https://arm.sputniknews.ru/20260430/pashinjany-chasac-vor-haj-gvortsararnern-en-masnakcel-shahin-mustafaevi-het-handipmany-101583682.html
Փաշինյանը չասաց` որ հայ գործարարներն են մասնակցել Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը
Փաշինյանը չասաց` որ հայ գործարարներն են մասնակցել Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի խոսքով` Մուստաֆաևն իր ծննդավայր՝ Տավուշի մարզի Ջուջևան բնակավայր չի այցելել։ 30.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-30T14:21+0400
2026-04-30T14:21+0400
2026-04-30T15:25+0400
շահին մուստաֆաև
աղվերան
նիկոլ փաշինյան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101547923_0:21:1045:609_1920x0_80_0_0_6cc3277c1fa6773c1b729b074f2ff24b.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտի, թե հայ որ գործարարներն են մասնակցել երեկ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։ Սակայն նա այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, թե մանրամասներ չի հայտնի։Նշենք, որ ըստ ԶԼՄ տեղեկությունների՝ հանդիպմանը հայ գործարարներից մասնակցել են Սամվել Ալեքսանյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Ran Oil» ընկերության տնօրեն Բորիս Հովհաննիսյանը։Փաշինյանի խոսքով՝ հնարավոր ապրանքների արտահանման ցանկեր նախկինում փոխանակվել են Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջոցով, իսկ հիմա գործարարներին հնարավորություն է տրվել անձամբ կապ հաստատել։Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չմանրամասնեց, թե խոսքը կոնկրետ ինչ ապրանքների մասին է, սակայն նկատեց, որ այս պահին ցանկը մեծ չէ։ Նրա խոսքով՝ կխոսեն այն ժամանակ, երբ հստակ պայմանավորվածություն լինի։Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե Շահին Մուստաֆաևը ցանկացել է այցելել իր ծննդավայր՝ Տավուշի մարզի Ջուջևան բնակավայր, Փաշինյանը նշեց, թե նման հարց չի քննարկվել, և նա չի այցելել. Ադրբեջանի փոխվարչապետն աշխատանքի ավարտից հետո վերադարձել է Ադրբեջան։Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովների 13-րդ նիստը, որի ընթացքում ուղեցույցների նախագծերի տեքստեր են համաձայնեցվել։
աղվերան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101547923_103:0:943:630_1920x0_80_0_0_600914cbd9b1cc33617c9001aab918a7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շահին մուստաֆաև, աղվերան, նիկոլ փաշինյան, հայաստան
շահին մուստաֆաև, աղվերան, նիկոլ փաշինյան, հայաստան
Փաշինյանը չասաց` որ հայ գործարարներն են մասնակցել Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը
14:21 30.04.2026 (Թարմացված է: 15:25 30.04.2026) Նիկոլ Փաշինյանի խոսքով` Մուստաֆաևն իր ծննդավայր՝ Տավուշի մարզի Ջուջևան բնակավայր չի այցելել։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտի, թե հայ որ գործարարներն են մասնակցել երեկ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։ Սակայն նա այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, թե մանրամասներ չի հայտնի։
Նշենք, որ ըստ ԶԼՄ տեղեկությունների՝ հանդիպմանը հայ գործարարներից մասնակցել են Սամվել Ալեքսանյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Ran Oil» ընկերության տնօրեն Բորիս Հովհաննիսյանը։
«Գիտեմ գործարարների խմբի մասին, բայց եթե իրենք հարկ համարեն, իրենք կհրապարակեն։ Այդ թվում՝ ձեզ հայտնի պատճառներով՝ մարդկանց որոշ լուսանցքային խմբակների կողմից բուլինգի չենթարկելու համար»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ հնարավոր ապրանքների արտահանման ցանկեր նախկինում փոխանակվել են Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջոցով, իսկ հիմա գործարարներին հնարավորություն է տրվել անձամբ կապ հաստատել։
«Քանի որ ակտիվանում է հոսքերի, ցանկերի փոխանակումը, կառավարությունն այդ գործառույթն անելու պատեհություն չունի։ Հետաքրքրված գործարարների համար կազմակերպում ենք ու ասում՝ աշխատե՛ք իրար հետ»,– ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չմանրամասնեց, թե խոսքը կոնկրետ ինչ ապրանքների մասին է, սակայն նկատեց, որ այս պահին ցանկը մեծ չէ։ Նրա խոսքով՝ կխոսեն այն ժամանակ, երբ հստակ պայմանավորվածություն լինի։
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե Շահին Մուստաֆաևը ցանկացել է այցելել իր ծննդավայր՝ Տավուշի մարզի Ջուջևան բնակավայր, Փաշինյանը նշեց, թե նման հարց չի քննարկվել, և նա չի այցելել. Ադրբեջանի փոխվարչապետն աշխատանքի ավարտից հետո վերադարձել է Ադրբեջան։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական
հանձնաժողովների 13-րդ նիստը, որի ընթացքում ուղեցույցների նախագծերի տեքստեր են համաձայնեցվել։