https://arm.sputniknews.ru/20260430/stahvod-meghadranq-e-majr-atvory-kvovkasi-musulmanneri-varchutjan-hajtararutjan-masin-101591692.html
Ստահոդ մեղադրանք է․ Մայր աթոռը՝ Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարության մասին
Ստահոդ մեղադրանք է․ Մայր աթոռը՝ Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարության մասին
Sputnik Արմենիա
Մայր աթոռ սուրբ Էջմիածինը միջազգային կրոնական և իրավապաշտպան կազմակերպություններին կոչ է անում քայլեր ձեռնարկել Ադրբեջանի՝ հայկական մշակույթի ոչնչացման... 30.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-30T16:35+0400
2026-04-30T16:35+0400
2026-04-30T16:38+0400
մայր աթոռ սուրբ էջմիածին
հայ առաքելական եկեղեցի
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ստեփանակերտ
վանդալիզմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/03/90905587_0:32:1600:933_1920x0_80_0_0_28db433489941ce7c95aa618d8f6fe08.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Մայր աթոռ սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը, որով փորձ է արվում արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր–մշակութային ժառանգության ոչնչացումը։Նշենք՝ ապրիլի 21-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ավերել է Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը Ստեփանակերտում։ Զվարթնոցի տեսքով Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը հիմնադրվել է 2006 թվականին, օծվել՝ 2019 թվականին։ Ապրիլի 12-ին էլ տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանցիները Ստեփանակերտում հիմնահատակ ավերել են Սուրբ Հակոբ եկեղեցին:Մայր աթոռը բացահայտ անհիմն և ստահոդ է անվանել Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը Հայոց եկեղեցու հասցեին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը խոչընդոտելու վերաբերյալ։ Ընդգծվում է, որ խաղաղությունը խոչընդոտվում է պատմական ճշմարտության կեղծմամբ, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների ոտնահարմամբ, Արցախի հայկական ժառանգության յուրացմամբ և հայկական հետքի հետևողական վերացմամբ։Մայր աթոռ սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային կրոնական և իրավապաշտպան կազմակերպություններին, մշակութային ժառանգության պաշտպանության բոլոր պատասխանատու կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը։«Արցախ» միությունը ՀՀ իշխանությունից պահանջում է վերանայել Բաքվին խրախուսող անգործությունը
ադրբեջան
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/03/90905587_157:0:1444:965_1920x0_80_0_0_0bbce805fbf159ca2f2880ecb489d0e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ստեփանակերտ, վանդալիզմ
մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ստեփանակերտ, վանդալիզմ
Ստահոդ մեղադրանք է․ Մայր աթոռը՝ Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարության մասին
16:35 30.04.2026 (Թարմացված է: 16:38 30.04.2026) Մայր աթոռ սուրբ Էջմիածինը միջազգային կրոնական և իրավապաշտպան կազմակերպություններին կոչ է անում քայլեր ձեռնարկել Ադրբեջանի՝ հայկական մշակույթի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը կասեցնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Մայր աթոռ սուրբ Էջմիածինը խստորեն
դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը, որով փորձ է արվում արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր–մշակութային ժառանգության ոչնչացումը։
Նշենք՝ ապրիլի 21-ին հայտնի դարձավ, որ
Ադրբեջանն ավերել է Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը Ստեփանակերտում։ Զվարթնոցի տեսքով Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը հիմնադրվել է 2006 թվականին, օծվել՝ 2019 թվականին։ Ապրիլի 12-ին էլ տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանցիները Ստեփանակերտում հիմնահատակ ավերել են Սուրբ Հակոբ եկեղեցին:
«Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ։ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները «ապօրինի շինություն» որակելը մերժելի է և այդ պատճառաբանությամբ սրբավայրերը կործանելը, հողին հավասարեցնելը կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում է և մշակութային եղեռնագործություն»,- ասված է հաղորդագրությունում։
Մայր աթոռը բացահայտ անհիմն և ստահոդ է անվանել Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը Հայոց եկեղեցու հասցեին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը խոչընդոտելու վերաբերյալ։ Ընդգծվում է, որ խաղաղությունը խոչընդոտվում է պատմական ճշմարտության կեղծմամբ, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների ոտնահարմամբ, Արցախի հայկական ժառանգության յուրացմամբ և հայկական հետքի հետևողական վերացմամբ։
Մայր աթոռ սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային կրոնական և իրավապաշտպան կազմակերպություններին, մշակութային ժառանգության պաշտպանության բոլոր պատասխանատու կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը։