https://arm.sputniknews.ru/20260430/lvondvonn-u-parizy-mtatsel-en-kievin-mijukajin-zenqi-baghadrichner-pvokhancelu-masin-belvousvov-101566298.html
Լոնդոնն ու Փարիզը մտածել են Կիևին միջուկային զենքի բաղադրիչներ փոխանցելու մասին. Բելոուսով
Լոնդոնն ու Փարիզը մտածել են Կիևին միջուկային զենքի բաղադրիչներ փոխանցելու մասին. Բելոուսով
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպանն ընդգծել է, որ Ուկրաինային միջուկային զենքի բաղադրիչների հնարավոր փոխանցումն անցնում է հնարավոր բոլոր... 30.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-30T09:57+0400
2026-04-30T09:57+0400
2026-04-30T12:19+0400
անդրեյ բելոուսով
իրանի իսլամական հանրապետություն
միջուկային պայմանագիր
միջուկային վառելիք
միջուկային ծրագիր
միջուկային զենք
ամն
եվրոպա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/10/75862844_0:67:1600:967_1920x0_80_0_0_503ffa8a819db05103cc9aee14f035e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Լոնդոնում և Փարիզում որոշ ուժեր լրջորեն դիտարկել են Ուկրաինային միջուկային զենքի բաղադրիչներ փոխանցելու գաղափարը։ Այս մասին հայտարարել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (ՄԶՉՊ) ամփոփիչ համաժողովում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Անդրեյ Բելոուսովը։Բելոուսովի խոսքով՝ Ուկրաինային միջուկային զենքի բաղադրիչների հնարավոր փոխանցումն անցնում է հնարավոր բոլոր սահմանները։ԱՄՆ-ն կարդիականացնի միջուկային տրիադան և փորձարկումներ կանցկացնի. ՀեգսեթՀիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել էր, որ ԵՄ գլխավոր գրասենյակը սկսել է գաղտնի ուսումնասիրել միջուկային զենքի արտադրության սեփական ներուժը ստեղծելու հարցը։ Մասնավորապես, գերմանացի մասնագետները կարող են գաղտնի կերպով մեկ ամսվա ընթացքում միջուկային պայթուցիկ սարքի համար բավարար քանակությամբ պլուտոնիում ստանալ։Նշվել էր նաև, որ ԵՄ-ն կպահպանի լիովին ինքնավար միջուկային ուժերի հրամանատարություն ստեղծելու հնարավորությունը։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/10/75862844_175:0:1531:1017_1920x0_80_0_0_0b9c4c19ccede7de3ade470a920f9b63.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրեյ բելոուսով, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային պայմանագիր, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, ամն, եվրոպա
անդրեյ բելոուսով, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային պայմանագիր, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, ամն, եվրոպա
Լոնդոնն ու Փարիզը մտածել են Կիևին միջուկային զենքի բաղադրիչներ փոխանցելու մասին. Բելոուսով
09:57 30.04.2026 (Թարմացված է: 12:19 30.04.2026) ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպանն ընդգծել է, որ Ուկրաինային միջուկային զենքի բաղադրիչների հնարավոր փոխանցումն անցնում է հնարավոր բոլոր սահմանները։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Լոնդոնում և Փարիզում որոշ ուժեր լրջորեն դիտարկել են Ուկրաինային միջուկային զենքի բաղադրիչներ փոխանցելու գաղափարը։ Այս մասին հայտարարել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (ՄԶՉՊ) ամփոփիչ համաժողովում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Անդրեյ Բելոուսովը։
«Տեղեկություններ են հայտնվել, որ Լոնդոնում և Փարիզում որոշ ուժեր լրջորեն քննարկել են միջուկային զենքի բաղադրիչներ Ուկրաինային փոխանցելու աղաղակող, բացարձակապես անընդունելի և ՄԶՉՊ–ի կենտրոնոկան դրույթն անմիջականորեն խաթարելու գաղափարը»,– ասել է նա։
Բելոուսովի խոսքով՝ Ուկրաինային միջուկային զենքի բաղադրիչների հնարավոր փոխանցումն անցնում է հնարավոր բոլոր սահմանները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել էր, որ ԵՄ գլխավոր գրասենյակը սկսել է գաղտնի ուսումնասիրել միջուկային զենքի արտադրության սեփական ներուժը ստեղծելու հարցը։ Մասնավորապես, գերմանացի մասնագետները կարող են գաղտնի կերպով մեկ ամսվա ընթացքում միջուկային պայթուցիկ սարքի համար բավարար քանակությամբ պլուտոնիում ստանալ։
Նշվել էր նաև, որ ԵՄ-ն կպահպանի լիովին ինքնավար միջուկային ուժերի հրամանատարություն ստեղծելու հնարավորությունը։