https://arm.sputniknews.ru/20260226/hajastanturqia-sahmani-akhurik-ancakety-2026tic-hskum-en-miajn-hh-aats-sahmanapahnery-99239875.html
Հայաստան–Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետը 2026թ–ից հսկում են միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները
Հայաստան–Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետը 2026թ–ից հսկում են միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները
Sputnik Արմենիա
«Մարգարա» անցման կետում միայն ՀՀ սահմանապահներն են կանգնած 2025 թվականի մարտի 1-ից։ 26.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-26T17:05+0400
2026-02-26T17:05+0400
2026-02-26T17:08+0400
հայաստան
թուրքիա
անցակետ
սահման
ախուրիկ
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
սահմանապահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1b/57322955_0:84:1600:984_1920x0_80_0_0_1df16216560ad521de6d83ba4cb075da.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. 2026 թվականի սկզբից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները։ Այս մասին ասվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցում։Հիշեցնենք` ՌԴ սահմանապահները ՀՀ սահմաններին տեղակայվել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին 1992 թ. սեպտեմբերի 30-ի պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ ի շահ ՀՀ սահմանապահ զորքերի հետևողական ձևավորման: 2024 թ. օգոստոսի 1-ին ռուսական կողմը պաշտոնապես դադարեցրեց ՀՀ «Զվարթնոց» օդային անցակետում ՀՀ պետական սահմանի պահպանության ապահովման գործառույթը: Դրա հիմքը հայկական կողմի` 2024թ. մարտի 1-ի թիվ 5/894 կ համապատասխան դիմումն էր։2024 թվականի կեսերից «Զվարթնոց» օդանավակայանում վերահսկողությունն իրականացնում են բացառապես հայ սահմանապահները։ Նույն պրակտիկան գործում է նաև Իրանի հետ սահմանին գտնվող «Ագարակ» անցակետում։ Այս տարվա փետրվարից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունը նույնպես իրականացվում է բացառապես ՀՀ սահմանապահ զորքերի ուժերով։
թուրքիա
ախուրիկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1b/57322955_88:0:1512:1068_1920x0_80_0_0_2813a67ee2b8a069dbeb8675510712de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, անցակետ, սահման, ախուրիկ, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, սահմանապահ
հայաստան, թուրքիա, անցակետ, սահման, ախուրիկ, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, սահմանապահ
Հայաստան–Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետը 2026թ–ից հսկում են միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները
17:05 26.02.2026 (Թարմացված է: 17:08 26.02.2026) «Մարգարա» անցման կետում միայն ՀՀ սահմանապահներն են կանգնած 2025 թվականի մարտի 1-ից։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. 2026 թվականի սկզբից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները։ Այս մասին ասվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցում։
«Ներկայում չկա ՀՀ պետական սահմանի որևէ գործող անցման կետ, որը չի գտնվում ՀՀ ԱԱԾ ՍԶ լիարժեք վերահսկողության ներքո»,–նշված է զեկույցում:
Հիշեցնենք` ՌԴ սահմանապահները ՀՀ սահմաններին տեղակայվել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին 1992 թ. սեպտեմբերի 30-ի պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ ի շահ ՀՀ սահմանապահ զորքերի հետևողական ձևավորման: 2024 թ. օգոստոսի 1-ին ռուսական կողմը պաշտոնապես դադարեցրեց ՀՀ «Զվարթնոց» օդային անցակետում ՀՀ պետական սահմանի պահպանության ապահովման գործառույթը: Դրա հիմքը հայկական կողմի` 2024թ. մարտի 1-ի թիվ 5/894 կ համապատասխան դիմումն էր։
2024 թվականի կեսերից «Զվարթնոց» օդանավակայանում վերահսկողությունն իրականացնում են բացառապես հայ սահմանապահները։ Նույն պրակտիկան գործում է նաև Իրանի հետ սահմանին գտնվող
«Ագարակ» անցակետում։ Այս տարվա փետրվարից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի
«Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունը նույնպես իրականացվում է բացառապես ՀՀ սահմանապահ զորքերի ուժերով։