https://arm.sputniknews.ru/20260430/tuapseum-atsneri-hardzakumic-vnasvel-e-shahmeljanneri-tuny-manramasner-101604452.html
Տուապսեում ԱԹՍ–ների հարձակումից վնասվել է Շահմելյանների տունը. մանրամասներ
Տուապսեում ԱԹՍ–ների հարձակումից վնասվել է Շահմելյանների տունը. մանրամասներ
Sputnik Արմենիա
Հրդեհից և պայթյունից հետո Տուապսեում իրավիճակը աստիճանաբար կայունանում է: Համայնքը շարունակում է համակարգել օգնությունն ու աջակցությունը տուժածներին: 30.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-30T18:51+0400
2026-04-30T18:51+0400
2026-04-30T18:51+0400
ռուսաստան
տուապսե
հայ
ընտանիք
տուն
անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101557859_0:280:1280:1000_1920x0_80_0_0_57092b452332fc733caca706344e0790.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Նավթավերամշակման գործարանի վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել է Տուապսեի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի` Շահմելյանների տունը: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Ռուսաստանի հայերի միության Տուապսեի շրջանի նախագահ Տիգրան Պողոսյանը՝ հստակեցնելով, որ նրանց տունը գտնվում է նավթագործարանի անմիջական հարևանությամբ:Նա հավելեց` այն թաղամասում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, շատ հայեր են ապրում։ Ընդհանուր առմամբ Տուապսեի շրջանում բնակվում է 23 հազար հայ։Ինչպիսի՞ իրավիճակ է ՏուապսեումԻնչպես քաղաքում, այնպես էլ Տուապսեի շրջանում իրավիճակը էապես բարելավվել է: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել, ընթանում են տարածքի մաքրման ակտիվ աշխատանքներ:«Կյանքը վերադառնում է բնականոն հուն: Մաքրման աշխատանքներ են տարվում, բայց դա, իհարկե, արագ գործընթաց չէ»,- ասաց Պողոսյանը։Հետևանքների վերացմանը մասնակցում են փրկարարներ, հրշեջներ, կամավորներ և տեղի բնակիչներ:Հայ համայնքը, այդ թվում` երիտասարդությունը, ակտիվ ներգրավված է տուժածներին օգնություն ցուցաբերելու գործում: Նրանք ստանում են մարդասիրական օգնություն, հագուստ և սննդամթերք: Այս ամենն արվում է իշխանությունների հետ սերտ համակարգմամբ:Համայնքի ղեկավարի խոսքով` պայթյունների շարքից հետո առաջին ժամերին իրավիճակը ծայրահեղ ծանր էր. թանձր ծխով պատված քաղաք, գրեթե զրոյական տեսանելիություն, շնչելը դժվար էր: Բնակիչներին խորհուրդ էր տրվել դուրս չգալ տներից:Հիմա նախազգուշական միջոցներ են ձեռնարկվում քաղաքի առանձին թաղամասերում. մարդիկ բժշկական դիմակներով են դուրս գալիս, արդյունաբերական գոտու շրջանում նույնիսկ բախիլներ են հագնում:Տարածաշրջանում դեռևս գործում է արտակարգ իրավիճակների ռեժիմը, քանի որ նոր հարձակումների ռիսկը պահպանվում է։«Ասում են, որ դա կարող է կրկնվել յուրաքանչյուր չորս օրը մեկ: Այժմ բոլոր ծառայությունները լիարժեք պատրաստվածության վիճակում են»,- եզրափակեց Պողոսյանը։Կարո՞ղ են բնապահպանական հետևանքներ լինել. իրավիճակը Տուապսեում՝ ԱԹՍ-ների հարձակումից հետոՀիշեցնենք` հրդեհը բռնկվել էր ապրիլի 28–ի առավոտյան՝ ԱԹՍ–ների բեկորների ընկնելուց հետո։ Արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը երեկոյան հայտնեց, որ նավթի բոլոր արտահոսքերը կասեցվել են: Տուապսեի մունիցիպալ օկրուգում տարածաշրջանային մակարդակի արտակարգ դրություն է մտցվել։Ավելի ուշ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը մանրամասներ հայտնեց` ուկրաինացի զինյալները հարվածել են արտահանվող նավթի պահեստարանին: Նա ընդգծեց, որ Կիևի ռեժիմն իր գործողություններով մեծացնում է համաշխարհային շուկաներում ածխաջրածինների պակասուրդը, որն առաջացել է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով:ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Տուապսեի վրա հարձակումը սպառնում է լուրջ բնապահպանական հետևանքներով:
տուապսե
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101557859_0:160:1280:1120_1920x0_80_0_0_37915a893f71d6b2c1082a1ba45f5219.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, տուապսե, հայ, ընտանիք, տուն, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա
ռուսաստան, տուապսե, հայ, ընտանիք, տուն, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա
Տուապսեում ԱԹՍ–ների հարձակումից վնասվել է Շահմելյանների տունը. մանրամասներ
Հրդեհից և պայթյունից հետո Տուապսեում իրավիճակը աստիճանաբար կայունանում է: Համայնքը շարունակում է համակարգել օգնությունն ու աջակցությունը տուժածներին:
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Նավթավերամշակման գործարանի վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել է Տուապսեի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի` Շահմելյանների տունը:
Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Ռուսաստանի հայերի միության Տուապսեի շրջանի նախագահ Տիգրան Պողոսյանը՝ հստակեցնելով, որ նրանց տունը գտնվում է նավթագործարանի անմիջական հարևանությամբ:
«Կարևորը` մարդիկ չեն տուժել, ընտանիքում անչափահաս երեխաներ կան։ Վնասվել են պատուհանները, դռները և տանիքը։ Մեր համայնքն արդեն կապ է հաստատել նրանց հետ՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար»,- ասաց Պողոսյանը։
Նա հավելեց` այն թաղամասում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, շատ հայեր են ապրում։ Ընդհանուր առմամբ Տուապսեի շրջանում բնակվում է 23 հազար հայ։
Ինչպիսի՞ իրավիճակ է Տուապսեում
Ինչպես քաղաքում, այնպես էլ Տուապսեի շրջանում իրավիճակը էապես բարելավվել է: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել, ընթանում են տարածքի մաքրման ակտիվ աշխատանքներ:
«Կյանքը վերադառնում է բնականոն հուն: Մաքրման աշխատանքներ են տարվում, բայց դա, իհարկե, արագ գործընթաց չէ»,- ասաց Պողոսյանը։
Հետևանքների վերացմանը մասնակցում են փրկարարներ, հրշեջներ, կամավորներ և տեղի բնակիչներ:
Հայ համայնքը, այդ թվում` երիտասարդությունը, ակտիվ ներգրավված է տուժածներին օգնություն ցուցաբերելու գործում: Նրանք ստանում են մարդասիրական օգնություն, հագուստ և սննդամթերք: Այս ամենն արվում է իշխանությունների հետ սերտ համակարգմամբ:
«Բոլորս կապի մեջ ենք թե՛ շրջանի ղեկավար Սերգեյ Ալեքսանդրովիչ Բոյկոյի, թե՛ նրա տեղակալների հետ: Մշտապես ճշտում ենք, թե որտեղ է պետք օգնություն պետք հրշեջների և կամավորների համար ( ջուր, սնունդ), ամեն ինչ կազմակերպում և հասցնում ենք»,- նշեց նա։
Համայնքի ղեկավարի խոսքով` պայթյունների շարքից հետո առաջին ժամերին իրավիճակը ծայրահեղ ծանր էր. թանձր ծխով պատված քաղաք, գրեթե զրոյական տեսանելիություն, շնչելը դժվար էր: Բնակիչներին խորհուրդ էր տրվել դուրս չգալ տներից:
Հիմա նախազգուշական միջոցներ են ձեռնարկվում քաղաքի առանձին թաղամասերում. մարդիկ բժշկական դիմակներով են դուրս գալիս, արդյունաբերական գոտու շրջանում նույնիսկ բախիլներ են հագնում:
Տարածաշրջանում դեռևս գործում է արտակարգ իրավիճակների ռեժիմը, քանի որ նոր հարձակումների ռիսկը պահպանվում է։
«Ասում են, որ դա կարող է կրկնվել յուրաքանչյուր չորս օրը մեկ: Այժմ բոլոր ծառայությունները լիարժեք պատրաստվածության վիճակում են»,- եզրափակեց Պողոսյանը։
Հիշեցնենք` հրդեհը բռնկվել էր ապրիլի 28–ի առավոտյան՝ ԱԹՍ–ների բեկորների ընկնելուց հետո։ Արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը երեկոյան հայտնեց, որ նավթի բոլոր արտահոսքերը կասեցվել են: Տուապսեի մունիցիպալ օկրուգում տարածաշրջանային մակարդակի արտակարգ դրություն է մտցվել։
Ավելի ուշ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը մանրամասներ հայտնեց` ուկրաինացի զինյալները հարվածել են արտահանվող նավթի պահեստարանին: Նա ընդգծեց, որ Կիևի ռեժիմն իր գործողություններով մեծացնում է համաշխարհային շուկաներում ածխաջրածինների պակասուրդը, որն առաջացել է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Տուապսեի վրա հարձակումը սպառնում է լուրջ բնապահպանական հետևանքներով: