատասխանատուն։
Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի ներսում նույնպես վաճառքը շարունակվում է ամբողջ ծավալով. հաճախորդները տեսնում են բոլոր ապրանքները և, ինչպես միշտ, կարող են պատվիրել ցանկացած ապրանք տեղական վաճառողներից։
«Մենք արդեն աշխատում ենք մատակարարման շղթաների վերականգնման ուղղությամբ և նախատեսում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնել ժամանակավորապես անհասանելի ապրանքների հասանելիությունը»,–գրել է նա։
Նշենք, որ Wildberries ընկերություն արդեն պարազաբանում է տարածել, որ մարկետփլեյսը հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները դադարեցրել է ապրիլի 20-ից Ռուսաստանի Դաշնությունում մաքսային ձևակերպման կանոնների փոփոխման պատճառով։
Լրահոս
0