00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Արցախ» միությունը ՀՀ իշխանությունից պահանջում է վերանայել Բաքվին խրախուսող անգործությունը

© Photo : ArtsakhpressСобор Покрова Святой Божьей Матери, Степанакерт
Собор Покрова Святой Божьей Матери, Степанакерт - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2026
Բաժանորդագրվել
Կազմակերպությունը կոչ է անում Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ՅՈւՆԵՍԿՕ–ում։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. «Արցախ» միությունը հայտարարություն է տարածել՝ ՀՀ կառավարությունից պահանջելով բռնազավթված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների ոչնչացման դեպքերի առնչությամբ վերանայել Ադրբեջանին խրախուսող անգործությունն ու հռետորաբանությունը։
Ավելի վաղ հայտնել էիք, որ Ադրբեջանն ավերել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը։

«Ադրբեջանի կողմից բռնազավթված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ավերմանը հաջորդած Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի ոչնչացումը հանդիսանում է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ներկայության հետևողական ջնջման և պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության գագաթնակետը։ Նորանոր հանցագործությունները նախորդող ակտերի անպատժելիության, միջազգային հանրության բացարձակ լռության և Հայաստանի իշխանությունների կողմից հնչող փաստացի խրախուսական հայտարարությունների ու անգործության ուղղակի հետևանքն են»,– ասված է հայտարարությունում։

Հայտարարությամբ կազմակերպությունը ՀՀ կառավարությունից պահանջում է վերանայել իր քաղաքականությունը և ձեռնարկել կոնկրետ քայլեր։ Մասնավորապես, առաջարկվում է միջազգային իրավական հարթակներում ակտիվացնել գործողությունները, այդ թվում՝ դիմել Արդարադատության միջազգային դատարան՝ նոր միջանկյալ միջոցների կիրառման պահանջով։
Նշվում է նաև, որ անհրաժեշտ է հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ՅՈւՆԵՍԿՕ–ում՝ Ադրբեջանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառման նպատակով։ Բացի այդ, կազմակերպությունը կարևորում է, որ մշակութային ժառանգության պաշտպանությունը դառնա բանակցային գործընթացի առանցքային պայմաններից մեկը։
Ադրբեջանցիները ոչնչացրել են Խնածախի հուշարձաններն ու հերոսների գերեզմանները. լուսանկարներ
«Արցախ» միությունը նաև միջազգային հանրությանը կոչ է արել ապահովել անկախ դիտորդական առաքելության մուտքը տարածքներ՝ գնահատելու մնացած հուշարձանների վիճակը և կանխելու հետագա վնասները։
Կազմակերպության գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը, որպես դիմումատու կողմ միջազգային դատական գործընթացներում, պետք է ցուցաբերի առավել ակտիվ և հետևողական մոտեցում՝ պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը։
Լրահոս
0