00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:01
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Նոր ֆինանսական պարտավորություններ. ՀՀ–ն կվավերացնի Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

© AP Photo / Evan VucciПремьер-министр Никол Пашинян во время объявления устава Совета мира на ежегодном заседании Всемирного экономического форума в Давосе (22 января 2026). Швейцария
Премьер-министр Никол Пашинян во время объявления устава Совета мира на ежегодном заседании Всемирного экономического форума в Давосе  (22 января 2026). Швейцария - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2026
Բաժանորդագրվել
ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունով առկա են Հայաստանի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ:
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Հայաստանը կվավերացնի Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Կառավարությունն այսօր հավանություն տվեց արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախագիծը` վավերացման ներկայացնելու ՀՀ Ազգային ժողով:
Որոշման մեջ նշվում է, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանի կողմից ստորագրվել է 2026թ. հունվարի 22–ին:
Կանոնադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել է 2026թ. հունվարի 16–ին, իսկ որոշ պետություններ այն ստորագրել են մի քանի օր անց` հունվարի 22–ին (Արգենտինա, Ադրբեջան, Բահրեյն, Հունգարիա, Ինդոնեզիա, Հորդանան, Ղազախստան, Կոսովո, Մոնղոլիա, Մարոկկո, Պակիստան, Պարագվայ, Կատար, Սաուդյան Արաբիա, Թուրքիա, ԱՄԷ, Ուզբեկստան):
«Խաղաղության խորհուրդը ստանձնում է խաղաղության հաստատման գործառույթները, այդ թվում՝ խաղաղության ձգտող բոլոր ազգերի և համայնքների կողմից կիրառելի լավագույն գործելակերպի մշակումը և տարածումը՝ միջազգային իրավունքի համաձայն և կանոնադրությամբ սահմանված կարգով»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Խաղաղության խորհրդի կանոնադրությունն ուժի մեջ է մտնում, երբ երեք պետություններ համաձայնում են, որ այն պարտադիր ուժ ունի իրենց համար։
Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակը կայունության խթանումն ու խաղաղության ապահովումն է հակամարտությունից տուժած տարածքներում:
ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությամբ առկա են Հայաստանի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով: Գումարի չափը այսօրվա որոշման մեջ նշված չէ։
Ի դեպ

Հայաստանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ է, սակայն մշտական ​​անդամ չէ, որ պարտավոր լինի վճարել 1 միլիարդ դոլար անդամավճար։

ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ Երևանը միացել է Թրամփի նախաձեռնությանը՝ մինչև երեք տարի ժամկետով առանց պարտադիր անդամավճարների մասնակցության պայմանով։
Հիշեցնենք` 2026 թվականի հունվարին 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ Գազայի հատվածում տիրող իրավիճակը կարգավորելու համար Խաղաղության խորհուրդ կձևավորվի, և նա մի շարք պետությունների ղեկավարների (այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի) հրավիրեց միանալ այդ նախաձեռնությանը:
Թրամփը Փաշինյանին և Ալիևին խնդրել է ոտքի կանգնել «Խաղաղության խորհրդի» նիստի ժամանակ
Լրահոս
0