https://arm.sputniknews.ru/20260430/emn-uzum-e-amrapndel-ankaraji-het-haraberutjunnery-erkri-razmakan-hzvorutjan-pattsharvov-101612696.html
ԵՄ–ն ուզում է ամրապնդել Անկարայի հետ հարաբերությունները երկրի ռազմական հզորության պատճառով
ԵՄ–ն ուզում է ամրապնդել Անկարայի հետ հարաբերությունները երկրի ռազմական հզորության պատճառով
Sputnik Արմենիա
Թուրքիան 1963 թվականին ասոցացման համաձայնագիր է ստորագրել Եվրոպական տնտեսական համայնքի հետ, իսկ 1987 թվականին միությանն անդամակցելու հայտ է ներկայացրել: 30.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-30T22:47+0400
2026-04-30T22:47+0400
2026-04-30T22:49+0400
եվրամիություն
թուրքիա
մարթա կոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/10/38732589_33:370:1509:1200_1920x0_80_0_0_431a1de588ef87df7fba68be15b80d22.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Եվրամիությունը նորովի է նայում Թուրքիայի հետ հարաբերություններին և ցանկանում է վերականգնել վստահությունը` հատկապես հաշվի առնելով երկրի ռազմական հզորությունը: Այս մասին Ֆրայբուրգում կայացած համաժողովի ժամանակ հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:«Թուրքիայի հետ մեր առևտրաշրջանառությունը կրկնակի գերազանցում է ողջ ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի հետ առևտրի ծավալը: Մենք նորովի ենք նայում այս կարևորագույն հարաբերություններին, ինչպես նաև այն քայլերին, որոնք երկու կողմերը կարող են ձեռնարկել ԵՄ անդամ պետությունների և Թուրքիայի միջև վստահությունը վերականգնելու համար»,-ասել է նա:Կոսը դա բացատրել է նրանով, որ, իր կարծիքով, ինչպիսին էլ լինի Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիրը, այն Եվրոպայում անվտանգության նոր իրողություն կստեղծի:Թուրքիան 1963 թվականին ասոցացման համաձայնագիր է ստորագրել Եվրոպական տնտեսական համայնքի հետ, իսկ 1987 թվականին միությանն անդամակցելու հայտ է ներկայացրել։ Ընդ որում` անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին և բազմիցս կասեցվել տարաձայնությունների պատճառով:Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիայի և ԵՄ-ի ճանապարհները «կարող են բաժանվել»:TRIPP–ը, Հայաստանն ու Հարավային Կովկասը կարող են խնդիրներ առաջացնել ԱՄՆ–ի ու ԵՄ–ի միջև
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/10/38732589_0:0:1600:1200_1920x0_80_0_0_3087f6049a877a4fb926f335f0e247b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, թուրքիա, մարթա կոս
եվրամիություն, թուրքիա, մարթա կոս
ԵՄ–ն ուզում է ամրապնդել Անկարայի հետ հարաբերությունները երկրի ռազմական հզորության պատճառով
22:47 30.04.2026 (Թարմացված է: 22:49 30.04.2026) Թուրքիան 1963 թվականին ասոցացման համաձայնագիր է ստորագրել Եվրոպական տնտեսական համայնքի հետ, իսկ 1987 թվականին միությանն անդամակցելու հայտ է ներկայացրել:
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Եվրամիությունը նորովի է նայում Թուրքիայի հետ հարաբերություններին և ցանկանում է վերականգնել վստահությունը` հատկապես հաշվի առնելով երկրի ռազմական հզորությունը: Այս մասին Ֆրայբուրգում կայացած համաժողովի ժամանակ հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը: Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին:
«Թուրքիայի հետ մեր առևտրաշրջանառությունը կրկնակի գերազանցում է ողջ ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի հետ առևտրի ծավալը: Մենք նորովի ենք նայում այս կարևորագույն հարաբերություններին, ինչպես նաև այն քայլերին, որոնք երկու կողմերը կարող են ձեռնարկել ԵՄ անդամ պետությունների և Թուրքիայի միջև վստահությունը վերականգնելու համար»,-ասել է նա:
Կոսը դա բացատրել է նրանով, որ, իր կարծիքով, ինչպիսին էլ լինի Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիրը, այն Եվրոպայում անվտանգության նոր իրողություն կստեղծի:
«Թուրքիան, որն ունի ՆԱՏՕ-ում մեծությամբ երկրորդ բանակը և զարգացած պաշտպանական արդյունաբերություն, արդեն իսկ կարևոր դերակատար է եվրոպական անվտանգության ոլորտում և հավանաբար է՛լ ավելի կենտրոնական դեր կխաղա որպես կայունացնող ուժ Սև ծովի տարածաշրջանում»,- ասել է եվրահանձնակատարը:
Թուրքիան 1963 թվականին ասոցացման համաձայնագիր է ստորագրել Եվրոպական տնտեսական համայնքի հետ, իսկ 1987 թվականին միությանն անդամակցելու հայտ է ներկայացրել։ Ընդ որում` անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին և բազմիցս կասեցվել տարաձայնությունների պատճառով:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիայի և ԵՄ-ի ճանապարհները «կարող են բաժանվել»: