00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:01
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևանն ու Բաքուն բոլորովին տարբեր «խաղաղություն» են ուզում. վերլուծաբան

© SputnikԱրմեն Պետրոսյան
Արմեն Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2026
Բաժանորդագրվել
Արմեն Պետրոսյանը վերջերս է եղել Ադրբեջանում։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը տրամագծորեն տարբեր պատկերացումներ ունեն խաղաղության մասին, և այդ իրավիճակը կպահպանվի դեռ երկար ժամանակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց արևելագետ, «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Արմեն Պետրոսյանը։
Արևելագետը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում վերջերս Ադրբեջան այցելած փորձագետների թվում է եղել: Նրա կարծիքով՝ միամտություն է ակնկալել, որ հակամարտությունից լիարժեք խաղաղություն և բարիդրացիություն անցումն արագ կլինի։ Ելնելով դրանից՝ Պետրոսյանը բացատրում է, թե ինչու է Ադրբեջանը շարունակում քայլեր ձեռնարկել, որոնք չեն նպաստում լիարժեք հաշտեցմանը և մեծացնում են լարվածությունը՝ քանդում է Արցախի հայկական եկեղեցիները, հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին, առաջ է տանում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը և այլն։
Փորձագետի խոսքով` Ադրբեջանում իսկապես քաղաքական որոշում է կայացվել ընթանալ դեպի Հայաստանի հետ խաղաղ կարգավորում, և դա իր պատճառներն ունի: Ադրբեջանը տարածաշրջանային լուրջ հավակնություններ ունի. նա ձգտում է կապող օղակ դառնալ Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև և ակտիվորեն զարգացնում է համագործակցությունն այդ տարածաշրջանների երկրների հետ: Բացի այդ, և դա ոչ պակաս կարևոր է, Ադրբեջանը սպառնալիքներ է զգում Ռուսաստանի և Իրանի կողմից։
Չնայած ողջ խրոխտ հռետորաբանությանը՝ այդ տերությունների հետ հնարավոր դիմակայությունում Բաքուն գնահատում է սեփական հնարավորություններն ու ներուժը։ Միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղությունն ընկալում է այնպես, ինչպես Երևանի սպասումներն են։ Ընդհակառակը` թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան փափուկ ուժի կիրառմամբ առավելագույն կախվածությունների միջավայր են ստեղծելու Հայաստանի համար` հենվելով տնտեսական, առևտրային և էներգետիկ լծակների վրա։
Դրանով է մասնավորապես բացատրվում Բաքվի վարքագիծը`մի կողմից խաղաղության մասին հայտարարություններ, մյուս կողմից՝ Արցախի եկեղեցիների ոչնչացում։
«Մենք պետք է մի կողմ դնենք բոլոր պատրանքները և հասկանանք, թե ինչպես են խաղաղությունը տեսնում Ադրբեջանում։ Եվ հարցը միայն Ադրբեջանը չէ, այլ ընդհանուր առմամբ թյուրքական երկրների մոտեցումը։ Դիտարկենք Թուրքիան, որը իր հարևաններից ոչ մեկի, ինչպես, օրինակ, Սիրիայի, Իրան, Իրաքի, Հունաստանի հետ չունի նորմալ, առանց խնդիրների հարաբերություններ։ Բոլորի նկատմամբ Թուրքիան ունի որոշակի հավակնություններ ու նկրտումներ։ Մեր դեպքում իրավիճակն ավելի բարդ է. մենք հարևան ենք միանգամից երկու թյուրքական պետությունների, որոնք չափազանց հավակնոտ և ագրեսիվ են։ Երբ դա լիովին գիտակցենք, մեր սպասումներն ու տեսլականը ևս կձևավորվեն համապատասխանաբար», - ասաց Պետրոսյանը։
Զարգացնելով այս միտքը՝ փորձագետը մատնանշեց զսպման մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը։
«Դրանցից մեկը, որքան էլ ոչ միանշանակ է հնչում, Սյունիքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապուղին է, որն իրենց համար օդի և ջրի պես անհրաժեշտ է։ Բայց շատ կարևոր հանգամանք կա՝ դրա նկատմամբ, չասեմ վերահսկողությունը, այլ դրա ենթակայությունը և տնօրինությունը ամբողջովին պետք լինի Հայաստանի Հանրապետության ներքո։ Երբ Ադրբեջանը իրեն պահի ոչ հարևանի պես, մենք կարողանանք փակել այդ ճանապարհը, երբ Ադրբեջանը հետ կանգնի խաղաղության օրակարգից, ապաշրջափակմանը միտված գործողություններից, մենք էլ կարողանանք փակել այդ երթուղին»,– ասաց նա։
Խոսելով սահմանազատման և սահմանագծման հեռանկարների, ինչպես նաև Սյունիքում և Գեղարքունիքում օկուպացված տարածքների վերադարձի հնարավորության մասին՝ Պետրոսյանը նշեց, որ նման սցենարը չի բացառվում, բայց Բաքուն զբաղեցրած դիրքերից հեռանալու դիմաց, ամենայն հավանականությամբ, որոշակի զիջումներ կպահանջի։
Զրույցն ամբողջությամբ` այստեղ։
Լրահոս
0