00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
3 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:20
3 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մի՛ անտեսեք ՀՀ իշխանությունների ճնշումները. բողոքի ակցիա ԵՄ գրասենյակի մոտ

Բաժանորդագրվել
Ընդդիմությունը եվրոպական կառույցներին կոչ է անում դադարել հանդուրժել ՀՀ կառավարության գործողությունները։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է ընթանում, ցուցարարները, որոնց թվում նաև ընդդիմադիր գործիչներ կան, պահանջում են, որ ԵՄ կառույցներն աչք չփակեն ՀՀ կառավարության գործողությունների վրա և բարձրաձայնեն այն ճնշման մասին, որ կիրառվում է ընդդիմադիր ուժերի, ոչ իշխանամետ լրատվամիջոցների և ակտիվիստների նկատմամբ։
Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի 6 քաղաքական ուժեր Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցող պետությունների ղեկավարներին և ԵՄ ղեկավարությանը նամակ են հասցեագրել` ներկայացնելով երկրում տիրող իրավիճակը և նշելով, որ ԵՔՀ գագաթնաժողովի անցկացումը Երևանում հղի է վտանգավոր քաղաքական ուղերձի հղումով, այն է` ժողովրդավարական նահանջը կարող է անտեսվել, երբ դա քաղաքականապես հարմար է։
© SputnikԲողոքի ակցիա ԵՄ գրասենյակի մոտ
Армен Ашотян передает письмо через офис представительства ЕС в Армении во время акции протеста  (29 апреля 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2026
Բողոքի ակցիա ԵՄ գրասենյակի մոտ
Ընդդիմադիր ուժերն այսօր նամակ հանձնեցին ՀՀ–ում ԵՄ–ի դեսպանին։
© Sputnik

Բողոքի ակցիա ԵՄ գրասենյակի մոտ

Բողոքի ակցիա ԵՄ գրասենյակի մոտ - Sputnik Արմենիա
1/3

Բողոքի ակցիա ԵՄ գրասենյակի մոտ

© Sputnik

Բողոքի ակցիա ԵՄ գրասենյակի մոտ

Բողոքի ակցիա ԵՄ գրասենյակի մոտ - Sputnik Արմենիա
2/3

Բողոքի ակցիա ԵՄ գրասենյակի մոտ

© Sputnik

Բողոքի ակցիա ԵՄ գրասենյակի մոտ

Բողոքի ակցիա ԵՄ գրասենյակի մոտ - Sputnik Արմենիա
3/3

Բողոքի ակցիա ԵՄ գրասենյակի մոտ

1/3

Բողոքի ակցիա ԵՄ գրասենյակի մոտ

2/3

Բողոքի ակցիա ԵՄ գրասենյակի մոտ

3/3

Բողոքի ակցիա ԵՄ գրասենյակի մոտ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, որը նույնպես մասնակցում է այսօրվա ակցիային, ընդգծեց, որ Եվրոպական կառույցներն ու հանձնաժողովները քաջատեղյակ են Հայաստանում ստեղծված իրավիճակից։
Նրա խոսքով՝ Եվրոպական կառույցներն իրենց նամակի կարիքը չունեն և իրենց տարեկան զեկույցներում հստակ փաստաթղթավորում են Հայաստանում իշխանություններից կախյալ դատական համակարգի գործողությունները, շինծու, քաղաքականացված քրեական գործերը և մարդու իրավունքների խախտումները։
«Խնդիրն այն է, որ համարժեք արձագանք չկա, քանի որ նրանք բավականին հավատարիմ են Փաշինյանին», - լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։
© PhotoԱննա Մկրտչյան
Анна Мкртчян отвечает на вопросы журналистов во время акции протеста у офиса представительства ЕС в Армении (29 апреля 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2026
Աննա Մկրտչյան
Նրա խոսքով՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի բազմաթիվ անդամների մոտ կա տպավորություն, որ այսօր եվրոպացիները մտահոգված չեն իրենց հռչակած արժեքներով, մարդու իրավունքներով և ազատություններով։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանն էլ շեշտեց, որ Վարշավայում, Փարիզում և Բրյուսելում գտնվող եվրոպացիները պետք է իմանան, որ հայերը դեմ են իրենց ինքնությունից զրկելու փորձերին։ Հայերը չպետք է դառնան քաղաքական հետապնդումների և կամայական գործողությունների առարկա։
© SputnikԱրման Աբովյան
Арман Абовян отвечает на вопросы журналистов во время акции протеста у офиса представительства ЕС в Армении (29 апреля 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2026
Արման Աբովյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Հայաստանում երբևէ այսքան քաղաքական, գաղափարական տարաձայնություններ ունեցող կուսակցություններ չեն միավորվել, մի հարցի շուրջ իրենց ձայնը չեն բարձրացրել։ Բայց այսօր նման համախմբումը փաստում է, որ այդ կուսակցությունների անդամները մտահոգված են երկրում ստեղծված իրավիճակով։
«Այսօր մեր քաղաքացիների իրավունքները ոտնահարվում են հանուն գեոպոլիտիկ սակարկման։ Այսօր մենք հանձնում ենք նամակ Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավարին՝ պարոն Վասիլիս Մարագոսին․․․ Այս նամակում զետեղված են 6 հիմնական ուղղություններ, առաջին 4-ը վերաբերում են մարդու իրավունքներին, քաղաքական հետապնդումներին, եկեղեցու վրա հարձակումներին և մամուլի ազատությանը, իսկ վերջին 2-ը վերաբերում են Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառությանը և արցախահայության խնդիրներին»,-ասաց Աշոտյանը։
Նա ընդգծեց` իրենց պահանջն է, որ Հայաստանում ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, իսկ Բաքվում՝ հայ գերիները։ Ընդդիմադիրներն ակնկալում են, որ մայիսի 4-ին և 5-ին սպասվող բարձրաստիճան հանդիպումների ժամանակ ԵՄ անդամները կբարձրաձայնեն Հայաստանում տիրող հակաժողովրդավարական վիճակը և հանդիպում կունենան եվրոպական քաղաքական անդամություն ունեցող այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ ևս։
«Մենք բոլորին գրկաբաց պատրաստ ենք ընդունել մեր հայրենիքում, մեր մայրաքաղաքում, բայց գալ կերուխում անել և մի հատ տանտերերից չհարցնել՝ ո՞նց եք, դա անթույլատրելի է, իսկ տանտերերը ոչ միայն այս կուսակցություններն են, այլև հազարավոր մարդիկ , որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացնելու»,-ասաց Աշոտյանը։
Նա կոչ արեց իշխանությունների ներկայացուցիչներին իրենց ակցիան չհամարձակվել անվանել հակաեվրոպական, քան որ իրենց ակցիան պրոարժեքային է։
Հիշեցնենք, որ Երևանում մայիսի 4-ին կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Այդ օրերին Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Երկօրյա այցով գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Ի՞նչ հնարավոր հետևանքներ կունենա Զելենսկու հնարավոր այցը ՀՀ․ պարզաբանել է քաղաքագետը
Լրահոս
0