00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:27
34 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Լեգենդար հետախույզ Կանդազը հացադուլ է հայտարարել. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ

© SputnikԿանդազ
Կանդազ - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2026
Բաժանորդագրվել
Արթուր Ավանեսյանը 2 ամսով կալանավորվեց ապրիլի 28–ին։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է իրականացնում։ Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։
«Հացադուլ Հայաստանում անարդարության վերացման և քաղաքական հետապնդումների դեմ, հանուն մարդու իրավունքների, հանուն մեր արժանապատվության։ Մենք այնպիսի օրերում ենք ապրում, որ մեր հերոսները` 30 տարվա զինվորականը, որը թշնամու ահուսարսափն էր, այսօր հայաստանյան բանտում է և ստիպված հացադուլ է անում»,– նշում է Հովսեփյանը։
Նա ընդգծում է` իրավապահների տարածած ձայնագրություններում որևէ խոսք չկա ընտրակաշառքի մասին, այնտեղ խոսքը ընդամենը հողերը պահելու, բնակարաններ կառուցելու և աշխատատեղեր ստեղծելու մասին է։
«Եվ սա այն ամբողջ ծրագիրն է, որի մասին, որ խոսում է մեր կուսակցությունը, խոսում են նաև այլ տարբեր կուսակցություններ, տարբեր խոստումներ են տալիս, բայց կալանավորվում է պատերազմի հերոսը։ Ես ասել էի մի անգամ, որ Փաշինյանն ունի շատ լուրջ բարդույթներ պատերազմի հերոսների, ուժեղ տղամարդկանց, հաղթանակած տղամարդկանց նկատմամբ։ Եվ դրա վառ դրսևորումն է այսօր Ավանեսյանի` բանտում գտնվելը, Սամվել Կարապետյանի` ամիսներ շարունակ բանտում գտնվելը, մեր մյուս քաղբանտարկյալների բանտում գտնվելը»,– նշում է Հովսեփյանը։
Հիշեցնենք` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ապրիլի 27-ին բերման ենթարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, որը վերջերս միացել է Սամվել Կարապետյանի թիմին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է, ըստ պաշտոնական հաղորդագրության, ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով կաշառք խոստանալու կասկածանքով։ Ապրիլի 28–ին Արթուր Ավանեսյանը կալանավորվեց 2 ամսով։
Լրահոս
0