https://arm.sputniknews.ru/20260501/wildberries-n-u-ozony-dadarecrel-en-hajastanjan-arevtrajin-ynkerutjunneri-vatsharqnery-101620827.html
Wildberries –ն ու OZON–ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները
Wildberries –ն ու OZON–ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները
Sputnik Արմենիա
Wildberries մարկետփլեյսը երեկ առավոտվանից սկսել է քիչ-քիչ փակել հայ վաճառողների ապրանքները։ Վաճառողները գրառումներ են կատարել տելեգրամյան խմբում, որտեղ 2500... 01.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-01T13:14+0400
2026-05-01T13:14+0400
2026-05-01T13:14+0400
վայլդբերիզ (wildberries)
ozon
հայաստան
առևտուր
մարկետփլեյս
արգելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0b/69913629_0:0:2815:1583_1920x0_80_0_0_6adb059691e650a797c2d26023381f8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik․ Wildberries մարկետփլեյսը դադարեցրել է հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց անհատ ձեռնարկատեր Շուշան Մկրտչյանը։Ավելի վաղ Մկրտչյանը սոցցանցերում գրել էր խնդրի մասին` նշելով, որ Հայաստանից վաճառքները դադարեցվել են առանց որևէ պատճառաբանության, մի քանի ժամում։ Խնդրի պատճառով բազմաթիվ վաճառողներ հայտնվել են անորոշ իրավիճակում։Նա ընդգծեց, որ ստացվում է՝ հայկական բիզնեսի համար փակվեց արտահանման կարևոր մարկետփլեյս , և վաճառքների ծավալները խիստ կկրճատվեն։«Հատկապես փոքր բիզնեսների համար մարկետփլեյսը ոչ միայն վաճառքի միջոց էր, այլ նաև արդյունավետ գործիք՝ կանխիկ հոսքեր ձևավորելու և բրենդի ճանաչելիությունը ԵԱՏՄ երկրներում բարձրացնելու համար։ Այս իրավիճակում առավել քան երբևէ կարևոր է, որ պետությունը կանգնի փոքր բիզնեսի կողքին։ Ի վերջո, հենց փոքր բիզնեսներն են ձևավորում ապագայի մեծ բիզնեսները»,-ասաց Մկրտչյանը։Նրա խոսքով՝ իրենք հույս ունեն, որ խնդրի մասին պետական մակարդակով պարզաբանում կտրվի։Նշենք, որ ոչ Wildberries, ոչ ՀՀ պատկան մարմինները դեռ պաշտոնական որևէ մեկնաբանություն չեն տվել և չեն հաստատել խնդրի առկայությունը։Հիշեցնենք՝ Հայաստանյան առևտրային ընկերությունները 2025 թվականին Wildberries մարկետփլեյսում 122%-ով ավելացրել են վաճառքի ծավալները։Հայաստանից վաճառողների թիվը Wildberries մարկետփլեյսում տարվա ընթացքում աճել է 106%-ով։ՀԳ. Նյութն արդեն պատրաստ էր, երբ Շուշան Մկրտչյանը սոցցանցում հայտնեց, որ հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները դադարեցրել է նաև OZON–ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0b/69913629_43:0:2774:2048_1920x0_80_0_0_ae47edb0eaafc6f9dea30a1f486bc68e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վայլդբերիզ (wildberries) , ozon, հայաստան, առևտուր, մարկետփլեյս, արգելք
վայլդբերիզ (wildberries) , ozon, հայաստան, առևտուր, մարկետփլեյս, արգելք
Wildberries –ն ու OZON–ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները
Wildberries մարկետփլեյսը երեկ առավոտվանից սկսել է քիչ-քիչ փակել հայ վաճառողների ապրանքները։ Վաճառողները գրառումներ են կատարել տելեգրամյան խմբում, որտեղ 2500 ձեռնարկատեր կա։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik․ Wildberries մարկետփլեյսը դադարեցրել է հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց անհատ ձեռնարկատեր Շուշան Մկրտչյանը։
Ավելի վաղ Մկրտչյանը սոցցանցերում գրել էր խնդրի մասին` նշելով, որ Հայաստանից վաճառքները դադարեցվել են առանց որևէ պատճառաբանության, մի քանի ժամում։ Խնդրի պատճառով բազմաթիվ վաճառողներ հայտնվել են անորոշ իրավիճակում։
«Wildberries մարկետփլեյսը երեկ առավոտվանից սկսել էր քիչ-քիչ փակել հայ վաճառողների ապրանքները։ Այս մասին վաճառողները սկսեցին գրել տելեգրամյան խմբում, որտեղ 2500 ձեռնարկատեր կա։ Երեկ երեկոյան արդեն բոլոր հայկական ԱՁ ու ՍՊԸ ունեցողների ապրանքները փակվեցին Wildberries-ում»,- ասաց Մկրտչյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նա ընդգծեց, որ ստացվում է՝ հայկական բիզնեսի համար փակվեց արտահանման կարևոր մարկետփլեյս , և վաճառքների ծավալները խիստ կկրճատվեն։
«Հատկապես փոքր բիզնեսների համար մարկետփլեյսը ոչ միայն վաճառքի միջոց էր, այլ նաև արդյունավետ գործիք՝ կանխիկ հոսքեր ձևավորելու և բրենդի ճանաչելիությունը ԵԱՏՄ երկրներում բարձրացնելու համար։ Այս իրավիճակում առավել քան երբևէ կարևոր է, որ պետությունը կանգնի փոքր բիզնեսի կողքին։ Ի վերջո, հենց փոքր բիզնեսներն են ձևավորում ապագայի մեծ բիզնեսները»,-ասաց Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ իրենք հույս ունեն, որ խնդրի մասին պետական մակարդակով պարզաբանում կտրվի։
Նշենք, որ ոչ Wildberries, ոչ ՀՀ պատկան մարմինները դեռ պաշտոնական որևէ մեկնաբանություն չեն տվել և չեն հաստատել խնդրի առկայությունը։
Հիշեցնենք՝ Հայաստանյան առևտրային ընկերությունները 2025 թվականին Wildberries մարկետփլեյսում 122%-ով
ավելացրել են վաճառքի ծավալները։
Հայաստանից վաճառողների թիվը Wildberries մարկետփլեյսում տարվա ընթացքում աճել է 106%-ով։
ՀԳ. Նյութն արդեն պատրաստ էր, երբ Շուշան Մկրտչյանը սոցցանցում հայտնեց, որ հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները դադարեցրել է նաև OZON–ը։