https://arm.sputniknews.ru/20260422/hndkastany-herqel-e-hvormuzi-neghucn-ancnelu-hamar-iranin-vtsharelu-masin-lurery-101275111.html
Հնդկաստանը հերքել է Հորմուզի նեղուցն անցնելու համար Իրանին վճարելու մասին լուրերը
Հնդկաստանը հերքել է Հորմուզի նեղուցն անցնելու համար Իրանին վճարելու մասին լուրերը
Sputnik Արմենիա
«Marisk» ընկերության տվյալներով՝ առնվազն մեկ նավ կարող էր դառնալ նման սխեմայի զոհ և ենթարկվել գնդակոծության։ 22.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-22T20:29+0400
2026-04-22T20:29+0400
2026-04-22T20:30+0400
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/18/85101205_0:0:721:406_1920x0_80_0_0_0b0b95bbb70d58c6c5e0dfca256c3540.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Հնդկաստանի իշխանությունները հերքել են տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման համար Իրանին վճարելու մասին լուրերը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարարության ներկայացուցիչ Մուկեշ Մանգալը:Պարզաբանման առիթ են դարձել հրապարակումները, որ արվել են ապրիլի 18-ի միջադեպից հետո, երբ իրանական ուժերի գնդակոծությունից հետո հնդկական երկու նավ հրաժարվել է անցնել նեղուցով: Մի շարք տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ նավերի սեփականատերերին «անվտանգության երաշխիքներ» են առաջարկում են կրիպտոարժույթի դիմաց:Առնվազն 34 իրանական լցանավ է անցել Հորմուզում ամերիկյան շրջափակման միջով. Bloomberg«Marisk» ընկերության տվյալներով՝ առնվազն մեկ նավ կարող էր դառնալ նման սխեմայի զոհ և ենթարկվել գնդակոծության։Մանգալը նման տեղեկություններն անվանել է ոչ հավաստի։ Նրա խոսքով՝ «Sanmar Herald» նավի նավապետի կողմից ԻՀՊԿ ծառայողներ ներկայացած անձանց իբր վճարելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Գերատեսչությունը կապ է հաստատել նավի սեփականատիրոջ հետ, որը հերքել է դա։Նա նաև ընդգծել է` Հնդկաստանի իշխանությունները չեն հաստատում, որ երկրի դրոշով նավարկող որևէ նավ նման վճարումներ է կատարել:Թրամփն ուզում է սահմանափակել Իրանի կողմից կարգավորման առաջարկ ներկայացնելու ժամանակը. CNNԱվելի վաղ հնդկական գերատեսչությունը նշել էր, որ Հորմուզի նեղուցի շրջանում առնվազն 22 նավ է եղել, որոնք նավարկել են Հնդկաստանի դրոշով: Ներկայում այդ նավերի թիվը նվազել է մինչև 14-ը, նրանք ակնկալում են անվտանգ անցման հնարավորություն:Իրադրության սրումը կապված է տարածաշրջանում ռազմական գործողությունների հետ. ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածներ հասցնելուն հաջորդել են պատասխան գրոհներ, իսկ Թեհրանը սահմանափակել է Հորմուզի նեղուցով անցումը այն երկրների հետ կապված նավերի համար, որոնք աջակցել են այդ գործողություններին:
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/18/85101205_24:0:580:417_1920x0_80_0_0_e4151e69a45b5b42e83b5790294aac94.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն
Հնդկաստանը հերքել է Հորմուզի նեղուցն անցնելու համար Իրանին վճարելու մասին լուրերը
20:29 22.04.2026 (Թարմացված է: 20:30 22.04.2026) «Marisk» ընկերության տվյալներով՝ առնվազն մեկ նավ կարող էր դառնալ նման սխեմայի զոհ և ենթարկվել գնդակոծության։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Հնդկաստանի իշխանությունները հերքել են տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման համար Իրանին վճարելու մասին լուրերը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարարության ներկայացուցիչ Մուկեշ Մանգալը:
Պարզաբանման առիթ են դարձել հրապարակումները, որ արվել են ապրիլի 18-ի միջադեպից հետո, երբ իրանական ուժերի գնդակոծությունից հետո հնդկական երկու նավ հրաժարվել է անցնել նեղուցով: Մի շարք տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ նավերի սեփականատերերին «անվտանգության երաշխիքներ» են առաջարկում են կրիպտոարժույթի դիմաց:
«Marisk» ընկերության տվյալներով՝ առնվազն մեկ նավ կարող էր դառնալ նման սխեմայի զոհ և ենթարկվել գնդակոծության։
Մանգալը նման տեղեկություններն անվանել է ոչ հավաստի։ Նրա խոսքով՝ «Sanmar Herald» նավի նավապետի կողմից ԻՀՊԿ ծառայողներ ներկայացած անձանց իբր վճարելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Գերատեսչությունը կապ է հաստատել նավի սեփականատիրոջ հետ, որը հերքել է դա։
Նա նաև ընդգծել է` Հնդկաստանի իշխանությունները չեն հաստատում, որ երկրի դրոշով նավարկող որևէ նավ նման վճարումներ է կատարել:
Ավելի վաղ հնդկական գերատեսչությունը նշել էր, որ Հորմուզի նեղուցի շրջանում առնվազն 22 նավ է եղել, որոնք նավարկել են Հնդկաստանի դրոշով: Ներկայում այդ նավերի թիվը նվազել է մինչև 14-ը, նրանք ակնկալում են անվտանգ անցման հնարավորություն:
Իրադրության սրումը կապված է տարածաշրջանում ռազմական գործողությունների հետ. ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածներ հասցնելուն հաջորդել են պատասխան գրոհներ, իսկ Թեհրանը սահմանափակել է Հորմուզի նեղուցով անցումը այն երկրների հետ կապված նավերի համար, որոնք աջակցել են այդ գործողություններին: