00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյանը նախատեսում է փուլ առ փուլ ռուս սահմանապահներին փոխարինել հայերով

© Sputnik / StringerՀայ–թուրքական սահման
Հայ–թուրքական սահման - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2026
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ հենց 1990–ականների սկզբին Ռուսաստանի հետ ստորագրված պայմանագրով նախատեսվում է, որ ՀՀ սահմանապահ զորքերի կարողություններին զուգահեռ մենք պետք է մեր սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո վերցնենք սահմանը։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Հայ սահմանապահները Իրանի և Թուրքիայի հետ սահմանային հատվածներում կտեղակայվեն փուլ առ փուլ՝ պետության կարողությունների հզորացմանը զուգընթաց։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե «Զվարթնոց» օդնավակայանից և Ագարակի անցակետից ռուս սահմանապահների հեռացումից հետո արդյոք ՀՀ կառավարությունը ծրագրո՞ւմ է նաև հայ–իրանական և հայ–թուրքական սահմանների վերահսկողությունն ամբողջովին ՀՀ սահմանապահ զորքերին հանձնել, մանավանդ, երբ հաշվի ենք առնում այն, որ Ռուսաստանի հետ ունենք համապատասխան պայմանագիր։
Փաշինյանը հայտարարեց, որ հենց 1990–ականների սկզբին Ռուսաստանի հետ ստորագրված պայմանագրով նախատեսվում է, որ ՀՀ սահմանապահ զորքերի կարողություններին զուգահեռ մենք պետք է մեր սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո վերցնենք սահմանը։
«Մենք ռուս սահմանապահներին նաև վճարումներ ենք իրականացնում սահմանը պահելու համար։ Նախկինում էլ եղել է, երբ ռուսաստանցի գործընկերները բարձրաձայնել են այդ գումարներն ավելացնելու հարցը, քանի որ ֆինանսական միջոցները չեն բավարարում այդ ծառայությունը մատուցելու համար։ Մենք էլ հաշվարկում ենք, որ այդ գումարները ավելացնելու դեպքում դրանք կարող ենք ծախսել մեր սահմանապահ կարողությունները բարձրացնելու վրա, և կամաց–կամաց` ինչքան հնարավորություն ունենանք, ռուս գործընկերները տեղավորվեն այն գումարի մեջ, ինչը մեզ համար շատ ծանր չէ վճարել, և սահմանի մնացած հատվածների հսկողոթյունը վերցնենք մեզ վրա։ Հենց դա է պայմանագրով նախատեսված»,– բացատրեց Փաշինյանը։
Հիշեցնենք որ 2026 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ հայ սահմանապահները փոխարինել են ռուս սահմանապահներին Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Ախուրիկ» անցակետում։ 2024 թվականի կեսերից «Զվարթնոց» օդանավակայանում վերահսկողությունն իրականացնում են բացառապես հայ սահմանապահները։
Նույն պրակտիկան գործում է նաև Իրանի հետ սահմանին գտնվող «Ագարակ» անցակետում։ Այս տարվա փետրվարից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունը նույնպես իրականացվում է բացառապես ՀՀ սահմանապահ զորքերի ուժերով։
Լրահոս
0