https://arm.sputniknews.ru/20260430/kankhik-72-mlnic-aveli-rusakan-rubli-en-berel-hajastan-pek-i-bacahajtumy-101572052.html
Կանխիկ 72 մլն–ից ավելի ռուսական ռուբլի են բերել Հայաստան․ ՊԵԿ-ի բացահայտումը
Կանխիկ 72 մլն–ից ավելի ռուսական ռուբլի են բերել Հայաստան․ ՊԵԿ-ի բացահայտումը
Sputnik Արմենիա
Դեպքի առնչությամբ վարույթ է նախաձեռնվել, ՌԴ 2 քաղաքացի տնային կալանքի տակ են։ 30.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-30T11:49+0400
2026-04-30T11:49+0400
2026-04-30T11:49+0400
ռուբլի
«զվարթնոց» օդանավակայան
տեսանյութեր
տեսանյութ
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1e/101571613_20:0:1464:812_1920x0_80_0_0_64c6506eadf41197f039cfd492845906.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Ռուսաստանից Հայաստան ժամանած 2 քաղաքացու մոտ «Զվարթնոց» օդանավակայանում 72 մլն–ից ավելի ռուսական ռուբլի է հայտնաբերվել։ Նրանց նկատմամբ հարուցվել են քրեական վարույթներ, կիրառվել խափանման միջոցներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։Առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, ձերբակալված անձը նույնպես ներկայացվել է ՔԿ, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, Ռ․Թ-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։«Զվարթնոցից» բերման են ենթարկվել ու ձերբակալվել 113 մլն ռուբլի տեղափոխող քաղաքացիներըՊԵԿ-ից հայտնում են, որ 1 օր անց ՀՀ ժամանած Ռ․Թ-ի ազգականի՝ ՌԴ քաղաքացի Հ․Թ․-ի մոտ ևս հայտնաբերվել է խոշոր չափի կանխիկ գումար՝ 7,6 մլն ռուբլի, որը շուրջ 37 մլն ՀՀ դրամին համարժեք գումար է։ Հ․Թ․-ն նույնպես ձերբակալվել է և տեղափոխվել է ՊԵԿ, ապա ՔԿ։Այս դեպքով նույնպես նախաձեռնվել է քրեական վարույթ և Հ․Թ․-ի նկատմամբ ևս որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր
Sputnik Արմենիա
ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր
2026-04-30T11:49+0400
true
PT2M51S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1e/101571613_200:0:1283:812_1920x0_80_0_0_6ffedc50e52704710aeaa858024e2280.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբլի, «զվարթնոց» օդանավակայան, տեսանյութեր, տեսանյութ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ռուսաստան, видео
ռուբլի, «զվարթնոց» օդանավակայան, տեսանյութեր, տեսանյութ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ռուսաստան, видео
Կանխիկ 72 մլն–ից ավելի ռուսական ռուբլի են բերել Հայաստան․ ՊԵԿ-ի բացահայտումը
Դեպքի առնչությամբ վարույթ է նախաձեռնվել, ՌԴ 2 քաղաքացի տնային կալանքի տակ են։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Ռուսաստանից Հայաստան ժամանած 2 քաղաքացու մոտ «Զվարթնոց» օդանավակայանում 72 մլն–ից ավելի ռուսական ռուբլի է հայտնաբերվել։ Նրանց նկատմամբ հարուցվել են քրեական վարույթներ, կիրառվել խափանման միջոցներ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
«ՀՀ ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Ռ․ Թ․-ն, ում մոտ առկա է եղել կանխիկ 65 մլն ռուսական ռուբլի, որը շուրջ 321 մլն ՀՀ դրամին համարժեք գումար է։ Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով՝ ՌԴ քաղաքացուն օդանավակայանից ձերբակալել և տեղափոխել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն»,- ասվում է հաղորդագրությունում։
Առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, ձերբակալված անձը նույնպես ներկայացվել է ՔԿ, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, Ռ․Թ-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
ՊԵԿ-ից հայտնում են, որ 1 օր անց ՀՀ ժամանած Ռ․Թ-ի ազգականի՝ ՌԴ քաղաքացի Հ․Թ․-ի մոտ ևս հայտնաբերվել է խոշոր չափի կանխիկ գումար՝ 7,6 մլն ռուբլի, որը շուրջ 37 մլն ՀՀ դրամին համարժեք գումար է։ Հ․Թ․-ն նույնպես ձերբակալվել է և տեղափոխվել է ՊԵԿ, ապա ՔԿ։
Այս դեպքով նույնպես նախաձեռնվել է քրեական վարույթ և Հ․Թ․-ի նկատմամբ ևս որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։