00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:20
3 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
82 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ջուրը, ջեմը, ոսկին` առանց մաքսատուրքի. ՀՀ–ն ԵԱՏՄ–ի շրջանակում առևտուր կանի Ինդոնեզիայի հետ

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2026
Բաժանորդագրվել
Համաձայնագրով կանխատեսվում է էապես բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունն ինդոնեզական շուկայում։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց «ԵԱՏՄ անդամ պետությունների և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի վավերացմանը։
Այս համաձայնագիրը ստորագրվել է 2025 դեկտեմբերի 21–ին Սանկտ Պետերբուրգում:
Համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, աջակցել կողմերի միջև տնտեսական և առևտրային փոխգործակցությանը, ինչպես նաև խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը։
«Համաձայնագիրը կարգավորում է տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ իրավական և հորիզոնական պարտավորությունները, փոխադարձ առևտրի դյուրացումն ու խթանումը, ներքին շուկայի պաշտպանությունը, մաքսային կարգավորումը, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները, առևտրում տեխնիկական խոչընդոտները, էլեկտրոնային առևտուրը, մտավոր սեփականությունը, մրցակցությունը և այլ բնագավառներին առնչվող խնդիրներ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
ՀՀ կառավարության որոշման մեջ նշվում է, որ համաձայնագրում ներառված ապրանքատեսակների համար կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ:
Հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ` հանքային ջրեր (գործող մաքսատուրք՝ 5%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո՝ 0%), պահածոյացված մրգեր և բանջարեղեն (գործող մաքսատուրք՝ 20%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո՝ 0%), մրգային հյութեր (գործող մաքսատուրք՝ 5%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո՝ 0%), ջեմեր (գործող մաքսատուրք՝ 5%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո մաքսատուրքը նվազեցում է 50% -ով) և այլն։
ՀՀ-ն կշարունակի օգտվել ԵԱՏՄ-ի բարիքներից և խաղարկել ԵՄ-ին անդամակցելու խաղաքարտը. Արեշև
Արդյունաբերական ապրանքների մասով ներառված են պղնձե արտադրանքը (գործող մաքսատուրք՝ 5%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո 0% կամ մաքսատուրքի նվազեցում 3 տարվա ընթացքում մինչև 0%), դեղամիջոցները (գործող մաքսատուրք՝ 5%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո 0% կամ նշված խմբի առանձին ապրանքների մասով մաքսատուրքի նվազեցում 3–15 տարվա ընթացքում մինչև 0%), ոսկերչական իրերը (գործող մաքսատուրք՝ 15%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո նշված խմբի առանձին ապրանքների մասով մաքսատուրքի նվազեցում 5–15 տարվա ընթացքում մինչև 0%) և այլն։
Համաձայնագրով կանխատեսվում է էապես բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունն ինդոնեզական շուկայում, դրա հաշվին ավելացնել ապրանքների արտահանումը Ինդոնեզիա, ակտիվացնել առևտրատնտեսական համագործակցությունը:
Լրահոս
0