https://arm.sputniknews.ru/20260430/mustafaevi-hh-katarats-ajci-masin-nakhapes-chi-asvel-anvtangutjan-nkatarumneric-elnelvov-101580338.html
Մուստաֆաևի՝ ՀՀ կատարած այցի մասին նախապես չի ասվել անվտանգության նկատառումներից ելնելով
Մուստաֆաևի՝ ՀՀ կատարած այցի մասին նախապես չի ասվել անվտանգության նկատառումներից ելնելով
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի խոսքով` երկարաժամետ առումով Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ պետք է լինեն։ 30.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-30T13:20+0400
2026-04-30T13:20+0400
2026-04-30T14:20+0400
շահին մուստաֆաև
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101547902_0:49:945:581_1920x0_80_0_0_f6cc31f45a08ae93b2684f8ecf397268.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի մասին նախապես չի հայտարարվել՝ ելնելով անվտանգության նկատառումներից։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա կարծիքով՝ նույն իրավիճակն է նաև Ադրբեջանում, երբ ՀՀ պատվիրակությունն է մեկնում այնտեղ։Փաշինյանը հավելեց, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները պետք է շարունակաբար լավարկվեն, իսկ խաղաղությունն՝ ամրապնդվի։«Պետք է հաստատվեն բնականոն հարաբերություններ, իսկ երկարաժամկետ ռազմավարական առումով՝ բարիդրացիական հարաբերություններ»,– նշեց Նիկոլ Փաշինյանը։Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովների 13-րդ նիստը, որի ընթացքում ուղեցույցների նախագծերի տեքստեր են համաձայնեցվել։ Սահմանազատման հանձնաժողովների 12-րդ հանդիպումը կայացել էր 2025 թվականի նոյեմբերին 28–ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում ՝Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101547902_53:0:893:630_1920x0_80_0_0_2b238fe77479793e6f5478ab47d95829.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շահին մուստաֆաև, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, նիկոլ փաշինյան
շահին մուստաֆաև, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, նիկոլ փաշինյան
Մուստաֆաևի՝ ՀՀ կատարած այցի մասին նախապես չի ասվել անվտանգության նկատառումներից ելնելով
13:20 30.04.2026 (Թարմացված է: 14:20 30.04.2026) Նիկոլ Փաշինյանի խոսքով` երկարաժամետ առումով Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ պետք է լինեն։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի մասին նախապես չի հայտարարվել՝ ելնելով անվտանգության նկատառումներից։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա կարծիքով՝ նույն իրավիճակն է նաև Ադրբեջանում, երբ ՀՀ պատվիրակությունն է մեկնում այնտեղ։
«Կարծում եմ՝ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել։ Երկու երկրների փոխվարչապետերի այցը համարում եմ պատմական՝ խաղաղության գործընթացի և ինստիտուցիոնալացման տրամաբանության մեջ։ Շատ ուրախ եմ, որ եկել ենք այս հանգրվանին»,– ասաց նա։
Փաշինյանը հավելեց, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները պետք է շարունակաբար լավարկվեն, իսկ խաղաղությունն՝ ամրապնդվի։
«Պետք է հաստատվեն բնականոն հարաբերություններ, իսկ երկարաժամկետ ռազմավարական առումով՝ բարիդրացիական հարաբերություններ»,– նշեց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև
սահմանազատման պետական հանձնաժողովների 13-րդ նիստը, որի ընթացքում ուղեցույցների նախագծերի տեքստեր են համաձայնեցվել։
Սահմանազատման հանձնաժողովների 12-րդ հանդիպումը կայացել էր 2025 թվականի նոյեմբերին 28–ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում ՝Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։