https://arm.sputniknews.ru/20260429/gitatar-tekhnvolvogianery-pvoqr-erkrneri-grpani-ev-khelqi-bany-chen-pvordzagety-atsneri-masin-101553365.html
Գիտատար տեխնոլոգիաները փոքր երկրների «գրպանի և խելքի բանը չեն». փորձագետը՝ ԱԹՍ–ների մասին
Գիտատար տեխնոլոգիաները փոքր երկրների «գրպանի և խելքի բանը չեն». փորձագետը՝ ԱԹՍ–ների մասին
Sputnik Արմենիա
Հարևան պետություններից անօդաչու տեխնոլոգիաներ ձեռք բերող երկիրը ռիսկի է դիմում դառնալու նրանց հետ միջպետական հարաբերությունների պատանդը։ Այս մասին Sputnik... 29.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-29T20:03+0400
2026-04-29T20:03+0400
2026-04-29T20:09+0400
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
մաքսիմ կոնդրատև
պատերազմ
ռազմարդյունաբերություն
ռազմարդյունաբերական հանձնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100066331_0:0:1788:1006_1920x0_80_0_0_7d3399ef4463333e589985644f3fcd21.jpg
Հարևան պետություններից անօդաչու տեխնոլոգիաներ ձեռք բերող երկիրը ռիսկի է դիմում դառնալու նրանց հետ միջպետական հարաբերությունների պատանդը։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ժամանակ նշեց Ռուսաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս Մաքսիմ Կոնդրատևը։Նա նշեց, որ ժամանակակից պատերազմի մոդելը փոխվել է՝ եկել է ռոբոտների դարաշրջանը։ Անօդաչու թռչող սարքերը միաժամանակ հարձակվում են օդից, ջրից և ցամաքից։Անօդաչուների պատերազմի իրողություններըԱշխարհում Կոնդրատևի խոսքով, այսուհետ կծավալվեն ռոբոտների լիամասշտաբ պատերազմներ։ Մարտական գործողությունների մասնակից կդառնան քայլող, թռչող, ջրի տակ լողացող, ինչպես նաև անիվների ու թրթուրների վրա շարժվող դրոնները:Նման պայմաններում փորձագետը հատուկ ուշադրություն է դարձնում ոչ մեծ բյուջե ունեցող փոքր երկրներին։ Կարծիք կա, որ նրանց համար արդեն ավելի դյուրին է դիմակայել մեծ ու հարուստ պետությունների հետ մրցակցությանը։ Բայց այստեղ կան նրբություններ:«Մեկ անօդաչուի ընդհանուր արժեքը ենթադրում է կատարվող գիտական մշակման, ծրագրային ապահովման և արհեստական բանականության օգտագործման մեծ ծախսեր։ Այսինքն, այդ փոքր երկրներին պետք կգան լուրջ ներդրումներ տեխնոլոգիաներում», - վերլուծում է Կոնդրատևը։Անհնար է թերագնահատել ԱԹՍ–ների կարևորությունը. ի՞նչ հետևություններ կարող է անել ՀՀ ԶՈւ–նՓորձագետը փաստում է՝ ամեն դեպքում առայժմ էժան դրոններն ի վիճակի չեն փոխարինել ավանդական և ավելի հզոր ու թանկ զինատեսակներին։ Հրթիռները մնում են առաջնահերթություն։ Միջուկային զենքը դեռևս համարվում է զսպման ամենաարդյունավետ գործիքը։ Բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ սպառազինության որոշ թանկարժեք համակարգեր, ինչպես, օրինակ, միլիոններ արժեցող զրահատեխնիկան, այսօր ոչնչացվում է ընդամենը մի քանի հազար դոլար արժողությամբ դրոններով։Դրոնը՝ որպես հարկադրանքի մեթոդԿոնդրատևը նշում է, որ հեռակառավարվող էժան համալիր կարող է արտադրվել հսկայական քանակությամբ։ Նրա խոսքով՝ Ուկրաինան հայտարարել է, որ 2026 թվականին իրեն անհրաժեշտ է 7 միլիոն դրոն։ Բայց փոքր երկրների համար աներևակայելի դժվար է ամբողջական ցիկլով արտադրել այդպիսի քանակ:Եթե գնորդ պետությունը աշխարհաքաղաքական կամ տնտեսական առումներով իրեն պահի ոչ այնպես, ինչպես պետք է մատակարար երկրին, ապա դա կարող է ճնշման շատ արդյունավետ լծակ դառնալ։ՀՀ իշխանությունը թերակատարում է ռազմարդյունաբերության զարգացման ծախսերը. Քերոբյան«Եվս մեկ կարևոր հանգամանք՝ ԱԹՍ-ների զարգացմանը զուգահեռ զարգանում են նաև դրանց դեմ պայքարի տեխնոլոգիաները։ Սա պատերազմի համընդհանուր տրամաբանությունն է. զարգանում է սուրը, իսկ հետո՝ նաև վահանը», - նշում է փորձագետը։Կա նաև երրորդ` ոչ պակաս կարևոր գործոն՝ մեծ քանակությամբ տեղեկատվության հետ աշխատելու ունակությունը։ Սա նույնպես շատ ծախսատար զբաղմունք է և երբեմն նույնիսկ բարգավաճող պետությունների համար ֆինանսապես անհասանելի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100066331_143:0:1728:1189_1920x0_80_0_0_3b8c1cc3157de8634156c46f51a42237.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, մաքսիմ կոնդրատև, պատերազմ, ռազմարդյունաբերություն, ռազմարդյունաբերական հանձնաժողով
անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, մաքսիմ կոնդրատև, պատերազմ, ռազմարդյունաբերություն, ռազմարդյունաբերական հանձնաժողով
Հարևան պետություններից անօդաչու տեխնոլոգիաներ ձեռք բերող երկիրը ռիսկի է դիմում դառնալու նրանց հետ միջպետական հարաբերությունների պատանդը։ Այս մասին
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ժամանակ նշեց Ռուսաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս Մաքսիմ Կոնդրատևը։
Նա նշեց, որ ժամանակակից պատերազմի մոդելը փոխվել է՝ եկել է ռոբոտների դարաշրջանը։ Անօդաչու թռչող սարքերը միաժամանակ հարձակվում են օդից, ջրից և ցամաքից։
Անօդաչուների պատերազմի իրողությունները
Աշխարհում Կոնդրատևի խոսքով, այսուհետ կծավալվեն ռոբոտների լիամասշտաբ պատերազմներ։ Մարտական գործողությունների մասնակից կդառնան քայլող, թռչող, ջրի տակ լողացող, ինչպես նաև անիվների ու թրթուրների վրա շարժվող դրոնները:
«Նման տեխնոլոգիաները բնականաբար կներթափանցեն տիեզերք։ Դրա մասին արդեն իսկ պետք է խոսել որպես իրողության», - ասաց նա։
Նման պայմաններում փորձագետը հատուկ ուշադրություն է դարձնում ոչ մեծ բյուջե ունեցող փոքր երկրներին։ Կարծիք կա, որ նրանց համար արդեն ավելի դյուրին է դիմակայել մեծ ու հարուստ պետությունների հետ մրցակցությանը։ Բայց այստեղ կան նրբություններ:
«Մեկ անօդաչուի ընդհանուր արժեքը ենթադրում է կատարվող գիտական մշակման, ծրագրային ապահովման և արհեստական բանականության օգտագործման մեծ ծախսեր։ Այսինքն, այդ փոքր երկրներին պետք կգան լուրջ ներդրումներ տեխնոլոգիաներում», - վերլուծում է Կոնդրատևը։
Փորձագետը փաստում է՝ ամեն դեպքում առայժմ էժան դրոններն ի վիճակի չեն փոխարինել ավանդական և ավելի հզոր ու թանկ զինատեսակներին։ Հրթիռները մնում են առաջնահերթություն։ Միջուկային զենքը դեռևս համարվում է զսպման ամենաարդյունավետ գործիքը։ Բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ սպառազինության որոշ թանկարժեք համակարգեր, ինչպես, օրինակ, միլիոններ արժեցող զրահատեխնիկան, այսօր ոչնչացվում է ընդամենը մի քանի հազար դոլար արժողությամբ դրոններով։
Դրոնը՝ որպես հարկադրանքի մեթոդ
Կոնդրատևը նշում է, որ հեռակառավարվող էժան համալիր կարող է արտադրվել հսկայական քանակությամբ։ Նրա խոսքով՝ Ուկրաինան հայտարարել է, որ 2026 թվականին իրեն անհրաժեշտ է 7 միլիոն դրոն։ Բայց փոքր երկրների համար աներևակայելի դժվար է ամբողջական ցիկլով արտադրել այդպիսի քանակ:
«Կարելի է, իհարկե, բարձր տեխնոլոգիական սարքավորումներ և ծրագրային ապահովում ձեռք բերել այլ՝ ավելի զարգացած երկրից, բայց նման համալիրներ գնելով, օրինակ, ԱՄՆ-ից, երկիրն ինքնաբերաբար դառնում է արաբերությունների պատանդը։ Չէ՞ որ, օրինակ, ամերիկյան հետախուզական անօդաչու համակարգերը կառավարվում են կա՛մ Starlink համակարգով, կա՛մ այլ արբանյակներով։ Նման համակարգեր արտադրող և վաճառող երկիրը կարող է պարզապես անջատել դրանք», - ասում է Կոնդրատևը:
Եթե գնորդ պետությունը աշխարհաքաղաքական կամ տնտեսական առումներով իրեն պահի ոչ այնպես, ինչպես պետք է մատակարար երկրին, ապա դա կարող է ճնշման շատ արդյունավետ լծակ դառնալ։
«Եվս մեկ կարևոր հանգամանք՝ ԱԹՍ-ների զարգացմանը զուգահեռ զարգանում են նաև դրանց դեմ պայքարի տեխնոլոգիաները։ Սա պատերազմի համընդհանուր տրամաբանությունն է. զարգանում է սուրը, իսկ հետո՝ նաև վահանը», - նշում է փորձագետը։
Կա նաև երրորդ` ոչ պակաս կարևոր գործոն՝ մեծ քանակությամբ տեղեկատվության հետ աշխատելու ունակությունը։ Սա նույնպես շատ ծախսատար զբաղմունք է և երբեմն նույնիսկ բարգավաճող պետությունների համար ֆինանսապես անհասանելի։